Միրան Բուրգիչ

Միրան Բուրգիչ (սլովեն.՝ Miran Burgič, սեպտեմբերի 25, 1984(1984-09-25)[1], Տրբովլե, Տրբովլե համայնք), սլովենացի ֆուտբոլիստ, «Գորիցա» ակումբի նախկին հարձակվող։ Հինգ հանդիպում է անցկացրել Սլովենիայի հավաքականում։

Միրան Բուրգիչ
Քաղաքացիությունը Սլովենիա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 25, 1984(1984-09-25)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՏրբովլե, Տրբովլե համայնք
Հասակ181 սանտիմետր
Քաշ83 կիլոգրամ
Դիրքհարձակվող
Պատանեկան կարիերա
1991—1999ՀարավսլավիաՍլովենիա Զագորիե
1999—2003Սլովենիա Գորիցա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2003—2006Սլովենիա Գորիցա77 (30)
2006—2010Շվեդիա ԱԻԿ63 (16)
2010—2012Ավստրիա Վակեր67 (11)
2012—2013Իսրայել Հապոել Ռամատ Գան19 (1)
2014Կիպրոսի Հանրապետություն Էթնիկոս Ախնա18 (3)
2014—2015Սլովենիա Օլիմպիա21 (1)
2015—2018Սլովենիա Գորիցա65 (20)
Ազգային հավաքական
2003—2005Սլովենիա Սլովենիայի երիտասարդական հավաքական10 (3)
2006—2008Սլովենիա Սլովենիայի ազգային հավաքական5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Ակումբային

Միրան Բուրգիչը ֆուտբոլ սկսել է խաղալ «Զագորիե» ակումբի դպրոցում, խաղացել է նրա տարբեր երիտասարդական թիմերում։ 1999 թվականին Միրանին նկատել են «Գորիցայի» ներկայացուցիչները և հրավիրել իրենց երիտասարդական թիմ։ 2003 թվականին Միրանն ազգային առաջնության խաղում իր նորամուտն է նշել «Գորիցայի» հիմնական կազմում։ Ամեն մրցաշրջանում նա ավելի ու ավելի շատ խաղաժամանակ է ստացել։ 2006 թվականի ձմռանը փորձաշրջան է անցել ռուսական «Տոմում»[2], բայց պայմանագիր չի ստորագրել, և Սլովենիայի առաջնության մեկնարկին վերադարձել է իր ակումբ։ 2005/06 մրցաշրջանում նա մասնակցել է առաջնության բոլոր հանդիպումներին։ «Գորիցան» երրորդ անգամ անընդմեջ դարձել է Սլովենիայի չեմպիոն, իսկ Բուրգիչը 24 գոլով դարձել է առաջնության լավագույն ռմբարկուն։ 2006 թվականի ամռանը նա միացել է շվեդական ֆուտբոլի առաջատարներից մեկի` ԱԻԿ-ի ճամբարին` կնքելով երեք տարվա պայմանագիր[3]։

Բացի այդ, երիտասարդ հարձակվողի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել նաև անգլիական Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Բոլթոն Ուոնդերերսը»[4]։

Նոր թիմի կազմում Միրանն իր նորամուտը նշել է հուլիսի 31-ին՝ 12-րդ տուրի «Գյոտեբորգի» հետ խաղում, երբ 69-րդ րոպեին փոխարինել է բրազիլացի Վիլտոնին[5]։

Թեև Միրանը միշտ չէ, որ հայտնվում էր հիմնական կազմում, գլխավոր մարզիչ Բրանկո Օբլակը նրան հրավիրել է ազգային հավաքական՝ Լյուքսեմբուրգի և Բելառուսի հավաքականների հետ Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական խաղերին։ 2007 թվականի մրցաշրջանն անհաջող էր Բուրգիչի համար։ Մայիսի 5-ին, «Բրոմմապոյկառնայի» հետ 6-րդ տուրի խաղում, 53-րդ րոպեին նա ծնկի լուրջ վնասվածք է ստանում և ստիպված է լինում պատգարակով հեռանալ խաղադաշտից։ Բժշկական փորձաքննությամբ ախտորոշվում է խաչաձև կապանների պատռվածք և հոդային պարկուճի վնասվածք։ Վերականգնումը տևում է տասը ամիս[6]։ Մարզումները վերսկսում է միայն 2008 թվականի մարտին, և վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս առաջնության առաջին տուրի «Կալմարի» դեմ խաղում՝ 84-րդ րոպեին փոխարինելով Լուկաս Վալդեմարինին[7]։

Միրանի վնասվածքները շարունակվում են նաև հաջորդ տարի։ 2009 թվականի փետրվարին, նոր մրցաշրջանի պատրաստվելիս, «Էրեբրուի» հետ ստուգողական խաղում նա անհաջող վայրէջք է կատարում և կրկին վնասում ծունկը՝ երկար ժամանակով դուրս գալով շարքից[8]։ Հաջորդ հանդիպումը նա կարողանում է անցկացնել միայն մայիսին։ Վերականգնվելով վնասվածքից՝ Բուրգիչը մինչև մրցաշրջանի ավարտը հայնտվում է պահեստայինների նստարանին՝ երբեմն մտնելով խաղադաշտ։ 2010 թվականի մայիսի 17-ին «Օտվիդաբերգի» հետ ԱԻԿ-ի կազմում իր վերջին խաղում նա դառնում է հեթ-տրիկի հեղինակ, ինչի շնորհիվ նրա թիմը հաղթում է 4-1 հաշվով[9]։

2010 թվականի ամռան սկզբին նա երկու տարվա պայմանագիր է կնքում ավստրիական Ինսբրուք քաղաքի «Վակեր» ակումբի հետ[10]։ Ավստրիացիների կազմում առաջին հանդիպումն անցկացնում է հուլիսի 18-ին՝ Վիեննայի «Ռապիդի» դեմ՝ խաղադաշտ դուրս գալով առաջին րոպեներից[11]։

2013/14 մրցաշրջանը Միրանն անցկացրել է իսրայելական «Հապոել Ռամատ Գանում»՝ ակումբի հետ նվաճելով այդ երկրի գավաթը[12][13]։

2014 թվականի հունվարի պայմանագիր է կնքել Կիպրոսի «Էթնիկոս Ախնա» թիմի հետ, որի կազմում մասնակցել է 18 խաղի և խփել 3 գոլ[12][13]։

Նույն թվականի ամռանը վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով Լյուբլյանայի «Օլիմպիայի» հետ[12]։ Այդ թիմում անցկացրել է մեկ մրցաշրջան, մասնակցել 21 խաղի և խփել 1 գոլ[13]։

2015 թվականի հուլիսին Միրանը վերադարձել է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին՝ «Գորիցա» ակումբը, որտեղ խաղացել է մինչև 2018 թվականի հուլիս և ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[12]։

Ազգային հավաքականներում

Միրան Բուրգիչը խաղացել է Սլովենիայի երիտասարդական հավաքականում։ 2006 թվականի հոկտեմբերի 7-ին նա իր նորամուտն է նշել Սլովենիայի ազգային հավաքականում՝ Լյուքսեմբուրգի հավաքականի հետ 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղի 85-րդ րոպեին խաղադաշտ մտնելով Կլեմեն Լավրիչի փոխարեն[14]։ Հարավային Աֆրիկայում կայացած Աշխարհի 2010 թվականի առաջնությունից առաջ նա գտնվում էր մարզիչ Մատյաժ Կեկի ընդլայնված ցուցակում[15], սակայն մրցաշարին այդպես էլ չհայտավորվեց[16]։

Նվաճումներ

«Գորիցա»
  • Սլովենիայի չեմպիոն՝ 2003/04, 2004/05, 2005/06
ԱԻԿ
  • Շվեդիայի չեմպիոն՝ 2009
  • Շվեդիայի գավաթակիր՝ 2009
  • Շվեդիայի Սուպերգավաթակիր՝ 2010

Անձնական նվաճումներ

Ազգային հավաքականի հանդիպումներ

#ամսաթիվԱնցկացման վայրՄրցակիցՀաշիվՄրցաշար
17.10.2006«Շպորտնի պարկ», Նովա Գորիցա, Սլովենիա Լյուքսեմբուրգ2-02008 թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպում
211.10.2006«Դինամո», Մինսկ, Բելառուս Բելառուս2-42008 թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպում
326.05.2008«Ուլլևի», Գյոթեբորգ, Շվեդիա Շվեդիա0-1Ընկերական հանդիպում
420.08.2008«Լուդսկի Վրտ», Մարիբոր, Սլովենիա Խորվաթիա2-3Ընկերական հանդիպում
519.11.2008«Լուդսկի Վրտ», Մարիբոր, Սլովենիա Բոսնիա և Հերցեգովինա3-4Ընկերական հանդիպում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրան Բուրգիչ» հոդվածին։