Մնաք բարով, աղավնիներ

«Մնաք բարով, աղավնիներ» (ռուս.՝ «Прощайте, голуби»), 1960 թվականի խորհրդային մելոդրամա ֆիլմ, որը նկարահանել է Յակով Սեգելը[1][2][3] ձնհալի ոգով։ Ֆիլմը ճանաչում է ստացել երկու միջազգային կինոփառատոներում[4][5]․՝ Լոկառնոյի կինոփառատոնում (1961) և Մելբուռնի միջազգային կինոփառատոնում (1962)։

Մնաք բարով, աղավնիներ
ռուս.՝ Прощайте, голуби!
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1960
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅակով Սեգել
Սցենարի հեղինակՅակով Սեգել
ԴերակատարներԱլեքսեյ Լոկտև, Սվետլանա Սավելովա, Սավելի Կրամարով, Վալենտինա Տելեգինա, Սերգեյ Պլոտնիկով, Լեոնիդ Գալլիս, Անտոնինա Մաքսիմովա, Did Panas?, Վալենտին Բրիլեև, Aleksandr Sumarokov? և Օլգա Նարովչատովա
ՕպերատորՅուրի Իլիենկո
ԵրաժշտությունՄարկ Ֆրադկին
ԿինոընկերությունՅալթայի կինոստուդիա
Տևողություն97 րոպե

Սյուժե

Գենկա Սախնենկոն սովորում է դպրոցում և աշխատում։ Բայց նա գրեթե չափահաս ու անկախ մարդ է, ունի մեկ գաղտնիք․ աշխատանքից հետո նա գնում է աղավնանոց։ Նա մանկուց սիրում է աղավնիներ։ Գենկան գոհ է իր աշխատանքից (նա նույնիսկ խորամանկում է իր գործընկերոջը՝ վարպետ Մաքսիմ Պետրովիչին, որը սիրում է վարձակալներից փող վերցնել աշխատանքի համար), բայց մի օր, ձեռքը վնասելով, նա հայտնվում է հիվանդանոցում, որտեղ ընկերանում է բուժքույր Տանյայի հետ։ Սակայն որոշ ժամանակ անց Գենկան կոմերիտական ուղեգրով ստիպված է լինում մեկնել այլ քաղաքում աշխատելու, և նա իր աղավնիները նվիրում է առաջին դասարանի մի տղայի։

Նկարահանումներ

Նկարահանումները տեղի են ունեցել ամբողջությամբ Կիև քաղաքում՝ Կրեշչատիկ փողոցում, Կալինինի հրապարակում, Պերվոմայսկի նորակառույցների շրջանում, Ավիացիոն փողոցում, Լենինի բուլվարում (ներառյալ Տիեզերագնացների հրապարակում[6]), Ումանսկայա փողոցում։

Դերերում

ԴերասանԴեր
Ալեքսեյ ԼոկտևԳենա Սախնենկո Գենա Սախնենկո
Սվետլանա ՍավյոլովաՏանյա Բուլատովա Տանյա Բուլատովա
Սավելի ԿրամարովՎասկա Վասկա
Վալենտինա ՏելեգինաՄարիա Եֆիմովնա Մարիա Եֆիմովնա
Սերգեյ ՊլոտնիկովՄաքսիմ Պետրովիչ Մաքսիմ Պետրովիչ
Լեոնիդ ԳալլիսԿոնստանտին Բուլատով Կոնստանտին Բուլատով
Անտոնինա Մաքսիմովա
Պյոտր ՎեսկլյարովԻլյա Զախարովիչ Իլյա Զախարովիչ
Վերա Պրեդաևիչ էքսկուրսավար
Աննա ՆիկոլաևաՕլգա Բուլատովա Օլգա Բուլատովա
Վալենտին Բրիլեևմոտոցիկլ գնող մոտոցիկլ գնող
Ալեքսանդր Սումարոկովանձրևանոցով անցորդ անձրևանոցով անցորդ
Օլգա ՆարովչատովաՕլգա Նարովչատովա - «Ջուլիետ» Օլգա Նարովչատովա - «Ջուլիետ»

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Образцова А. Вступая в жизнь // Искусство кино. — 1961. — № 5. — С. 96-99.