Միխայիլ Բելի

ռուս դիվանագետ

Միխայիլ Բելիյ (ռուս.՝ Михаи́л Миха́йлович Бе́лый, հոկտեմբերի 20, 1945(1945-10-20), Մարսյատի, Սերովսկի շրջան, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական դիվանագետ։

Միխայիլ Բելի
 
Կրթություն՝Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝դիվանագետ
Ծննդյան օրհոկտեմբերի 20, 1945(1945-10-20) (78 տարեկան)
ԾննդավայրՄարսյատի, Սերովսկի շրջան, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Կենսագրություն

1969 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։

Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1970 թվականից։

  • 1970-1974 թվականներին՝ Սինգապուրում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1974-1977 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակից։
  • 1977-1982 թվականներին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1982-1985 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ կենտրոնական ապարատում պատասխանատու աշխատակից։
  • 1985-1990 թվականներին՝ Նյու Յորքում (ԱՄՆ) ՄԱԿ-ին առընթեր ԽՍՀՄ մշտական ներկայացուցչության խորհրդական։
  • 1990-1994 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ Ասիայի 2-րդ դեպարտամենտի տնօրեն։
  • 1994 թվականի հոկտեմբերի 5-ից-1999 թվականի հունիսի 4-ը՝ Սինգապուրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2004 թվականի հոկտեմբերի 6-ից-2007 թվականի հունվարի 19-ը՝ Ինդոնեզիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
  • 2004 թվականի հոկտեմբերի 6-ից-2017 թվականի հունվարի 19-ը՝ Կիրիբատիում, Արևելյան Թիմորում և Պապուա Նոր Գվինեայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[5][6]։
  • 2006 թվականի դեկտեմբերի 28-ից-2012 թվականի փետրվարի 20-ը՝ Ճապոնիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[7][8]։

Պարգևներ և մրցանակներ

  • ՌԴ ԱԳՆ պատվոգիր (2002)
  • Բարեկամության շքանշան (2011)[9]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ