Միսս Դեյզիի վարորդը
«Միսս Դեյզիի վարորդը» (անգլ.՝ Driving Miss Daisy - ռեժիսոր Բրյուս Բերեսֆորդի ամերիկյան կինոֆիլմը, որը բեմադրվել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկրի պիեսի և սցենարի հիման վրա։ 1990 թվականին ֆիլմը ստացել է չորս «Օսկար» մրցանակ (այդ թվում՝ «Լավագույն դերասանուհի», «Լավագույն սցենար» և «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում), ինչպես նաև այլ հեղինակավոր կինոմրցանակներ։
Միսս Դեյզիի վարորդը անգլ.՝ Driving Miss Daisy | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | բադի մուվի, կինոկատակերգություն և դրամա |
Թեմա | ծերություն |
Հիմք | Driving Miss Daisy? |
Թվական | 1989, մարտի 15, 1990[1], ապրիլի 27, 1990[2] և դեկտեմբերի 15, 1989[3] |
Լեզու | անգլերեն[4] |
Ռեժիսոր | Bruce Beresford?[5][6][7][…] |
Պրոդյուսեր | Ռիչարդ Զանուկ |
Սցենարի հեղինակ | Alfred Uhry? |
Դերակատարներ | Մորգան Ֆրիման[6][8][9][…], Ջեսիկա Տենդի[8][9][7][…], Դեն Էյքրոյդ[8][9][7][…], Esther Rolle?[8], Փաթի ԼյուՓոն[8][10], Ռեյ ՄակՔինոն[8], Ռոբերտ Գիյոմ[11] և Indra Thomas? |
Օպերատոր | Փիթեր Ջեյմս |
Երաժշտություն | Հանս Ցիմեր |
Մոնտաժ | Mark Warner? |
Պատմվածքի վայր | Ատլանտա |
Կինոընկերություն | Warner Bros. և Warner Bros. Pictures |
Տևողություն | 99 րոպե |
IMDb | ID 0097239 |
Սյուժե
Սյուժեի հիմքում հրեական ծագմամբ հարուստ ամերիկուհու և նրա աֆրոամերիկացի վարորդի բարդ փոխհարաբերություններն են։ Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում Ատլանտայում 1940-ականներին, երբ ռասայական նախապաշարմունքները դեռ ուժեղ էին։ Միսս Դեյզին այրի է, որի որդին պնդում է իր համար վարորդ վարձել։ Նա ընդդիմանում է իր կյանքում տեղի ունեցող փոփոխություններին, հրաժարվում է նոր վարորդ Հոուքի հետ որևէ տեղ գնալ։ Սակայն ժամանակի ընթացքում Հոուքը ոչ միայն իր ուշադրությունն է նվաճում, այլև բարեկամությունը։ Ֆիլմը պատմում է երկու շատ տարբեր մարդկանց միջև փոխըմբռնման մասին։ Եվ այդ որոնումները տևում են ոչ ավելին քան քսան տարի։
Դերերում
- Մորգան Ֆրիմանը - Հոուք Քոլբըրն
- Ջեսիկա Տենդի - միսս Դեյզի Ուերթըն
- Դեն Էյքրոյդ - Բոբբի Ուերթըն
- Փեթի Լյուփոն - Ֆլորին Ուերթըն
- Էսթեր Ռոլի - Իդելլա
- Ջոան Հավրիլլա - միսիս Մաքլեթչի
Մրցանակներ և անվանակարգեր
- 1989 թ. - 2 մրցանակ Միացյալ Նահանգների կինոքննադատների ազգային խորհրդից. Լավագույն կինոնկար և լավագույն դերասան (Մորգան Ֆրիման)։
- 1990 - Բեռլինյան կինոփառատոնի արծաթե արջի մրցանակ լավագույն դերասանական կազմի համար (Ջեսիկա Տենդ և Մորգան Ֆրիման)։
- 1990 - Ակադեմիայի 4 մրցանակ՝ լավագույն կինոնկար (Լիլի Ֆինի Զանուկ, Ռիչարդ Զանուկ), լավագույն ադապտացված սցենար (Ալֆրեդ Ուրի), լավագույն դերասանուհի (Ջեսիկա Տենդի), լավագույն դիմահարդարում (Մանլիո Ռոչետտի, Լին Բարբեր, Քևին Հանի)։ Ֆիլմը ներկայացվել է նաև 5 անվանակարգերում ՝ Լավագույն դերասան (Մորգան Ֆրիման), երկրորդ պլանի լավագույն դերասան (Դեն Էյքրոյդ), Լավագույն մոնտաժ (Մարկ Ուորներ), նկարիչների և դեկորատորների լավագույն աշխատանք (Բրունո Ռուբեո և Քրիսպիան Սալլիս), լավագույն կոստյումներ (Էլիզաբեթ Մակբրայդ)։
- 1990 - 3 «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ, Լավագույն դերասան կատակերգության կամ մյուզիքլի (Մորգան Ֆրիման), լավագույն դերասանուհի կատակերգության կամ մյուզիքլի մեջ (Ջեսիկա Տենդի)։
- 1990 թվական - Ամերիկյան կատակերգության մրցանակաբաշխության 3 անվանակարգ՝ լավագույն դերասան (Մորգան Ֆրիման), լավագույն դերասանուհի (Ջեսիկա Տանդի), երկրորդ պլանի լավագույն դերասան (Դեն Էյքրոյդ)։
- 1990 - «Դավիթ դի Դոնատելո» մրցանակ՝ Լավագույն արտասահմանյան դերասանուհի (Ջեսիկա Տենդի)։
- 1990 - ԱՄՆ սցենարի հեղինակների գիլդիայի մրցանակ`լավագույն ադապտացված սցենարի համար (Ալֆրեդ Ուրի)։
- 1991 - <i id="mwOg">BAFTA մրցանակ՝</i> լավագույն դերասանուհի (Ջեսիկա Տենդի), ինչպես նաև 3 անվանակարգեր՝ լավագույն ֆիլմ (Լիլի Ֆինի Զանուկ, Ռիչարդ Զանուկ, Բրյուս Բերեսֆորդ), Լավագույն ռեժիսուրա (Բրյուս Բերեսֆորդ), լավագույն ադապտացված սցենար (Ալֆրեդ Ուրի)։
- 1991 - Գրեմմի մրցանակ անվանակարգ՝ կինոյի կամ հեռուստատեսության համար գրված լավագույն գործիքավորման համար (Հանս Ցիմեր)։
Հետաքրքիր փաստեր
- Ջեսիկա Թենդին «Օսկար» է ստացել 80 տարեկան հասակում ֆիլմում կնոջ լավագույն դերի համար։ Նա ամենածեր դերասանուհին է, ով երբևէ պարգևատրվել է ամերիկյան կինոակադեմիայի այս գլխավոր մրցանակներից մեկի կողմից։ Քրիստոֆեր Պլամերը ամենատարեց դերասանն է, որը երբևէ արժանացել է «Օսկարի», որն նա ստացել է 2012 թվականին կյանքի 82-րդ տարում։
- Ֆիլմում նկարահանվել է 1955 թվականի արտադրության Cadillac Fleetwood Series 60-ը։ Հենց այս մեքենան գնեց Մայքլ Ջեքսոնը 1990-ականների սկզբին։
Տես նաև
Նշումներ
Հղումներ
- «Միսս Դեյզիի վարորդը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Միսս Դեյզիի վարորդը»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: link=| 5 աստղերից 4-ըlink=| 5 աստղերից 4-ըlink=| 5 աստղերից 4-ըlink=| 5 աստղերից 4-ըlink=| 5 աստղերից 4-ը
- «Միսս Դեյզիի վարորդը» Box Office Mojo կայքում