Միխայիլ Աստանգով

կինոյի և թատրոնի խորհրդային դերասան

Միխայիլ Ֆեոդորովիչ Աստանգով (իսկական ազգանունը՝ Ռուժնիկով, ռուս.՝ Михаил Фёдорович Ружников հոկտեմբերի 21 (նոյեմբերի 3), 1900, Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 20, 1965(1965-04-20), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կինոյի ու թատրոնի դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1955 թ.)։ Ստալինյան երեք մրցանակների դափնեկիր (1948 թ., 1950 թ., 1951 թ.)[1][2]։

Միխայիլ Աստանգով
Ծնվել էհոկտեմբերի 21 (նոյեմբերի 3), 1900
ԾննդավայրՎարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 20, 1965(1965-04-20) (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն

Միխայիլ Ռուժնիկովը ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 21-ին (նոյեմբերի 3) Լեհաստանի Վարշավա քաղաքում[3] երկաթգծի աշխատակցի ընտանիքում[4]։

1918 թվականին ավարտել է Մոսկվայի 12-րդ գիմնազիան և ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որտեղ նրա համակուրսեցիներն էին Ռուբեն Սիմոնովը, Անդրեյ Լոբանովը և Օսիպ Աբդուլովը։ Խաղացել է սիրողական ներկայացումներում։ Ուսանողը պարապել է Փոքր թատրոնի դերասանուհի Ա․ Մատվեևայի թատերական ստուդիայում, դասընթացների հաճախել Ալեքսանդր Գեյրոտի ստուդիայում։

1919-1921 թվականներին եղել է Մոսկվայի Խամովնիկիի խորհրդի պարենամթերքի բաժնի պետը և հաշվետարը։

1920-1922 թվականներին սովորել է Ֆ․ Շալյապինի դրամատիկական ստուդիայում, որը նրա համար դարձել է իսկապես դերասանական դպրոց և առաջին պրոֆեսիոնալ բեմ։ Երիտասարդ դերասանի վրա ավելի շատ ազդեցություն է թողել նրա ուսուցիչը՝ Լեոնիդ Լեոնիդովը։

1922-1923 թվականներին աշխատել է Տպագրության տան թատրոնում, 1923-1925 թվականներին՝ Մոսկվայի Վ․ Կոմիսարժևսկայայի անվան թատրոնում, 1925-1927 և 1930-1941 թվականներին՝ Մոսկվայի հեղափոխության թատրոնում (ներկայում՝ Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն), 1927-1928 թվականներին՝ Օդեսայի ռուսական ակադեմիական դրամատիկական թատրոնում, 1928 թվականին՝ Մոսկվայի Առաջին շարժական թատրոնում, 1928-1929 թվականներին՝ Կազանի ռուսական դրամայի թատրոնում (ներկայումս՝ Կազանի Վ․ Կաչալովի անվան Մեծ դրամատիկական թատրոն), 1929-1930 թվականներին՝ Լենինգրադի ժողովրդական տան թատրոնում, 1941-1943 թվականներին՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայում[5], 1943-1945 թվականներին՝ Մոսխորհի անվան թատրոնում։

1945 թվականից՝ Մոսկվայի Ե․ Վախթանգովի անվան թատրոնի դերասան։

Լինելով դերասան-ինտելեկտուալ՝ հրաշալի կերպով տիրապետել է հոգեբանական գրոտեսկի արվեստին․ ձգտել է ստեղծվող կերպարի փիլիսոփայական ըմբռնմանը[2]։ Նրա ստեղծագործական գործունեությանը յուրահատուկ էին խորացված պսիխոլոգիզմը, բեմական կերպարների փիլիսոփայականությունը և սրեցված զգայունությունը[3]։ Հիմնականում մարմնավորել է բացասական կերպարների։

Միխայիլ Աստանգովը մահացել է 1965 թվականի ապրիլի 20-ին Մոսկվայում[3]։ Թաղված է Դոնսկոյ վանքի գերեզմանատանը[6]։

Հիշատակ

Մոսկվայի տանը, որտեղ 1939-1965 թվականներին բնակվել է Աստանգովը (Լենինի պողոտա, տուն 25), 1974 թվականին տեղադրվել է հուշատախտակ[7]։

Ստեղծագործական գործունեություն

Դերերը թատրոնում

Ֆ․ Շալյապինի անվան դրամատիկական ստուդիա
ՏարիՀեղինակՆերկայացումԴեր
1920Արթուր ՇնիցլերԿանաչ թութակմարկիզ
Սոֆուս ՄիխաելիսՀեղափոխական հարսանիք
Մոսկվայի Վ․ Կոմիսարժևսկայայի անվան թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացումԴեր
1925Նիկոլայ ԳոգոլՄեռած հոգիներՉիչիկով
Հեղափոխության թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացումԴեր
1926Բորիս ՌոմաշովԿրիվորիլսկի վերջըԼոդիժկին
1932Նիկոլայ ՊոգոդինԻմ ընկերԳայ
1932Նատան ԶարխիՈւրախության փողոցՍպավենտա
1934Վլադիմիր ՍոլովյովԱնձնական կյանքՍտրոև
1935Ուիլյամ ՇեքսպիրՌոմեո և ՋուլիետՌոմեո
1937Ալեքսանդր ԿոռնեյչուկՃշմարտությունԿերենսի
1939Բորիս Վոյտեխով,

Լեոնիդ Լենչ

Պավել ԳրեկովՊավել Գրեկով
1940Ալեքսանդր ՕստրովսկիԱնօժիտըՍերգեյ Պարատով
Ալեքսանդր ԿոռնեյչուկՆավախմբի վախճանըԳայդայ
Ֆրիդրիխ ՇիլլերՄարիա ՍտյուարտԼեյստեր
Այլ թատրոններ (1927-1930)
ՏարիՀեղինակՆերկայացումԴեր
1927Գեորգի ՎենեցիանովՋումա Մաշիդ
1928Մաքս ԺիժմորԲեթհովենԲեթհովեն
Բորիս ԼավրենյովԲեկումնավաստի Գոդուն
Վիկտոր ՀյուգոՓարիզի Աստվածամոր տաճարըՔվազիմոդո
Մոսխորհի անվան թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացումԴեր
1943Լեոնիդ ԼեոնովՆերխուժումՖեոդոր Տալանով
1945Անտոն ՉեխովՃայըԿոնստանտին Տրեպլև
Վախթանգովի անվան թատրոն
ՏարիՀեղինակՆերկայացումԴեր
1946Էդմոն ՌոստանՍիրանո դե ԲերժերակՍիրանո դե Բերժերակ
1946Վլադիմիր ՍոլովյովՀաղթանակի ճանապարհըԱրսենի
1947Կոնստանտին ՍիմոնովՌուսական հարցՀարրի Սմիթ
1948Իվան ՏուրգենևՆախօրեինԴմիտրի Ինսարով
1949Նիկոլայ ՎիրտաԴատապարտվածների դավադրությունըՄակՀիլլ
1950Կոնստանտին ՖեդինԿիրիլ ԻզվեկովՊաստուխով
1950Նիկոլայ ՊոգոդինՄիսսուրիական վալսԳարոտտա
1953Ալեքսեյ ԱրբուզովԵվրոպական ժամանակագրությունՇառլյուս
1953Ալեքսանդր ԿրոնԿուսակցության թեկնածուԱլեքսեյ Պլոտովշչիկով
1954Գերհարտ ՀաուպտմանԱրևի մայրամուտից առաջՄատիաս Կլաուզեն
1956Ե․ ԼյուտովսկիԱրտառոց հերթապահությունՕսինսկի
1957Իլյա ՍելվինսկիՄեծ ԿիրիլԿերենսկի
1958Ուիլյամ ՇեքսպիրՀամլետՀամլետ
1960Ալեքսեյ ԱրբուզովՏասներկուերորդ ժամըԿարետնիկով
1962Նիկոլայ ՊոգոդինՍև թռչուններՊերվոզվանով

Ֆիլմագրություն

ՏարիՖիլմԴեր
1933Մահվան կոնվեյերիշխան Սումբատով
1933Արևը մայր է մտնում արևմուտքումդրվագ
1936ԲանտարկյալներըԿոստյա Կապիտան
1937Մեծ թևերղեկավար ընկեր
1938Օպենհեյմ ընտանիքըՖոգելզանգ
1939Մինինը և ՊոժարսկինՍիգիզմունդ III Վազա
1940ՍուվորովԱլեքսեյ Արակչեև
1941Գարնանային հոսքՎալերյան Գրուշին
1941ԵրազանքըՍտանիսլավ Կոմորովսկի
1942Մարտական կինոհավաքածու № 10Իոն Կրիստյա
1942ԿոտովսկիԻշխան Կարակոզեն
1942Շրջկոմի քարտուղարգնդապետ Մակենաու
1942Մարդասպանները ճանապարհ են դուրս գալիսՖրանց
1942Երիտասարդ ՖրիցՀիտլեր
1945Տասնհինգամյա կապիտանՆեգորո
1947Մարիտեքսյոնձ
1947Միկլուխո Մակլայդոկտոր Բրանդլեր
1947Ռուսական հարցՄակֆերսոն
1948Երրորդ հարվածգեներալ-գնդապետ Էրվին Էնեկե
1949Ստալինգրադի ճակատամարտՀիտլեր
1949Նրանք ունեն Հայրենիքկապիտան Ռոբերտ Սքոթ
1952Մաքսիմկակապիտան «Բեթսի»
1952ՍադկոՄագարաջա
1955Իշխանուհի Մերիդոկտոր Վեռներ
1955ՄեքսիկացինՔելլի
1955Հավերժական գիշերվա գաղտնիքըՆիկոլայ Մերցալով
1957Ուղղաձիգ աստիճաններՊրասկով
1958Մոցարտը և ՍալիերինՍալիերի
1965Ինժեներ Գարինի հիպերբոլոիդըՌոլլինգ
1965Գնում եմ դեպի ամպրոպըԱրկադի Գոլիցին

Հնչյունավորում

ՏարիԱնիմացիոն ֆիլմ
1963Բաժնետերերը

Կոչումներ և պարգևներ

  • ՌԽՖՍՀ Ժողովրդական արտիստ (օգոստոսի 8, 1950 թ.)
  • ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1955 թ.)
  • Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ (1948 թ.)՝ «Ռուսական հարց» ֆիլմում Մակֆերսոնի դերակատարման համար
  • Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1950 թ.)՝ Նիկոլայ Վիրտայի «Դատապարտվածների դավադրություն» ներկայացման մեջ ամերիկյան դեսպան ՄակՀիլլի դերակատարման համար
  • Երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1951 թ.)՝ «Նրանք հայրենիք ունեն» ֆիլմում Սքոտի դերակատարման համար
  • Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան (1946 թ., 1950 թ.)
  • Մեդալ՝ «1939-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար (1946 թ.)
  • Մեդալ՝ «Մոսկվայի 800-ամյակի հիշատակին»

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Актёры советского кино выпуск 5, М. Искусство, 1969.
  • КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.31.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Աստանգով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 574