Միկել թանգարան

Միկել թանգարան (էստ․՝ Mikkeli muuseum), նկարչական թանգարան, որը համարվում է Էստոնիայի արվեստի թանգարանի մասնաճյուղերից մեկը։

Միկել թանգարան
Изображение логотипа
Միկել թանգարանի շենքը
Տեսակնկարչական թանգարան
ԵրկիրԷստոնիա
ՏեղագրությունԷստոնիա Էստոնիա, Տալլին, Weizenbergi դ. 28,
Մասն էԷստոնիայի գեղարվեստական թանգարան
Ղեկավարության նստավայրՏալլին, Էստոնիա
Հիմնադրվել է1997
Այցելուներ10 744 (2013)[1]
ՏնօրենՄարիե Յոհանես
Կայքmikkelimuuseum.ekm.ee(էստոներեն)(անգլ.)(ռուս.)(ֆին.)

Այն տեղակայված է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի պալատա-պուրակային համույթի հարևանությամբ։

Թանգարանում ներկայացված են գլխավորապես արևմտյան արվեստի և կերամիկայի հավաքածուներ, ինչպես նաև հնագույն չինական ճենապակի, որը թանգարանին նվիրաբերել է նշանավոր կոլեկցիոներ Յոհաննես Միկկելեմը 1994 թվականին։

Պատմություն

Միկել թանգարանը հիմնադրվել է 1997 թվականին, որպես Յոհաննես Միկկելեմի արվեստի հավաքածուների ցուցադրասրահ։

1994 թվականին կոլեկցիոներ Յոհաննես Միկկելը Էստոնական գեղարվեստական թանգարանին է նվիրաբերում իր արտասահմանյան արվեստի հավաքածուն։

Յոհաննես Միկկելը (1907-2006) ծնունդով եղել է Հարավային Էստոնիայից և ուսումնասիրել է տարբեր առարկաներ, այդ թվում նաև արվեստը։

Բարձրագույն կրթությունը ստացել է Տարտուի (Դորպատի) համալսարանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխատել է Տալլինի հնագիտական որոնումների խմբի հետ։

Իր կապերի շնորհիվ նա կարողացել է հավաքել քանգարանի ներկայիս հավաքածուն[2]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկել թանգարան» հոդվածին։