Միլոշ Դեգենեկ

Միլոշ Դեգենեկ (անգլ.՝ Milos Degenek, ապրիլի 28, 1994(1994-04-28)[1][2], Կնին, Շիբենիկ Կնին, Խորվաթիա), սերբական ծագմամբ ավստրալիացի ֆուտբոլիստ, «Ցրվենա Զվեզդա» ակումբի և Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018–ի մասնակից։

Միլոշ Դեգենեկ
անգլ.՝ Miloš Degenek
Քաղաքացիությունը Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 28, 1994(1994-04-28)[1][2] (30 տարեկան)
ԾննդավայրԿնին, Շիբենիկ Կնին, Խորվաթիա
Հասակ187 սանտիմետր
Քաշ80 կիլոգրամ
Դիրքպաշտպան

Դենեգը ծնվել է Կնիգում։ 1999 թվականին Կոսովոյի պատերազմից փրկվելով՝ ծնողների հետ ներգաղթել է Ավստրալիա[3]։

Ակումբային կարիերա

Դեգենեկը Ավստրալիայի ֆուտբոլի հավաքականի կազում

Դեգենեկը սկսել է զբաղվել ֆուտբոլով Ավստրալիայի սպորտի ինստիտուտում։ 2012 թվականին Միլոշը նկատվել է գերմանական «Շտուտգարտ» ակումբի սկաուտների կողմից և հրավիրվել է ակումբ։ 2013 թվականի հունիսի 26-ին «Դարմշտադտ» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Գերմանիայի ֆուտբոլի երրորդ լիգայում[4]։ 2015 թվականի ամռանը Դեգենեկը տեղափոխվել է «Մյունխեն 1860» ակումբ՝ կնքելով երկամյա պայմանագիր[5]։ Հունիսի 26-ին «Հայդենհայմ» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Երկրորդ Բունդեսլիգայում[6]։ Սեպտեմբերի 19-ին «Կայզերսլաուտերնա» ակումբի դեմ խաղում Միլոշը խփել է իր առաջին գոլը «Միյունխեն 1860» ակումբի կազմում[7]։

2017 թվականին Դեգենեկը պայմանագիր է ստորագրել ճապոնական «Իոկոգամա Ֆ․ Մարինոս»-ի հետ[8][9]։ Փետրվարի 25-ին «Ուրավա Րեդ Դայմոնդս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել J լիգայում[10]։ 2018 թվականի ապրիլի 21-ին «Սյոնան Բելմարե» ակումբի դեմ խաղում իր առաջին գոլն է խփել «Յոկոգամու Մարինոս» ակումբի կազմում[11]։

2018 թվականի ամռանը Դեգենեկը տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա» ակումբ։ Հունիսի 20-ին Վրանեի «Դինամո» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Սերբիայի սուպերլիգայում[12]։ 2019 թվականի սկզբին Դեգենեկը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբ։ Փետրվարի 4-ին «Ալ Ֆատեղ» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Սաուդյան Արաբիայի առաջնությունում[13]։ Նույն տարվա ամռանը Դեգենեկը տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա» ակումբ։ Սեպտեմբերի 25-ին «Վոժդովացա» ակումբի դեմ խաղում Միլոշը խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[14]։

Միջազգային կարիերա

2011 թվականին Ավստրալիայի պատանեկան հավաքականի կազմում Դեգենեկը մասնակցել է Աշխարհի պատանեկան առաջնությանը Մեքսիկայում։ Մրցախաղում նա խաղացել է Կոտ դ'Իվուարի[15] և Բրազիլիայի[16] հավաքականների դեմ մրցախաղերում։ 2012 թվականին Միլոշը ընդունել է Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում խաղալու հրավերը։

2016 թվականի մայիսի 27-ին Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական դեմ ընկերական խաղում Դեգենեկը նորամուտ է ունեցել Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում[17]։

2017 թվականին Դեգենեկը մասնակցել է Ռուսաստանում ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017–ին։ Մրցախաղում նա խաղացել է Գերմանիայի[18] և Կամերունի[19] թիմերի դեմ մրցախաղում։

2018 թվականին Դեգենեկը մասնակցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Ռուսաստանում։ Մրցախաղում նա եղել է պահեստային և դաշտ դուրս չի եկել։

2019 թվականին Դեգենեկը ներառվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Ասիայի գավաթի հավաքականի կազմում։ Մրցախաղում նա խաղացել է Հորդանանի[20], Պաղեստինի[21], Սիրիայի[22], Ուզբեկստանի[23] և Արաբական Միացյալ Էմիրությունների[24] թիմերի դեմ մրցախաղում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոշ Դեգենեկ» հոդվածին։