Յակով Բազելյան

Յակով Բազելյան (օգոստոսի 28, 1925, Զլատոպոլ, Ուկրաինական ԽՍՀ - հունիսի 4, 1990, Մոսկվա, ՌԴ), խորհրդային կինոռեժիսոր։

Յակով Բազելյան
Ծնվել էօգոստոսի 28, 1925
ԾննդավայրԶլատոպոլ, Կիրովոգրադի մարզ
Մահացել էհունիսի 4, 1990
Մահվան վայրՄոսկվա, ՌԴ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր
IMDbID 0063313

Կենսագրություն

Յակով Բազելյանը ծնվել է 1925 թվականին Զլատոպոլ քաղաքում։ 1952 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը (Միխայիլ Ռոմի արվեստանոցը)։ Ավարտելուց հետո՝ 1952-1954 թվականներին, աշխատել է Մոսֆիլմում որպես ռեժիսորի ասիստենտ։ Այնուհետև 1955-1960 թվականներին աշխատել է Կիևի Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում։ 1960-1964 թվականներին եղել է Յալթայի կինոստուդիայի ռեժիսորը, իսկ 1964 թվականից՝ Ա․ Գորկու անվան կինոստուդիայի ռեժիսորը[1]։

Ֆիլմեր

ՏարեթիվՖիլմ
1979Իմ առաջին ընկերը
1977Նստիր կողքս, Միշկա
1975Ինչի մասին չգիտեն տրիբունաները[2]
1971Երեկ, այսօր և միշտ
1969Մարզիչը[3]
1965Ալյոշկինի որսը
1963Քաղաք՝ մեկ փողոց
1960Միջնահարկով տունը
1957Փոթորկից ծնվածները
1955Ուղիներ և ճակատագրեր[4]
1954Անդրիեշ[5][6]

Դերերը կինոյում

ՏարեթիվՖիլմԴեր
1969Անապատի սպիտակ արևըէպիզոդ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ