Միշել Բերտորա Սուարես

Միշել Սուարես Բերտորա (փետրվարի 21, 1984(1984-02-21), Սալինաս (Ուրուգվայ), Ուրուգվայ - ապրիլի 22, 2022(2022-04-22)[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի տրանսգենդեր քաղաքական գործիչ։

Միշել Բերտորա Սուարես
 
Կուսակցություն՝Լայն ճակատ և Ուրուգվայի կոմունիստական ​​կուսակցություն
Կրթություն՝Հանրապետական համալսարան
Մասնագիտություն՝փաստաբան, ակտիվիստ, քաղաքական գործիչ, կոնֆերանսիե և գրող
Ծննդյան օրփետրվարի 21, 1984(1984-02-21)
ԾննդավայրՍալինաս (Ուրուգվայ), Ուրուգվայ
Վախճանի օրապրիլի 22, 2022(2022-04-22)[1] (38 տարեկան)
Վախճանի վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաղաքացիություն Ուրուգվայ

Կենսագրություն

Ծնվել է 1983 թվականի փետրվարի 21-ին[2] Սալինսում[3]։ 15 տարեկան հասակում մոր աջակցությամբ փոխել է իր սեռը։ 6 տարվա ուսուցումից և նոր սեռով համալսարանը ավարտելու պաշտոնական թույլտվություն ստանալուց հետո Սուարեսը ստացել է իր դոկտորի աստիճանը[3]։ 2010 թվականին հանրապետական համալսարանն ավարտելուց հետո նա դարձել է առաջին և Ներկա պահին միակ տրանսգենդեր իրավաբանը Ուրուգվայում[4][5]։ 2014 թվականին Սուարեսը դարձել է նաև առաջին տրանսգենդերը, որն ընտրվել է Ուրուգվայի կառավարության կազմում[2][6]։

Սուարեսը համարվում է ԼԳԲՏ կազմակերպության «Ovejas Negras» անդամ։ Նա միացել է կազմակերպությանը 2010 թվականին, դա տեղի է ունեցել մոր մահից անմիջապես հետո։ Որոշ ժամանակ անց Սուարեսը անմիջապես սկսել է աշխատել նույնասեռ ամուսնությունների մասին օրինագծի վրա[2], որը ներկայացվել է Կոնգրեսում 2011 թվականին։ 2012 թվականին օրինագիծը հավանության է արժանացել Սենատի կողմից, և իրավաբանական կոմիտեի կողմից հավանության արժանանալուց հետո ընդունվել է 2013 թվականին[7]։

2017 թվականի հոկտեմբերին Սուարեսն ընտրվել է Ուրուգվայի սենատ։ Սակայն այս տարվա դեկտեմբերին հրաժարական տվեց այն բանից հետո, երբ մեղավոր ճանաչվեց փաստաթղթերի կեղծման մեջ։

Ծանոթագրություններ