Մորոներ

Մորոններ(< իսպ․ moro-մավր), ժողովուրդների խումբ։ Բնակվում են Սուլու կղզեխմբում և Մինդանաո, Պալավան ու Բասիլան կղզիներում (Ֆիլիպիններ)։ Ընդհանուր թիվը՝ մոտ 5 միլիոն (2013)։ Մորոնների լեզուները պատկանում են մալայա-պոլինեզյան լեզուներին։ Կրոնը մահմեդականությունն է։ XIX դարում մորոններին նվաճեցին իսպանացիները։ Զբաղվում են հողագործությամբ, զարգացած են արհեստները, ծովագնացությունն ու առևտուրը։ Մշակույթով մոտ են Ինդոնեզիայի մալայական ժողովուրդներին։

Մորո կանայք (վաղ 1900-ականներ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 56
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորոներ» հոդվածին։