Միքայիլ Աբդուլաև

Միքայիլ Հուսեյն օղլի Աբդուլաև (ադրբ.՝ Mikayıl Hüseyn oğlu Abdullayev, դեկտեմբերի 19, 1921(1921-12-19)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ[1] - օգոստոսի 21, 2002(2002-08-21)[2], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1958), ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։

Միքայիլ Աբդուլաև
ադրբ.՝ Mikayıl Hüseyn oğlu Abdullayev
Ծնվել էդեկտեմբերի 19, 1921(1921-12-19)[1]
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ[1]
Վախճանվել էօգոստոսի 21, 2002(2002-08-21)[2] (80 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն Ադրբեջան և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճգրաֆիկա
Ժանրդիմապատկեր
Թեմաներիմպրեսիոնիզմ
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
 Mikayil Abdullayev Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է դեկտեմբերի 19-ին, Բաքվում։ Ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտը (1949)։ Հայտնի են Աբդուլաևի «Հնգամյակի ճանապարհներով» (1949), «Երջանկություն կառուցողները» (1951) և արդյունաբերական թեմաներով ու ժանրային բնույթի այլ կտավներ, «Սոցիալիստական Բաքուն» (1947) գրաֆիկական նկարաշարքը, Սուլեյման Հուսեյն Ռահիմովի «Շամո» վեպի նկարազարդումները (1954)։ Մահացել է 2002 թ-ի օգոստոսի 21-ին Բաքվում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայիլ Աբդուլաև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 20