Մոնիկա Կրիմադի

ալբանացի քաղաքական գործիչ

Մոնիկա Կրիմադի (ալբ․՝ Monika Kryemadhi, ապրիլի 9, 1974(1974-04-09)[1], Տիրանա, Ալբանիա), ալբանացի քաղաքական գործիչ, Ալբանիայի խորհրդարանի պատգամավոր, Ինտեգրացման սոցիալիստական շարժում կուսակցության առաջատար անդամներից[2] ։

Մոնիկա Կրիմադի
 
Կուսակցություն՝Ինտեգրացման սոցիալիստական շարժում
Կրթություն՝Տիրանայի համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրապրիլի 9, 1974(1974-04-09)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՏիրանա, Ալբանիա
Քաղաքացիություն Ալբանիա
ԱմուսինԻլիր Մետա
 
ԻնքնագիրИзображение автографа

Կենսագրություն

Մոնիկա Կրիմադին ծնվել է 1974 թվականին Տիրանայում։ 1992 թվականին իրավունք է ստացել սովորելու Տիրանայի համալսարանի բնագիտական ֆակուլտետի բիոքիմիայի բաժնում, 1999 թվականին Գարմիշ-Պարտենկիրխենի Ջորջ Մարշալի կենտրոնում տարածաշրջանային անվտանգության քաղաքականության համար կատարել է ուսումնասիրություններ։ 2000-2002 թվականներին բիզնես վարչարարություն է ուսանել Տիրանայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում՝ համագործակցելով Նեբրասկայի համալսարանի հետ։ Կատարել է նաև ասպիրանտական այլ աշխատանքներ։

Քաղաքականություն

Քաղաքական գործունեությունն սկսել է 1991 թվականին, եղել է FRESSH-ի (Ալբանիայի սոցիալիստական կուսակցության երիտասարդական կազմակերպություն) հիմնադիրներից։ 1992 թվականի հունվարին ընտրվել է նախագահության անդամ, նույն տարվա մայիսին՝ FRESSH-ի I և II համագումարի գլխավոր քարտուղար։ Մինչև 2002 թվականի ապրիլ եղել է FRESSH-ի նախագահ, 1995-2000 թվականներին ընտրվել է Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության փոխնախագահ, 1991-2004 թվականներին՝ Ալբանիայի սոցիալիստական կուսակցության անդամ, միաժամանակ՝ 2001-2005 թվականներին՝ Ալբանիայի խորհրդարանի պատգամավոր, ինչպես նաև երկու անգամ ընտրվել է Տիրանայի քաղաքային խորհրդի անդամ, որտեղից ընտրվել է Եվրոպայի խորհրդի տեղական կառավարական պատվիրակության քարտուղար։ 2004 թվականի սեպտեմբերին եղել է Սոցիալիստական ինտեգրացման շարժում կուսակցության (LSI) համահիմնադիրներից։ Սոցիալիստական ինտեգրացման շարժում կուսակցության Տիրանայի մասնաճյուղի գլխավոր քարտուղարն է և Սոցիալիստական ինտեգրացման շարժում կուսակցության անդամ։

Ընտանիք

Մոնիկա Կրիմադին ամուսնացած է Իլիր Մետայի հետ։ Զույգն ունի երեք երեխա՝ Բորան, Բեսարը և Էրան։

Հեռուստատեսություն

2005 թվականին Kënga Magjike երաժշտական մրցույթի ժամանակ դուետով հանդես է եկել Մայլինդա Բրեգուի հետ։ Նույն մրցույթում հանդես է եկել նաև ժյուրիի կազմում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ