Միլե Սվիլար
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | ![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 27, 1999(1999-08-27)[1][2] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա | ||
Հասակ | 189 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ![]() | ||
Համար | 1 | ||
Պատանեկան կարիերա | |||
![]() | |||
![]() | |||
2010-2017 | ![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2017 | ![]() | 0 | (0) |
2017-ներկա | ![]() | 3 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2014 | ![]() | 3 | (0) |
2014-2015 | ![]() | 3 | (0) |
2016 | ![]() | 7 | (0) |
2016 | ![]() | 1 | (0) |
2016-ներկա | ![]() | 5 | (0) |
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Միլե Սվիլար (հոլ.՝ Mile Svilar, օգոստոսի 27, 1999(1999-08-27)[1][2], Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։
Սվիլարը Անդերլեխտի ակադեմիայի սան է։ 2016-17 մրցաշրջանում նա դարձավ թիմի երրորդ հիմնական դարպասապահը[4], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում, իսկ Անդերլեխտը հաղթեց Բելգիայի առաջնությունը[5]։
2017 թվականի օգոստոսի 28-ին Սվիլարը 5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ՝ ստանալով 1 համարի մարզաշապիկը[6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հոկտեմբերի 14-ին՝ Պորտուգալիայի գավաթի Օլյանենսիի դեմ խաղում[8][9]։ Հոկտեմբերի 18-ին նա խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[10]՝ 18 տարեկան և 52 օրական հասակում դառնալով մրցաշարի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը[11][12]։ Իր առաջին հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրեց հոկտեմբերի 22-ին՝ Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում[13]։ Հոկտեմբերի 31-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ պատասխան խաղում[14] Սվիլարը 18 տարեկան և 65 օրական հասակում դարձավ ամենաերիտասարդ դարպասապահը, ով հետ է մղել 11-մետրանոց հարվածը Չեմպիոնների Լիգայի խաղում[15][16]։ Նույն խաղում նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով ինքնագոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայում[17][18]։
Սվիլարը իրավասու է ներկայացնել Սերբիան և Բելգիան միջազգային ասպարեզում[19][20]։ Նա հանդես է եկել Բելգիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում, և 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[21]։ Այստեղ Սվիլարը անցկացրեց 4 հանդիպում, իսկ Բելգիան դուրս մնաց քառորդ եզրափակչում՝ 1-0 հաշվով պարտվելով Գերմանիային[22][23]։
2017 թվականի նոյեմբերի 4-ին Սվիլարը հայտարարեց, որ ընդունել է Սերբիայի ազգային հավաքականի հրավերը[24][25]։
2018 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[26]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բենֆիկա | 2017–18 | Պրիմեյրա Լիգա | 3 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 2 | 0 | 9 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 3 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 2 | 0 | 9 | 0 |
Անդերլեխտ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլե Սվիլար» հոդվածին։ |
|