Մուխամետ Խարասով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1948(1948-09-18) Սերմենևո, Բելորեցկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 9, 2024(2024-03-09)[1] (75 տարեկան) Ուֆա, Ռուսաստան |
Բնակության վայր(եր) | ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Բաշկորտոստանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Պետական ժողով - Բաշկորտոստանի Հանրապետության Կուրուլտայ |
Ալմա մատեր | Բաշկորտոստանի պետական համալսարան (1971) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Մուխամետ Հադիսի Խարասով (բաշկիր.՝ Мəхəмəт Хəдис улы Хəрəсов, սեպտեմբերի 18, 1948(1948-09-18), Սերմենևո, Բելորեցկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2024(2024-03-09)[1], Ուֆա, Ռուսաստան) - ֆիզիկոս, Բաշկորտոստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (2002 թ.), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1995 թ.), պրոֆեսոր (1996 թ.), Բաշկորտոստանի պետական համալսարանի ռեկտոր (2000-2010 թթ.), Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ (2008 թ.), Բաշկորտոստանի գիտության վաստակավոր գործիչ (1997 թ.), Ռուսաստանի Դաշնության բարձրագույն մասնագիտական կրթության պատվավոր աշխատող (2002 թ.), ՌԴ կրթության նախարարության գերազանցիկ (2003 թ.)
Մուխամետ Խարասովը[2] ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 18-ին Բաշկիրական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Բելորեցկի շրջանի Սերմենևո գյուղում։ 1971 թվականին ավարտել է Բաշկիրիայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որտեղ այնուհետև աշխատել է որպես լաբորանտ։ 1972-1975 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում, որն ավարտելուց հետո վերադարձել է հարազատ բուհ և 1975-1980 թթ. աշխատել տեսական ու փորձարարական ֆիզիկայի ամբիոնում. սկզբում՝ որպես ասիստենտ, ապա՝ ավագ դասախոս, դոցենտ։
1980 թվականին գործուղվել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն՝ դասավանդելու և իր մանկավարժական փորձը փոխանցելու ալժիրցի մանկավարժներին։ 1984 թվականին վերադառնալով հայրենիք՝ շարունակել է դասախոսական աշխատանքը հարազատ բուհում։
1991 թվականին ընդունվել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի դոկտորանտուրան, որն ավարտել է 1994 թվականին, 1995 թվականին պաշտպանել դոկտորական ատենախոսությունը, ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում։ 1994 թվականի սեպտեմբերից Մուխամետ Խարասովը շարունակել է դասախոսել Բաշկորտոստանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, որոշ ժամանակ անց դարձել այդ ֆակուլտետի դեկանը։
1999-2000 թթ. աշխատել է որպես Բաշկորտոսստանի հանրապետության գիտության և բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական կրթության պետական կոմիտեի նախագահի տեղակալ, նախագահի պաշտոնակատար։
2000 թվականի հունվարի 17-ին ընտրվել է Բաշկորտոստանի պետական համալսարանի ռեկտոր։
Բաշկորտոստանի հանրապետության Պետական ժողովի՝ Կուրուլթայի պատգամավոր է, «Единая Россия» համառուսաստանյան քաղաքական կուսակցության անդամ։
Ամուսնացած է։ Կինը՝ Ալֆիյա Մուկադասովնան, մաթեմատիկոս է, որդին՝ Սալավաթը, իրավաբան, դուստրը՝ Գուզելը, իրավաբանական գիտությունների թեկնածու։
Մուխամետ Խարասովը հարյուրից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է ։ Նրա՝ որպես գիտնական ֆիզիկոսի հետաքրքրությունների շրջանակում ընդգրկված են հիմնականում հետևյալ բնագավառների հիմնահարցեր. նյութերի գերհաղորդականության ֆիզիկա, ստոխաստիկ դիֆուզիոն գործընթացները դիսսիպատիվ համակարգերում, փոխանակման դինամիկ փոխազդեցությունները խտացված միջավայրերում։ Նա մշակել է խտացված միջավայրերում փոխանակման դինամիկ փոխազդեցությունների տեսությունը, սահմանել խախտված սիմետրիայով համակարգերում մաթեմատիկական փոխհարաբերությունները։
|