Մուռուտ

Մուռուտ (ներկայում կոչվում է ադրբ.՝ Üçbulaq Ուչբուլաղ), նախկին հայկական բնակավայր, ներկայում ադրբեջանական գյուղ Ադրբեջանի Հանրապետության Խանլարի (Գյոյգյոլի) շրջանում, շրջկենտրոն Գյոյգյոլից 8 կմ հարավ, Ոսկանապատ գյուղից 4 կմ հյուսիս-արևելք՝ Պանդ լեռան հյուսիսային անտառապատ լանջին, ծովի մակերևույթից 1190-1310 մետր բարձրության վրա[2]։

Գյուղ
Մուռուտ
ադրբ.՝ Üçbulaq՝ Ուչբուլաղ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԽանլարի շրջան
ԲԾՄ1310 մ
Խոսվող լեզուներՆախկինում՝ հայերեն
Ներկայում՝ ադրբեջաներեն
Բնակչություն211[1] մարդ (2009)
Ժամային գոտիUTC+4
Մուռուտ (Ադրբեջան)##
Մուռուտ (Ադրբեջան)

Անվանում

Շրջանառվում են Մուռուտ գյուղի անվան առաջացման մի քանի տարբերակ։ Առավել տարածվածը կապված է գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեղում նախկինում գոյություն ունեցած մատուռից, որտեղ մի ժամանակ կանգնեցված խաչքարերից մեկը մեռոնով օծել էր Մեսրոպ Մաշտոցը։ Այդ խաչքարի վրա եղել է հետևյալ արձանագրությունը՝ «թարգմանիչ հայրն մեր Մեսրոպ օծեալ զխաչ սրբալոյս մեռոնաւ եդ ի նպատակ պաշտման ժողովրդոց և զնոյն խաչ ցուցանեն ի ճակատ սեղանոյն»[2][3]։

Համաձայն մեկ այլ մեկնաբանության՝ 16-րդ դարում Գանձասարի կաթողիկոսներից մեկը ամռանը այցելում է գյուղ և օրհնում մյուռոնը, ինչից հետո բնակավայրը կոչվում է -Մուռուտ (Մյուռոնոտ)[2][4]։

Այլ ստուգաբանության համաձայն՝ բնակավայրի ծագումը կապված է եղել տարածքում աճող մորի թփերի առատությամբ (Մոռուտ - Մուռուտ)[2][4][5]։

Բնակչություն

Մուռուտ գյուղի բնակչության ծագման մասին տեղեկությունները հակասական են, ինչը հավանաբար պայմանավորված է բնակավայրի հայաթափման և կրկին վերաբնակեցման հետ։ Որոշ աղբյուրների համաձայն բնակչությունը բնիկ է, մյուսները նշում են, որ բնակչությունը եկել են 16-րդ դարի սկզբին այլ վայրերից[2][4][6]։

1839 թվականին Մուռուտի բնակչության տոհմերի անվանացանկի մասին հստակ տեղեկություններ են պահպանվել Հայաստանի ազգային արխիվում[2][7]։

Բնակչության թվաքանակի մասին պատմական տեղեկությունները քիչ են։ Հայտնի է, որ 1804 թվականից գյուղի բնակչությունը շարունակաբար աճել է և իր առավելագույն թվաքանակին հասել 1912 թվականին՝ 441 մարդ[2]։

Պատմություն

Մուռուտ գյուղն ունի բազմադարյա պատմություն, որը սկսվում է դեռևս Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Ինչպես տարածաշրջանի այլ հայկական բնակավայրերը, այնպես էլ Մուռուտը ակտիվ մասնակցություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Գյուղից Խորհրդային Միության բանակի կազմում մասնակցել է 122 բնակիչ, որոնցից 67-ը զոհվել է[2]։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 24