Միմի Քին

բրիտանացի դերասանուհի

Միմի Քին (անգլ.՝ Mimi Keene, օգոստոսի 5, 1998(1998-08-05)[1][2], London Borough of Redbridge, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի դերասանուհի, ով հայտնի է դարձել «Իստ-Էնդայի բնակիչները» ֆիլմի շնորհիվ, որտեղ կերտել է Սինդի Ուիլյամսի դերը[4]։ Նա սովորել է Իտալիայի Կոնտի թատրոնի արվեստի ակադեմիայում։ Նկարահանվել է «Դպրոցներ աստղերի համար» վավերագրական ֆիլմում` ներկայացնելով դպրոցների և աշակերտների կյանքի մասին[5]։

Միմի Քին
Ծնվել էօգոստոսի 5, 1998(1998-08-05)[1][2] (25 տարեկան)
ԾննդավայրLondon Borough of Redbridge, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
ԿրթությունԹատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի

Կարիերա

Նա սկսեց իր կարիերան թատրոնից, կերտելով Ջեյնիի դերը՝ «Քին» ներկայացումում։ Նույն տարում Քինը հայտնվեց ամանորյա գովազդում[6][7][8]։ 2013 թվականին նա նկարահանվեց CBBCruen հեռուստալիքով հեռարձակվող «Սեիդի Ջիրեուն» ֆիլմում, հանդես գալով Բրենդեյ Մեյի կերպարում։ Ինչպես նաև «Մեր աղջիկը» հեռուստասերիալում որպես Ջադեյ Դեյվիս[9]։ 2016 թվականին հայտնվեց Լանա Ուեստմոր դերում «The Accidental Case» հեռուստասերիալում[10]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԴերԾանոթագրություն
2011-2013Դպրոցներ աստղերի համարԿատարել ինքնուրույնCBBC վավերագրական ֆիլմ
2013Սեիդի ՋիրեունԲրենդեյ Մեյ1 դրվագ
Castlevania: Lords of Shadow — Mirror of FateԷրեյլ, Ստխենո և ՄեիդուզաՎիդեոխաղ
2013-2014Մեր աղջիկըՋադեյ ԴեյվիսՍերիալի մշտական դեր
2013-2015Իստ-Էնդայի բնակիչներըՍինդի ՈւիլյամսՍերիալի մշտական դեր
2014Castlevania: Lords of Shadow 2Էրեյլ, Ստխենո և ՄեիդուզաՎիդեոխաղ
2016ՊատահարԼանա Ուեստմոր1 դրվագ

Մրցանակներ և անվանակոչություններ

ՏարիՄրցանակԹեկնածուԱշխատանքԱրդյունքԱղբյուր
2014The British Soap AwardsԼավագույն երիտասարդ կատարումԻստ-Էնդայի բնակիչներըԱռաջադրված[11]
2015Inside Soap AwardsԼավագույն երիտասարդ դերասանԻստ-Էնդայի բնակիչներըԱռաջադրված[12]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միմի Քին» հոդվածին։