Միխայիլ Պուգովկին

խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան

Միխայիլ Իվանովիչ Պուգովկին (ռուսերեն՝ Михаил Иванович Пуговкин, հուլիսի 13, 1923(1923-07-13)[1], Q19814870?, Voskresenskoye rural settlement, Ներեխտսկի շրջան, Ռուսաստան[2] - հուլիսի 25, 2008(2008-07-25)[3][4], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան։ «Հայրենական մեծ պատերազմի» մասնակից է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988 թ.):

Միխայիլ Պուգովկին
ռուս.՝ Михаил Иванович Пуговкин
Ծնվել էհուլիսի 13, 1923(1923-07-13)[1]
ԾննդավայրQ19814870?, Voskresenskoye rural settlement, Ներեխտսկի շրջան, Ռուսաստան[2]
Մահացել էհուլիսի 25, 2008(2008-07-25)[3][4] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1947) և Բլագովեշչենսկի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Նադեժդա Նադեժդինա
Պարգևներ և մրցանակներ
pugovkin.ru

Կենսագրություն

Միխայիլ Պուգովկինը ծնվել է ներկայիս Կոստրոմայի մարզի Չուխլոմայի շրջանի Ռամեշկի գյուղում։ Քանի որ նրանց ընտանիքը ապրում էր աղքատության մեջ, ուստի Միխայիլը հնարավորություն ուներ ավարտելու գյուղական դպրոցի երրորդ դասարանը միայն։ 1936 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նա որպես աշկերտ, աշխատանքի է տեղավորվել Լազար Կագանովիչի անվան արգելակների գործարանում։ Աշխատանքից հետո հաճախում էր դրամատիկական խմբակ։ Այդ խմբակի ներկայացումներից մեկի ժամանակ նրան նկատել է ռեժիսոր Ֆեոդոր Կավերինը, ով այդ տարիներին ղեկավարում էր Մոսկվայի դրամատիկական թատրոնը և հրավիրել է թատրոնում աշխատելու։ 1939-1941 թվականներին, Միխայիլ Պուգովկինն ընդգրկված էր նշված թատրոնի դերասանական օժանդակ խմբի կազմի մեջ։ 1940 թվականին 17-ամյա Միխայիլին նկատել է հայտնի ռեժիսոր Գրիգորի Ռոշալը և հրավիրել նկարահանվելու «Արտամոնովների գործը» կինոնկարում, որտեղ Միխայիլ Պուգովկինը կատարել է գրեթե դրվագային փոքրիկ դեր։

«Հայրենական մեծ պատերազմն» սկսվելուց երկու օր անց, Միխայիլ Պուգովկինը որպես կամավոր, մեկնել է ռազմաճակատ և ծառայել 1147-րդ հրաձգային գնդում, որպես հետախույզ։ 1942 թվականի հոկտեմբերին, Վորոշիլովգրադի մոտակայքում վիրավորվել է` ստանալով ոտքի ծանր վնասվածք։ Հոսպիտալից հետո զորացրվել է և պարգևատրվել 2-րդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշանով։

1943 թվականին աշխատել է Մոսկվայի դրամայի թատրոնում։ Այնտեղ նա առաջին անգամ խաղացել է գլխավոր դերում։ Նույն թվականի սեպտեմբերին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին (ՄԳԱԹ) կից դպրոց-ստուդիայում մասնակցել է մրցութային փորձաշրջանին և չունենալով որևէ կրթություն, ընդգրկվել է Իվան Մոսկվինի արվեստանոց` դառնալով վերջինիս սիրելի աշակերտներից մեկը։ Սակայն երկրորդ կուրսում, չկարողանալով հանձնել Մարքսիզմի, Պատմության և Ֆրանսերեն լեզվի ստուգարքները, ժամանակավորապես դուրս է մնացել դպրոց-ստուդիայից։

1944 թվականին զորակոչվել է տանկային ուսումնարանում ծառայության և նշանակվել ուսումնարանի ինքնագործունեության պատասխանատու[6], որի շնորհիվ կարողացել է կրկին վերադառնալ ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա։ Դպրոցն ավարտելուց հետո, 1947 թվականին որոշ ժամանակ աշխատել է Մուրմանսկում գտնվող Հյուսիսային նավատորմի դրամատիկական թատրոնում։ 1948-1949 թվականներին աշխատել է Վիլնյուսում գտնվող Ռուսական դրամայի թատրոնում, իսկ հետո վերադարձել է Մոսկվա և աշխատանքի անցել Լենկոմ թատրոնում։ Այդ ժամանակ նա մշտապես նկարահանվում էր կինոյում։

Միխայիլ Պուգովկինը ճանաչման է արժանացել «Զինվոր Իվան Բրովկինը» (1955 թ.), «Հողը և մարդիկ» (1955 թ.), ««Խայտաբղետների» գործը» (1958 թ.), «Կիթառով աղջիկը» (1958 թ.) կինոնկարներից հետո։ 1958-1959 թվականներին նա խաղում էր Վոլոգդայի դրամատիկական թատրոնում։ 1960 թվականին Միխայիլ Պուգովկինը վերջնականապես որոշում է թողնել թատրոնը` հանուն կինոյի։ 1960-1978 թվականներին որպես դերասան աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, իսկ 1978-1991 թվականներին` Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։

1991 թվականին մշտական բնակություն հաստատելով Յալթայում, ստեղծել է Միխայիլ Պուգովկինի կենտրոնը, կազմակերպել ստեղծագործական երեկոներ և ելույթներ ունեցել Ղրիմի առողջարաններում։ 1992-1993 թվականներին Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասան էր[7]։ 1999 թվականին վերադարձել է Մոսկվա և աշխատել իր սեփական «Միխայիլ Պուգովկինի կինոկենտրոն»-ում։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Միխայիլ Պուգովկինը նկարահանվել է շուրջ 100 ֆիլմերում` հիմնականում կատակերգական ժանրի[8]։ Արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների[9][10][11][12][13][14]։

Անձնական կյանք

Միխայիլ Պուգովկինի առաջին կինը համակուրսեցին էր, դերասանուհի Նադեժդա Նադեժդինան[15]։ Միասին ապրել են 12 տարի և ունեն դուստր։

Երկրորդ կինը երգչուհի Ալեքսանդրա Լուկյանչենկոն էր։ Միասին ապրել են 32 տարի, մինչ կնոջ մահը։

Երրորդ անգամ Միխայիլ Պուգովկինը ամուսնացել է 1991 թվականին՝ Իրինա Լավրովայի հետ։

Միխայիլ Պուգովկինը մահացել է 2008 թվականի[16] հուլիսի 25-ին` Մոսկվայում, շաքարային դիաբետի սրացումներից։ Թաղված է Վագանկովյան գերեզմանոցում։ Նրա վերջին ցանկությունն այն էր, որ իրեն թաղեն իր ընկերոջ` Ալեքսանդր Աբդուլովի կողքին[17]։

Մասնակի ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1941Արտամոնովների գործըДело АртамоновыхՍտեպաշա Բարսկի
1943ԿուտուզովКутузовզինվոր Ֆեդյա
1944ՀարսանիքСвадьбаհյուր
1944Երեկոյան ժամը 6-ին, պատերազմից հետոВ 6 часов вечера после войныհրետանավոր
1946Անհանգիստ տնտեսությունБеспокойное хозяйствоՊուգովկին
1952ՄաքսիմկաМаксимкаնավաստի Արտյուխին
1953Ծովակալ ՈւշակովАдмирал Ушаковնավաստի Պիրոժկով
1953Նավերը գրոհում են բաստիոնների վրաКорабли штурмуют бастионыնավաստի Պիրոժկով
1954Առնականության դպրոցШкола мужестваՇմակով
1954Հավատարիմ ընկերներըВерные друзьяակումբի վարիչ
1954Ակամա ռևիզորներРевизоры поневолеվարորդ
1954Մենք ձեզ հետ ինչ-որ տեղ հանդիպել ենքМы с вами где-то встречалисьմիլիցիոներ
1955Էմիրության կործանումըКрушение эмиратаՅասնի
1955Բարի լույսДоброе утроՖեոդոր Կուզմիչ
1955Զինվոր Իվան ԲրովկինըСолдат Иван БровкинԶախար Պյորիշկին
1955Մի հիանալի օրВ один прекрасный деньՊանաս Չուշկո
1955Հողը և մարդիկЗемля и людиԳրիշկա Խվատ
1956Իլյա ՄուրոմցիИлья Муромецվարպետ Ռազումեյ
1957ԵղբայրներըБратьяՎանյա Կոմարով
1957ՃշմարտությունПравдаՎասիլի Բոժենկո
1958Իվան Բրովկինը խոպանումИван Бровкин на целинеԶախար Պյորիշկին
1958«Խայտաբղետների» գործըДело «Пёстрых»Սաֆրոն Լոժկին
1958Կիթառով աղջիկըДевушка с гитаройՊենկին
1959Մայիսյան աստղերМайские звёздыԻվանով
1959Ձնե հեքիաթСнежная сказкаվարորդ
1960Ամրոց անիվների վրաКрепость на колёсахՎոժով
1961ԱղջիկներըДевчатаհանրակացարանի պարետ
1961Սիրտը չի ներումСердце не прощаетԿոնկով
1962Քայլ ձիովХод конёмՊոմերանցև
1963Դատարանն է գալիսСуд идётԿոլենո
1963Տուգանային հարվածШтрафной ударՊավել Կուկուշկին
1963Մեծ պատրույգБольшой фитильշաշկի խաղացող
1963Կարճ պատմություններКороткие историиտնօրեն
1965Քնած առյուծըСпящий левմիլիցիայի սերժանտ
1965«Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածներըОперация «Ы» и другие приключения ШурикаՊավել Ստեպանովիչ
1967Հարսանիք ՄալինովկայումСвадьба в МалиновкеՅակով Բոյկո
1967Նրան անվանում էին ՌոբերտЕго звали РобертԿնոպկին
1967Մինչ որոտը չթնդաПока гром не грянетՖեոդոր Իվանովիչ
1967Կրակ, ջուր և... պղնձե խողովակներОгонь, вода и… медные трубы2-րդ թագավոր
1968Պիտանի է ոչ շարայինիГоден к нестроевойավագ Կաչուրա
1968Դժվար րոպեինВ трудную минутуկոլտնտեսության նախագահ
1969Գեղեցկուհի Վառվառա` երկարածամըВарвара-краса, длинная косаթագավոր Երեմեյ
1969Ամանորյա առևանգումНовогоднее похищениеմիլիցիոներ
1971Մեկ ժամով ֆակիրФакир на часՏիմոֆեյ Միրոնով
1971Շելմենկո-սպասյակШельменко-денщикՇելմենկո
197112 աթոռ12 стульевհայր Ֆեոդոր Վոստրիկով
1972Ոսկե եղջյուրներЗолотые рогаատաման
1972Տոնավաճառից հետոПосле ярмаркиՊրանցիս Պուստորևիչ
1973Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունըИван Васильевич меняет профессиюԿարպ Յակին
1973Նեյլոն 100%Нейлон 100%Միշա
1974Էկրանի աստղըЗвезда экранаԲորիս Դուդկին
1974Անծանոթ ժառանգորդըНезнакомый наследникԱլեքսեյ Կուզնեցով
1975Ֆինիստ` Թառլան ԲազեФинист — Ясный Соколվոյեվոդա
1975Չի կարող պատահելНе может быть!Գրիգորի Գորբուշկին
1976ՋրահարսըРусалочкаԳուբաստի
1976Երկու նավապետներДва капитанаԳաեր Կուլի
1978Նավապետ Վրունգելի նոր արկածներըНовые приключения капитана Врунгеляնավապետ Վրունգել
1979Ախ, վոդևիլ, վոդևիլАх, водевиль, водевиль…Միխայլո Լիսիչկին
1979Ինքնասպանների ակումբ, կամ Տիտղոսավոր անձնավորության արկածներըКлуб самоубийц, или Приключения титулованной особыայգեպան Ռեբերն
1980Լուցկու հետևիցЗа спичкамиոստիկանապետ
1980Լյալկա-Ռուսլանն ու նրա ընկեր ՍանկանЛялька-Руслан и его друг СанькаՄիխայիլ Իվանովիչ
1980Նավաստիները հարցեր չունենУ матросов нет вопросовքեռի Միշա
1980ԱնտառЛесՎոսմիբրատով
1981ՎեցերորդըШестойՄիրոնիչ
1982Սպորտլոտո-82Спортлото-82Սան Սանիչ Մուրաշկո
1982Ամուսնացած ամուրինЖенатый холостякՎասիլի Բուլավին
1983Առանց հատուկ ռիսկիБез особого рискаԳրանովսկու հայրը
1984Հրամայված է վերցնել կենդանիПриказано взять живымՄիխայիլ Ռյաբոկոն
1984ԵգորկանЕгоркаբոցման Տոպորշչուկ
1985Մարդն ակորդեոնովЧеловек с аккордеономքեռի Կոլյա
1986Նստած էինք ոսկյա սանդղամուտքինНа златом крыльце сиделиթագավոր Ֆեդոտ
1987Այց ՄինոտավրոսինВизит к МинотавруՍտեփան Մելնիկ
1988Արտիստուհին ԳրիբովիցАртистка из ГрибоваԳեորգի Գոլոլոբով
1989Կրկեսի գմբեթի ներքոПод куполом циркаգեղարվեստական ղեկավար
1991Բոլոտնայա street, կամ Միջոց սեքսի դեմБолотная street, или Средство против сексаշենքի կառավարիչ Ֆեոդոր
1992Կրակոց դագաղի մեջВыстрел в гробуգնդապետ Բուտիլկին
1992Պարոնայք արտիստներГоспода артистыնահանգային չինովնիկ
1997Հին երգեր գլխավորի մասին 3Старые песни о главном 3Կարպ Յակին
2000Բրեմենյան երաժիշտներ & CoБременские музыканты & Coհիմար թագավոր
2004Ադամանդներ Ջուլիետայի համարБриллианты для Джульеттыպապ Միշա

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Պուգովկին» հոդվածին։