Մուսա Դիաբի

ֆրանսիացի ֆուտբոլիստ

Մուսա Դիաբի (ֆր.՝ Moussa Diaby, հուլիսի 7, 1999(1999-07-07)[1][2], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բայեր Լևերկուզենի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[3]։

Մուսա Դիաբի
Moussa Diaby
Դիաբին Ֆրանսիայի Մ20 հավաքականի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՖրանսիա Ֆրանսիա
Մալի Մալի
Ծննդյան ամսաթիվհուլիսի 7, 1999(1999-07-07)[1][2] (24 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 12-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Հասակ170 սմ
Քաշ67 կգ
Դիրքվինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԳերմանիա Բայեր Լևերկուզեն
Համար19
Պատանեկան կարիերա
2009-2013Ֆրանսիա Էսպերանս Փարիզ
2013-2017Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2017Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն B14(2)
2018-2019Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն25(2)
2018  Իտալիա Կրոտոնե2(0)
2019-ներկաԳերմանիա Բայեր Լևերկուզեն1(0)
Ազգային հավաքական
2016-2017Ֆրանսիա Ֆրանսիա Մ1811(2)
2017-2018Ֆրանսիա Ֆրանսիա Մ1916(5)
2018-ներկաՖրանսիա Ֆրանսիա Մ2010(7)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 5-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 5-ի, 2019

Ակումբային կարիերա

Պարի Սեն-Ժերմեն

Դիաբին Պարի Սեն-Ժերմենի ակադեմիայի սան է[4][5]։ 2018 թվականի հունվարի 31-ին նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Կրոտոնեին[6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի ապրիլի 14-ին՝ փոխարինման մտնելով Ջենոայի դեմ խաղում[8]։ Առաջին և միակ հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց ապրիլի 18-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[9]։ Կրոտոնեի կազմում Դիաբին անցկացրեց 2 հանդիպում[10]։

2018-19 մրցաշրջանում Դիաբին վերադարձավ ՊՍԺ։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց 2018 թվականի օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Լասանա Դիարային Կանի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 14-ին՝ Սենտ-Էտիենի դեմ խաղում[12][13]։ Հոկտեմբերի 20-ին Դիաբին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ամյենի դեմ խաղում[14][15]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 24-ին՝ փոխարինելով Մարկո Վեռատտիին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Նապոլիի դեմ խաղում[16][17]։ 2018 թվականի նոյեմբերի 11-ին Դիաբին 2 գոլային փոխանցում տվեց Էդինսոն Կավանիին Մոնակոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[18][19]։

Դեկտեմբերի 18-ին Դիաբին գոլի հեղինակ դարձավ Ֆրանսիայի լիգայի գավաթի Օրլեանի դեմ հանդիպման 82-րդ րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[20]։ 2019 թվականի ապրիլի 27-ին ֆրանսիացին փոխարինեց Կոլեն Դագբային Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Ռենի դեմ խաղում[21], սակայն Պարի Սեն-Ժերմենը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[22][23][24]։ 2018-19 մրցաշրջանում նա ՊՍԺ-ի հետ հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը[25][26]։ Ակումբի կազմում Դիաբին անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[27][28]։

Բայեր Լևերկուզեն

2019 թվականի հունիսի 14-ին Դիաբին 5 տարվա պայմանագիր կնքեց Բայեր Լևերկուզենի հետ[29][30][31]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն եվրո[32][33][34]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ փոխարինելով Նադիմ Ամիրիին Գերմանիայի գավաթի Ալեմանիա Ախենի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[35]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 24-ին՝ փոխարինելով Լեոն Բեյլիին Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում[36][37]։

Միջազգային կարիերա

Դիաբին իրավասու է ներկայացնել Ֆրանսիան ու Մալին միջազգային ասպարեզում[38], և հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2018 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ դառնալով գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 4 հանդիպումներում[39]։ Դիաբին ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[40], իսկ Ֆրանսիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով պարտվեց Իտալիային[41][42]։ 2019 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[43][44]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից՝ 2-3 հաշվով պարտվելով Միացյալ Նահանգներին[45][46]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ[47]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Կրոտոնե (վարձավճար)2017–18Սերիա A200020
Պարի Սեն-Ժերմեն2018–19Լիգա 1252611021344
Բայեր Լևերկուզեն2019–20Բունդեսլիգա1010000020
Կարիերայի ընդհանուր282711021384

Նվաճումներ

Ակումբային

Պարի Սեն-Ժերմեն

Անհատական

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2018[40]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսա Դիաբի» հոդվածին։