Միլան (ֆուտբոլային ակումբ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միլան (այլ կիրառումներ)

«Միլան» կամ Ֆուտբոլային միություն Միլան (իտալ.՝ Associazione Calcio Milan, AC Milan), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Իտալիայի Միլան քաղաքից։ Հանդես է գալիս Իտալական Ա Սերիայում։

Միլան
Ամբողջական անունAssociazione Calcio Milan
Միլան Ֆուտբոլային Միություն
Մականուն(ներ)Rossoneri (կարմիր-սևեր)
Diavolo (դևեր)
ԳույներԿարմիր-սև-ճերմակ
ՀիմնադրումԴեկտեմբերի 13, 1899
ԵրկիրԻտալիա Իտալիա
Քաղաք Միլան
ՄարզադաշտՍան Սիրո
Տարողունակություն80,018
ՆախագահԻտալիա Պաոլո Սկարոնի
ՄարզիչԻտալիա Ստեֆանո Պիոլի
Կայք
ԼիգաՍերիա A (Իտալիա)
2021-221-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Ակումբը հիմնադրվել է 1899դեկտեմբերի 13 թվականին 5 անգլիացիների կողմից՝ Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։ Սկզբում կոչվել է "Milan football And Cricket Club"։

Միլանը համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ նվաճած 18 միջազգային գավաթներով[1] (մյուսը Բոկա Խունիորսն է՝ կրկին 18 գավաթ[2]
Ակումբն իր խաղերն անցկացնում է Սան Սիրո մարզադաշտում։

Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ Միլանը 2012 թվականին համարվել է իտալական ամենահարուստ ֆուտբոլային ակումբը և ընդգրկվել աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլային ակումբների շարքում՝ 989 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով[3]։

Ակումբի մարզիչն է իտալացի Ջենարո Գատուզոն է, ով ստանձնել է այդ պաշտոնը 2017 թվականի Նոյեմբերից։

Պատմություն

1901 թվականին «Միլանը» նվաճել է իր առաջին պատմական գավաթը՝ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը եզրափակիչում հաղթելով Ջենոային։

1906 թվականին «Միլանը» երկրորդ անգամ է դարձել Իտալիայի չեմպիոն այս անգամ հաղթելով Յուվենտուսին։ Դրան անմիջապես հաջորդեց երրորդ չեմպիոնական կոչումը 1907 թվականին։ Այդ տարում Միլանը ստացավ իր նոր անունը «Football Club Milan»։

1926 թվականին Պիետրո Պիրելլին որոշեց ներդրում կատարել Միլանում մարզադաշտ կառուցելու համար, որտեղ իրենց տնային հանդիպումները կանցկացնեին Միլանն ու Ինտերը։ Այդպես սկսվեց լեգենդար Սան Սիրոյի պատմությունը։

1908 թվականին Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան որոշեց օտարերկրացի ֆուտբոլիստներին արգելել Իտալիայի առաջնությանը մասնակցել։ Այդ որոշումը Միլանին մեծ վնաս հասցրեց և Միլանը հրաժարվեց մասնակցել առաջնությանը։ Դրանից հետո ավելի քան քառասուն տարի Միլանը չէր կարողանում հասնել հաջողության։ Այդ ընթացքում Միլանը փոխեց իր անունը ավելացնելով երկու բառ A.C. (Associazione Calcio) և այդպիսով ձեռք բերելով ներկայիս անունը A.C. MILAN (Associazione Calcio Milan)։

1949 թվականին Միլանում հայտնվեցին Նորդալը, Գրինը և Լիդհոլմը, որոնց անվանեցին "Գրե-Նո-Լի"։ Նրանց օգնությամբ Միլանը չորրորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն։

1955 թվականին Միլանը նվաճեց իր հինգերորդ սկուդետտոն։ Հաջորդ տարի Միլանը Չեմպիոնների գավաթի մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվեց Ռեալին։

1958 թվականին Միլանը համալրեց Ալտաֆինին։ Ալտաֆինի, Լիդհոլմ, Սկիաֆինո եռյակի օգնությամբ Միլանը վերադարձրեց չեմպիոնական կոչումը։

1962 թվականին Միլանը հերթական անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Հաջորդ տարում Միլանն առաջին անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր եզրափակիչում 2-1 հաշվով հաղթելով Բենֆիկային։

1968 թվականին Միլանն իններորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն, իսկ հաջորդ տարում Միլանը երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր Մադրիդում կայացած եզրափակիչում 4-1 հաշվով հաղթելով Այաքսին։ Խաղի հերոս դարձավ Պրատին՝ խփելով երեք գոլ։

1976-1977 մրցաշրջանում Միլանը հազիվ իր տեղը պահպանեց Սերիա A-ում։ Այդ ժամանակ թիմը գլխավորեց Լիդհոլմը և 1979 թվականին Միլանը նվաճեց իր տասներորդ սկուդետտոն։ Հաջորդ տարի «Միլան» ակումբի նախագահին և երկու ֆուտբոլիստների մեղադրեցին խաղերի առուծախի մեջ և Միլանին ուղարկեցին Սերիա B, որտեղից Միլանը դուրս եկավ երկու տարի անց։

1986 թվականին Միլանը գնեց Սիլվիո Բերլուսկոնին և Միլանի գլխավոր մարզիչ նշանակվեց մարզակոշիկի խանութի վաճառող Արրիգո Սակկին, իսկ թիմում հայտնվեցին հոլանդացիներ Գուլիտը, Ռայկարդը և Վան Բաստենը։ Ֆուտբոլիստները Սակիին չէին սիրում և նրա հետ ունեցած անընդհատ կոնֆլիկտների պատճառով Բեռլուսկոնին գլխավոր մարզիչ նշանակեց Կապելլոյին, ում գլխավորությամբ Միլանը 4 անգամ դարձավ երկրի չեմպիոն, 3 անգամ հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, սակայն միայն մեկ անգամ հաղթեց 1994 թվականին՝ եզրափակիչում 4-0 հաշվով պարտության մատնելով Բարսելոնային։

1996 թվականին Միլանը տասնհինգերորդ սկուդետտոն նվաճեց։ Այնուհետև Բերլուսկոնիի և Կապելլոյի միջև ֆինանսական կոնֆլիկտների արդունքում Կապելլոն հեռացավ Միլանից և նրան փոխարինելու եկավ Տաբարեսը։ Սակայն նա չկարողացավ անել այն, ինչ նրանից սպասում էին։ Արդյուքում Միլանը կրկին գլխավորեց Սակկին, բայց ապարդյուն։ Միլանը Իտալիայում զբաղեցրեց տասնմեկերորդ տեղը։ Սակկիին փոխարինեց Կապելլոն, ում նույնպես չհաջողվեց ոչինչ անել, որի արդյունքում Միլանը գլխավորեց Ձակկերոնին և թիմը նվաճեց տասնվեցերորդ սկուդետտոն։

Միլանում սկսվեց նոր հաղթական ժամանակաշրջան, երբ 2001 թվականին Միլանը գլխավորեց Կառլո Անչելոտտին։ Նրա գլխավորությամբ Միլանը դարձավ Իտալիայի չեմպիոն, մեկ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը, երկու անգամ Իտալիայի սուպերգավաթը, երկու անգամ դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող, նվաճեց Եվրոպայի երկու սուպերգավաթ, դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն։

Չեմպիոնների Լիգայում հաղթելուց հետո Միլանը սկսեց զիջել իր դիրքերը։ 2009 թվականին Անչելոտտիին փոխարինեց Լեոնարդոն, ում գլխավորությամբ Միլանի գործերն ավելի վատացան և 2010 թվականի հունիսի 25-ին Միլանը գլխավորեց Ալլեգրին և Միլանը 2010-2011 մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր։ Սակայն դրանից հետո Միլանը տարեցտարի սկսեց ավելի ցածր դիրքեր զբաղեցնել մրցաշարային աղյուսակում (2011-2012 մրցաշրջանում՝ 2-րդ տեղ, 2012-2013 մրցաշրջանում՝ 3-րդ տեղ, 2013-2014 մրցաշրջանում` մրցաշարի առաջին կեսից հետո, 11-րդ տեղ), ինչը դժգոհությունների ալիք բարձրացրեց Ալլեգրիի նկատմամբ թե՛ Միլանի երկրպագուների, թե՛ ղեկավարության կողմից։ 2014 թվականի հունվարի 12 թվականին, մրցաշարի հետնապահ Սասսուոլոյից կրած 4-3 հաշվով պարտությունից հետո, ակումբի ղեկավարությունը հեռացրեց Ալլեգրիին Միլանի մարզչի պաշտոնից[4]։ 2014 թվականի հունվարի 16-ին Միլանի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարեց ակումբի նոր մարզչի անունը. Կլարենս Զեեդորֆ, ով ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելուց անմիջապես հետո ստանձնեց Միլանի մարզիչի պաշտոնը[5]։

Զեեդորֆի գլխավորությամբ թիմը 2013-2014 մրցաշրջանն ավարտեց ընդամենը 8-րդ տեղում՝ զրկվելով եվրոպական մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ 2014 թվականի հունիսի 9-ին՝ մրցաշրջանի ավարտից հետո, Զեեդորֆը պաշտոնանկ արվեց։ Նրան փոխարինեց ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Ֆիլիպպո Ինձագին[6]։ Սակայն Ինձագիի հետ ակումբը չկարողացավ հասնել հաջողությունների․ առաջնությունում գրավեց ընդամենը 10-րդ տեղը և նորից զրկվեց եվրոպական մրցաշարերից։ 2015 թվականի հունիսի 16 թվականին նրան փոխարինեց սերբ մարզիչ Սինիշա Միխայլովիչը[7]։Սակայն Սինիշան նույնպես չկարողացավ արդարացնել Միլանի երկրպագուների և ղեկավարության սպասելիքները։ 2016 թվականի ապրիլի 12-ին 47-ամյա մասնագետն հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, և նոր մարզիչ նշանակվեց Քրիստիան Բրոկկին, ով նույն տարում նույնպես հեռացվեց։ Բրոկկիին փոխարինեց Վինչենցո Մոնտելլան։

2017 թվականին Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում Միլանը սեփական հարկի տակ 6:0 հաշվով պարտության է մատնում մակեդոնական Շկենդիային։ Վերջին անգամ եվրագավաթներում 6 գոլ էր խփել 1993 թվականին Կոպենհագենի հետ մրցավեճում (6:0)։ Բացի այդ, դա եվրագավաթներում իտալական ակումբի երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակն էր։ Ռեկորդը գրանցվել է 1962-63 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի խաղարկությունում, երբ 8:0 հաշվով ջախջախվել է Ունիոնին։ Ուշագրավ է, որ եվրագավաթներում Միլանն առաջին խաղակեսում 3 գոլ էր խփել Չեմպիոնների լիգայի 2004-2005 մրցաշրջանի Լիվերպուլի դեմ տխրահռչակ եզչրափակչում։

Չեմպիոնների լիգա

1962-63 մրցաշրջան՝ Ալտաֆինիի բաղձալի դուբլ

Միլանն իր առաջին Չեմպիոնների Լիգան/Եվրոպայի Չեմպիոնների Գավաթը նվաճել է հեռավոր 1962-63 թվականների մրցաշրջանում՝ 2-1 հաշվով առավելության հասնելով Պորտուգալական Բենֆիկայի նկատմամբ։ Այդ տարիներին Միլանում տոն էին տալիս այնպիսի լեգենդներ, ինչպիսինն են օրինակ՝ Ժոզե Ալտաֆինին, Ջիանի Ռիվերան, Չեզարե Մալդինին։

Հավելում. Միլանը առաջին իտալական ֆուտբոլային ակումբն է, որը նվաճել է Չեմպիոնների Լիգան/Եվրոպայի Չեմպիոնների Գավաթը։

1968-69 մրցաշրջան՝ Պրատիական գոլահարություն…

Հաջորդ գավաթին Միլանցիները ստիպված էին սպասել 6 տարի։ 1968-69 մրցաշրջանում Միլանը նվաճեց իր երկրորդ գավաթը՝ 4-1 հաշվով ջաղջախելով հոլանդական Այաքսին։ Այդ տարիներին Միլանն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում, իսկ թիմի ուղեղը համարվում էր Պիերինո Պրատին, ով քարը քարի վրա չթողեց Այաքսից, դառնալով հեթրիկի հեղինակ։

Չնայած այն բանին, որ Այաքսը այդ տարիներին շատ հզոր կազմ ուներ, լեգենդար Յոհան Կրույիֆի գլխավորությամբ, սակայն Միլանցիները այդ երեկո դաշտ էին դուրս եկել «Առյուծի» հոգեբանությամբ։ Արդեն 7րդ րոպեին Պրատին բացեց խաղի հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջում՝ 40րդ րոպեին նույն Պրատին կրկնապատկեց հաշիվը դառնալով դուբլի հեղինակ։ Հոլանդացիները չնկճվեցին և 60րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը կրճատեց կենտրոնական պաշտպան Վասովիչը՝ 2-1…

7 րոպե էլ չէր անցել Վասովիչի գոլից, և Միլանի իտալացի հարձակվող Սորմանին ձախ ոտքի հուշքու հարվածով նորից ետ բերեց 2 գնդակի առավելությունը՝ 3-1…

Իսկ ահա հանդիպման ավարտից 15 րոպե առաջ՝ 75րդ րոպեին Պրատին գլխի հարվածով հաշիվը դարձրեց արդեն 4-1, դառնալով այդ խաղում հեթրիկի հեղինակ և Միլանը նվաճեց իր երկրորդ գավաթը Չեմպիոնների Լիգայում…

1988-89 մրցաշրջան կամ՝ Բաստեն, Գուլիտ, Ռայկարդ

Թերևս ութսունականների վերջերի և ինըսունականների սկզբների Միլանը միշտ կմնան պատմության մեջ, որպես հոլանդական տրիո անվանմամբ։ Բանն այն է, որ այդ տարիներին Միլանում հավաքվել էին ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների ամենահզոր եռյակը՝ Վան Բասեն, Ռուդ Գուլիտ, Ֆռենկ Ռայկարդ։ Այս ֆուտբոլիստները չէին ճանաչում հեղինակություն, այս ֆուտբոլիստները կերտեցին մի բան, որի մասին խոսում են մինչ օրս…

Դրա վառ ապացույցն էր 1988-89 մրցաշրջանը։

Այդ տարի Միլանի 3 ֆուտբոլիստ պայքարում էին իրար մեջ Ոսկե Գնդակի համար՝ Բարեսին, Ռայկարդը և Վան Բաստենը։ (Հաղթեց Վան Բաստենը)

Միլանն այդ տարվա կիսաեզրափակչում 5-0 հաշվով ջաղջախեց Մադրիդի Ռեալին, որը ամենախայտառակ պարտությունն էր Մադրիդի Ռեալի պատմության մեջ։

1989 թվականի Մայիսի 24ին Բարսելոնայի Քամփ Նոու մարզադաշտում Միլանն (Խանութում կոշիկի վաճառող) Արիգո Սակիի գլխավորությամբ ուղղակի շան ծեծ տվեց Ռումինական Ստյաոային՝ 4-0…

Այդ խաղում հիշատակվեցին Ռուդ Գուլիտի և Վան Բաստենի դուբլերը, որոնց շնորհիվ Միլանը արդեն 3րդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը։

1989-90 մրցաշրջան՝ Հերթը Ռայկարդինն է

Մյուս մրցաշրջանում Միլանը պահպանեց չեմպիոնական տիտղոսը և դարձավ վերջին ակումբը, որը անընդմեջ գավաթ է նվաճում Եվրոպայի Չեմպիոնների Գավաթում։

Այս մրցաշրջանում Հոլանդական եռյակը նորից իր բարձրության վրա էր։

Մինչև այդ Միլանցիները կիսաեզրափակում մրցաշարից դուրս էին թողել Բավարիային. առաջին խաղը կայացել էր Սան-Սիրոյում և Միլանը հաղթել էր 1-0 հաշվով։ Երկրորդ խաղը անցավ գերլարված պայքարում. Մյունխենցիները 59-րդ րոպեից Շտրունցի օգնությամբ գոլ խփեցին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, իսկ ահա 101-րդ րոպեին փոխարինման դուր ելած Բորգոնովոն հաշիվը դարձնում է 1-1, ճիշտ է 4 րոպե անց Բավարիայի ֆուտբոլիստներին հաջողվում է գոլ խփել և հաղթել Միլանին, սակայն մրցակցի դաշտում գոլ խփելու շնորհիվ Միլանցիները դուրս են գալիս եզրափակիչ… (Այդ տարի Միլանն առաջին ակումբն էր մրցաշարի պատմության մեջ, որը լրացուցիչ ժամանակում գոլ է խփում և հաղթում է մրցակցին)

Եզրափակիչը նոույնպես անցնում է գերլարված և համառ պայքարում, սակայն այդ երեկո Միլանցիները հաղթում են Բենֆիկային, 1-0 հաշվով։ Ֆռենկ Ռայկարդի գոլի շնորհիվ Միլանը 4րդ անգամ է նվաճում Չեմպիոնների գավաթը։

Մարզադաշտ

Միլանը իր տնային խաղերն անցկացնում է Սան Սիրո մարզադաշտում։

Սկզբում ունեցել է 20 հազար ընդունակություն և կարող էր տեղավորել մինչև 35 հազար հանդիսատես։ 1955 թվականին մարզադաշտը ենթարկվել է հերթական վերակառուցման, որի արդյունքում տեղավորելիությունը աճել է մինչև 82000 հանդիսատես։ Նույն թվականին Միլան քաղաքի մեկ այլ ակումբ՝ Ինտերը, տեղափոխվել է Սան Սիրո։


Սան Սիրո մարզադաշտի համայնապատկերը


1979 թվականին Սան-Սիրո մարզադաշտն անվանվել է աշխարհի կրկնակի չեմպիոն Ջուզեպպե Մեացցայի անունով, և դրանից հետո սկսել կոչվել «Ջուզեպպե Մեացցայի անվան Սան-Սիրո մարզադաշտ»։

Այժմ մարզադաշտի տարածքում գտնվում է նաև ձիարշավարանը (արևելյան տրիբունայի հետևում)։ Բացի ֆուտբոլային խաղերից, Սան-Սիրոյում անց են կացվում նաև համաշխարհային մասշտաբի համերգային ծրագրեր։ Մասնավորապես, այստեղ ելույթ են ունեցել էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, U2, The Rolling Stones, Depeche Mode և այլ խմբեր[8]։

Համազգեստներ

1899-10
1910-12
1912-18
1918-26
1926-30
1930-33
1933-41
1941-43
1943-47
1947-51
1951-52
1952-53
1953-54
1954-55
1955-56
1956-57
1957-58
1958-59
1959-60
1960-61
1961-62
1962-63
1963-67
1967-68
1968-69
1969-70
1970-71
1971-72
1972-74
1974-76
1976-77
1977-78
1978-79
1979-80 (andata)
1979-80 (ritorno)
1980-82
1982-83
1983-85
1985-86
1986-88
1988-89
1989-91
1991-92
1992-93
1993-95
1995-96
1996-97
1997-98
1998-99
1999-2000
2000-02
2002-03
2003-04
2004-05
2005-06
2006-07
2007-08
2008-09
2009-10
2010-11
2011-12
2012-13
2013-14
2014-15
2015-16
2016-17
2017-18

Վիճակագրություն

ԴիվիզիոնՄրցաշրջանների քանակըԴեբյուտՎերջին մրցաշրջան
A1151900-19012016-2017
B21980-19811982-1983

Ռեկորդներ

Պաշտոնական խաղեր

  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ (տանը). Միլան – Մոդենա 13-0 (04.10.1914)
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ (հյուր). Աուսոնիա – Միլան 0-10 (21.10.1919)
  • Ամենախոշոր հաշվով պարտություն (տանը). Միլան 0-8 Բոլոնյա (05.11.1922)
  • Ամենախոշոր հաշվով պարտություն (հյուր). Յուվենտուս 8-2 Միլան (10.07.1927)

Սերիա A

  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ (տանը). ՄիլանՊալերմո 9-0 (18.02.1951)
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ (հյուր). ՋենոաՄիլան 0-8 (05.06.1955)
  • Ամենախոշոր հաշվով պարտություն (տանը). Միլան 1-6 Յուվենտուս (06.04.1997)
  • Ամենախոշոր հաշվով պարտություն (հյուր). Ալեսսանդրիա 6-1 Միլան (26.01.1936)

Իտալիայի գավաթ

  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ (տանը). Միլան- Պադովա 8-1 (13.09.1958)
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակ (հյուր). Կոմո – Միլան 0-5 (08.06.1958)
  • Ամենախոշոր հաշվով պարտություն (տանը). Միլան 0-4 Ռոմա (21.11.1979)
  • Ամենախոշոր հաշվով պարտություն (հյուր). Ֆիորենտինա 5-0 Միլան (13.04.1940)

Չեմպիոնների Լիգա

  • Ամենախոշոր հաշվով հաղթանակը(տանը). Միլան – Ունիոն Լյուքսեմբուրգ 8-0 (12.09.1962)
  • Ամենախոշոր հաշվով հաղթանակը(հյուր). Ունիոն Լյուքսեմբուրգ – Միլան 0-6 (19.09.1962)
  • Ամենախոշոր հաշվով պարտությունը(տանը). Միլան 0-2 Բարսելոնա (04.11.1959)
  • Ամենախոշոր հաշվով պարտությունը(հյուր). Այաքս 6-0 Միլան (16.01.1974)

Ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստներ

#ՖուտբոլիստՏարիԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
1 Պաոլո Մալդինի1984–20096477216815902
2  Ֆրանկո Բարեզի1977–1997532977515719
3 Ալեսսանդրո Կոստակուրտա1986

1987–2007

4587811611663
4  Ջաննի Ռիվերա1960–197950174767658
5 Մաուրո Տասսոտտի1980–1997429756415583
6  Մասսիմո Ամբրոզինի1995–1997

1998–2013

344371017489
7 Ջեննարո Գատտուզո1999–2012335261016468
8 Կլարենս Զեեդորֆ2002–2012300251025432
9 Անջելո Անկվիլետտի1966–197727871627418
10 Չեզարե Մալդինի1954–196634794214412

Միլանի կազմում ամենաշատ խաղերն անց է կացրել Պաոլո Մալդինին՝ 902 պաշտոնական խաղ, որից 647-ը՝ Սերիա A-ում. այս ցուցանշիշը նույնպես ռեկորդային է։ Նրան է պատկանում նաև եվրոպական առաջնություներում Միլանի կազմում անցկացրած խաղերի ռեկորդը՝ 168 խաղ։ Ընդհանուր առմամբ Մալդինին Միլանի կազմում խաղացել է ռեկորդային 24 տարի 132 օր (1985 թ.-ի հունվարի 20-ից մինչև 2009 թ.-ի մայիսի 31-ը)։

Իտալիայի գավաթի խաղարկություններում Միլանի կազմում ամենաշատ խաղեր անց է կացրել Ֆրանկո Բարեզին՝ 97 խաղ։

Ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստներ

Փակագծերում նշված են Միլանի կազմում անցկացրած խաղերի քանակը

#ՖուտբոլիստՏարիԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
1  Գուննար Նորդալ1949–1956210 (257)(0)(5)(6)221 (268)
2 Անդրեյ Շևչենկո1999–2006

2008–2009

127 (226)(16)38 (76)(3)175 (322)
3 Ջաննի Ռիվերա1960–1979122 (501)28 (74)13 (76)(7)164 (658)
4 Ժոզե Ալտաֆինի1958–1965120 (205)(9)20 (19)12 (13)161 (246)
5 Ալդո Բոֆֆի1936–1945109 (163)22 (23)(0)(1)131 (187)
6  Ֆիլիպպո Ինձագի2001–201273 (202)10 (20)41 (74)(4)126 (300)
7 Մարկո վան Բաստեն1987–199590 (147)13 (22)17 (28)(4)124 (201)
8  Ջուզեպպե Սանտագոստինո1921–1932103 (233)(1)(0)(2)106 (236)
9  Կակա2003–2009

2013–2014

77 (223)(11)25 (69)(4)104 (307)
10 Պյերինո Պրատի1966–197372 (143)14 (34)16 (30)(2)102 (209)

Միլանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն շվեդ հարձակվող Գուննար Նորդալն է, ով ակումբի կազմում դարձել է 221 գոլերի հեղինակ։ 1950-51 խաղաշրջանում Նորդալը խփել է ընդհանուր 38 գնդակ, որոնցից 35-ը՝ Սերիա Ա-ում, ինչը ոչ միայն ակումբի, այլ նաև իտալական ֆուտբոլի ռեկորդ է։

Հայտնի ֆուտբոլիստներ

Ոսկե Գնդակ

Միլանի պատմության ոսկե գնդակի դափնեկիրներ։

Ֆիֆայի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստներ

«Միլանի» լեգնեդները որոնք դարձել են Ֆիֆայի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Աշխարհի առաջնություն

Միլանի ֆուտբոլիստներ ովքեր հաղթել են աշխարհի առաջնությունում:

100 և ավելի խաղեր անցկացրած ֆուտբոլիստների ցանկ

2018 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ

Միլանի կազմում 100 և ավելի խաղեր անցկացրած ֆուտբոլիստների ցանկ
ԱնունԱզգությունԴիրքՏարիներԽաղԳոլՀղում
Սկարիոնի, ԱլեսսանդրոԱլեսսանդրո Սկարիոնի ԻտալիաԿՊ1909–1915,
1916–1921
1182[9]
Լովատի, ՉեզարիՉեզարի Լովատի ԻտալիաԿՊ1911–1915,
1916–1922
1016[10]
Սոլդերա, ՖրանչեսկոՖրանչեսկո Սոլդերա ԻտալիաԿՊ1914–19241089[11]
Բրոնզինի, ՊյետրոՊյետրո Բրոնզինի ԻտալիաԿՊ1919–19261395[12]
Սանտագոստինո, ՋուզեպպեՋուզեպպե Սանտագոստինո ԻտալիաՀՐ1921–1932236106[13]
Դե Ֆրանչեսկինի, ԱլֆրեդոԱլֆրեդո Դե Ֆրանչեսկինի ԻտալիաԿՊ1922–19291040[14]
Սկենոնի, ԱլեսսանդրոԱլեսսանդրո Սկենոնի ԻտալիաՊՇ1924–19332110[15]
Պերվերզի, ԼուչջիԼուչջի Պերվերզի ԻտալիաՊՇ1925–1926
1927–1940
3410[16]
Պոմի, ՖրանչեսկոՖրանչեսկո Պոմի ԻտալիաՊՇ1926–19332241[17]
Մարկի, ՋուզեպպեՋուզեպպե Մարկի ԻտալիաԿՊ1926–19331342[18]
Տոռիանի, ՋուզեպպեՋուզեպպե Տոռիանի ԻտալիաՀՐ1927–193520634[19]
Կոմպիանի, ԴարիոԴարիո Կոմպիանի ԻտալիաԴՊ1927–19352200[20]
Արկարի, ՊյետրոՊյետրո Արկարի ԻտալիաՀՐ1930–193618670[21]
Բոնիցցոնի, ՋուզեպպեՋուզեպպե Բոնիցցոնի ԻտալիաՊՇ1931–19402662[22]
Մորետտի, ՋովաննիՋովաննի Մորետտի ԻտալիաՀՐ1931–193922368[23]
Բորտոլետտի, ԱնտոնիոԱնտոնիո Բորտոլետտի ԻտալիաԿՊ1933–19402251[24]
Ռիգոտտի, ԿարլոԿարլո Ռիգոտտի ԻտալիաԿՊ1933–19371240[25]
Զորզան, ՄարիոՄարիո Զորզան ԻտալիաԴՊ1935–19411760[26]
Բոֆֆի, ԱլդոԱլդո Բոֆֆի ԻտալիաՀՐ1936–1943187131[27]
Անտոնինի, ՋուզեպպեՋուզեպպե Անտոնինի  ԻտալիաԿՊ1937–1944,
1945–1949
27523[28]
Բոնիֆորտի, ԷնրիկոԷնրիկո Բոնիֆորտի ԻտալիաՊՇ1939–19431095[29]
Տոպպան, ՋաննիՋաննի Տոպպան  ԻտալիաԿՊ1940–19481501[30]
Ռոզետտի, ՋովաննիՋովաննի Ռոզետտի  ԻտալիաԴՊ1941–19511460[31]
Բոնոմի, ԱնդրեաԱնդրեա Բոնոմի  ԻտալիաԿՊ1942–19522333[32]
Տոնյոն, ՕմերոՕմերո Տոնյոն  ԻտալիաԿՊ1945–19563422[33]
Պուրիչելլի, ԷտտորեԷտտորե Պուրիչելլի  ԻտալիաՀՐ1945–194911657[34]
Աննովացցի, ԿառլոԿառլո Աննովացցի  ԻտալիաԿՊ1945–195328755[35]
Կարապելլեզե, ՌիկկարդոՌիկկարդո Կարապելլեզե  ԻտալիաՀՐ1946–194910652[36]
Ֆոգլիա, ՄարիոՄարիո Ֆոգլիա  ԻտալիաՊՇ1946–19511270[37]
Բուրինի, ՌենցոՌենցո Բուրինի  ԻտալիաՀՐ1948–195319488[38]
Նորդալ, ԳուննարԳուննար Նորդալ  ՇվեդիաՀՐ1949–1956268221[39]
Գրեն, ԳուննարԳուննար Գրեն  ՇվեդիաԿՊ1949–195313738[40]
Լիդհոլմ, ՆիլսՆիլս Լիդհոլմ  ՇվեդիաԿՊ1949–196139489[41]
Բուֆֆոն, ԼորենցոԼորենցո Բուֆֆոն  ԻտալիաԴՊ1950–19593000[42]
Սիլվեստրի, ԱրտուրոԱրտուրո Սիլվեստրի  ԻտալիաՊՇ1950–19551637[43]
Ֆրինյանի, ԱմլետոԱմլետո Ֆրինյանի  ԻտալիաՀՐ1951–195614229[44]
Զագատտի, ՖրանչեսկոՖրանչեսկո Զագատտի  ԻտալիաՊՇ1952–19622522[45]
Բերալդո, ԷրոսԷրոս Բերալդո  ԻտալիաԿՊ1952–19591334[46]
Ֆոնտանա, ԱլֆիոԱլֆիո Ֆոնտանա  ԻտալիաՊՇ1953–1955,
1956–1960
1707[47]
Բերգամասկի, ՄարիոՄարիո Բերգամասկի  ԻտալիաԿՊ1953–19581514[48]
Մալդինի, ՉեզարեՉեզարե Մալդինի  ԻտալիաՊՇ1954–19664123[49]
Սկիաֆֆինո, Խուան ԱլբերտոԽուան Ալբերտո Սկիաֆֆինո  Ուրուգվայ /  ԻտալիաԿՊ1954–196017160[50]
Գալլի, ԿառլոԿառլո Գալլի  ԻտալիաՀՐ1956–196112857[51]
Տրապատտոնի, ՋովաննիՋովաննի Տրապատտոնի  ԻտալիաԿՊ1958–19713516[52]
Տրեբբի, ՄարիոՄարիո Տրեբբի  ԻտալիաՊՇ1958–19661671[53]
Ալտաֆինի, ԺոզեԺոզե Ալտաֆինի  Բրազիլիա /  ԻտալիաՀՐ1958–1965246161[54]
Գեցցի, ՋորջիոՋորջիո Գեցցի  ԻտալիաԴՊ1959–19651440[55]
Պելագալլի, ԱմբրոջիոԱմբրոջիո Պելագալլի  ԻտալիաԿՊ1960,
1961–1966
1541[56]
Դավիդ, ՄարիոՄարիո Դավիդ  ԻտալիաՊՇ1960–19651408[57]
Ռիվերա, ՋաննիՋաննի Ռիվերա  ԻտալիաԿՊ1960–1979658164[58]
Լոդետտի, ՋովաննիՋովաննի Լոդետտի  ԻտալիաԿՊ1962–197028826[59]
Մորա, ԲրունոԲրունո Մորա  ԻտալիաՀՐ1962–196914833[60]
Բարլուցցի, ԴարիոԴարիո Բարլուցցի  ԻտալիաԴՊ1962–19671020[61]
Ֆորտունատո, ՋուլիանոՋուլիանո Ֆորտունատո  ԻտալիաՀՐ1962–196710422[62]
Ամարիլդո, Ամարիլդո  ԲրազիլիաՀՐ1963–196713138[63]
Սանտին, ՆելլոՆելլո Սանտին  ԻտալիաՊՇ1963–19691040[64]
Շնելլինգեր, Կառլ-ՀայնցԿառլ-Հայնց Շնելլինգեր ԳՖՀՊՇ1965–19743343[65]
Սորմանի, ԱնջելոԱնջելո Սորմանի  ԻտալիաՀՐ1965–197018065[66]
Ռոզատո, ՌոբերտոՌոբերտո Ռոզատո  ԻտալիաՊՇ1966–19732698[67]
Պրատի, ՊիերինոՊիերինո Պրատի  ԻտալիաՀՐ1966,
1967–1973
209102[68]
Անկվիլլետտի, ԱնջելոԱնջելո Անկվիլլետտի  ԻտալիաՊՇ1966–19774182[69]
Կուդիչինի, ՖաբիոՖաբիո Կուդիչինի  ԻտալիաԴՊ1967–19721830[70]
Բենետտի, ՌոմեոՌոմեո Բենետտի  ԻտալիաԿՊ1970–197625149[71]
Բիասիոլո, ՋորջիոՋորջիո Բիասիոլո  ԻտալիաԿՊ1970–197721517[72]
Զիգոլի, ՋուլլիոՋուլլիո Զիգոլի  ԻտալիաՊՇ1970–1974,
1975–1976
1101[73]
Բիգոն, ԱլբերտոԱլբերտո Բիգոն  ԻտալիաԿՊ1971–198032990[74]
Սաբադինի, ՋուզեպպեՋուզեպպե Սաբադինի  ԻտալիաՊՇ1971–197824417[75]
Մալդերա, ԱլդոԱլդո Մալդերա  ԻտալիաՊՇ1972,
1973–1982
31039[76]
Չիարուգի, ԼուչիանոԼուչիանո Չիարուգի  ԻտալիաՀՐ1972–197615560[77]
Տուրոնե, ՄաուրիցցիոՄաուրիցցիո Տուրոնե  ԻտալիաՊՇ1972–19781912[78]
Դե Վեչչի, ՎալտերՎալտեր Դե Վեչչի  ԻտալիաԿՊ1974,
1978–1981
11211[79]
Ալբերտոզի, ԷնրիկոԷնրիկո Ալբերտոզի  ԻտալիաԴՊ1974–19802330[80]
Բետ, ԱլդոԱլդո Բետ  ԻտալիաՊՇ1974–19812042[81]
Կալլոնի, ԷգիդիոԷգիդիո Կալլոնի  ԻտալիաՀՐ1974–197814354[82]
Կոլլովատի, ՖուլվիոՖուլվիո Կոլլովատի  ԻտալիաՊՇ1976–19821988[83]
Մորինի, ՋորջիոՋորջիո Մորինի  ԻտալիաԿՊ1976–19801077[84]
Բուրիանի, ՌուբենՌուբեն Բուրիանի  ԻտալիաԿՊ1977–198218014[85]
Անտոնելլի, ՌոբերտոՌոբերտո Անտոնելլի  ԻտալիաՀՐ1977–198214332[86]
Բարեզի, ՖրանկոՖրանկո Բարեզի  ԻտալիաՊՇ1978–199771933[87]
Նովելլինո, ՎալտերՎալտեր Նովելլինո  ԻտալիաԿՊ1978–198215114[88]
Ռոմանո, ՖրանչեսկոՖրանչեսկո Ռոմանո  ԻտալիաԿՊ1979–19831084[89]
Բատտիստինի, ՍերժիոՍերժիո Բատտիստինի  ԻտալիաԿՊ1979–198520137[90]
Պիոտտի, ՕտտորինոՕտտորինո Պիոտտի  ԻտալիաԴՊ1980–19841320[91]
Տասսոտտի, ՄաուրոՄաուրո Տասսոտտի  ԻտալիաՊՇ1980–199758310[92]
Իկարդի, ԱնդրեաԱնդրեա Իկարդի  ԻտալիաԿՊ1981–19861626[93]
Էվանի, ԱլբերիգոԱլբերիգո Էվանի  ԻտալիաԿՊ1981–199339319[94]
Վերցա, ՎինիցիոՎինիցիո Վերցա  ԻտալիաԿՊ1982–198510617[95]
Գալլի, ՖիլիպոՖիլիպո Գալլի  ԻտալիաՊՇ1983–19963254[96]
Դի Բարտոլոմեյ, ԱգոստինոԱգոստինո Դի Բարտոլոմեյ  ԻտալիաԿՊ1984–198712214[97]
Վիրդիս, Պյետրո ՊաոլոՊյետրո Պաոլո Վիրդիս  ԻտալիաՀՐ1984–198918676[98]
Վիլկինս, ՌեյՌեյ Վիլկինս  ԱնգլիաԿՊ1984–19871053[99]
Մալդինի, ՊաոլոՊաոլո Մալդինի  ԻտալիաՊՇ1985–200990233[100]
Կոստակուրտա, ԱլեսսանդրոԱլեսսանդրո Կոստակուրտա  ԻտալիաՊՇ1986,
1987–2007
6633[101]
Դոնադոնի, ՌոբերտոՌոբերտո Դոնադոնի  ԻտալիաԿՊ1986–1996,
1997–1999
39023[102]
Գալլի, ՋովաննիՋովաննի Գալլի  ԻտալիաԴՊ1986–19901470[103]
Մասսարո, ԴանիելեԴանիելե Մասսարո  ԻտալիաՀՐ1986–1988,
1989–1995
30670[104]
Անչելոտտի, ԿառլոԿառլո Անչելոտտի  ԻտալիաԿՊ1987–199216011[105]
Կոլոմբո, ԱնջելոԱնջելո Կոլոմբո  ԻտալիաԿՊ1987–19901157[106]
Գուլլիտ, ՌուդՌուդ Գուլլիտ  Նիդերլանդներ /  ՍուրինամԿՊ1987–1993,
1994
17156[107]
վան Բաստեն, ՄարկոՄարկո վան Բաստեն  ՆիդերլանդներՀՐ1987–1993201124[108]
Ռայկարդ, ՖրենկՖրենկ Ռայկարդ  Նիդերլանդներ /  ՍուրինամԿՊ1988–199320126[109]
Ալբերտինի, ԴեմետրիոԴեմետրիո Ալբերտինի  ԻտալիաԿՊ1989–1990,
1991–2002
40628[110]
Սիմոնե, ՄարկոՄարկո Սիմոնե  ԻտալիաՀՐ1989–1997,
2001–2002
26075[111]
Ռոսսի, ՍեբաստիանոՍեբաստիանո Ռոսսի  ԻտալիաԴՊ1990–20023300[112]
Էրանիո, ՍտեֆանոՍտեֆանո Էրանիո  ԻտալիաԿՊ1992–199714012[113]
Սավիչևիչ, ԴեյանԴեյան Սավիչևիչ ՀարավսլավիաԿՊ1992–199814434[114]
Բոբան, ԶվոնիմիրԶվոնիմիր Բոբան  Հարավսլավիա /  ԽորվաթիաԿՊ1992–200125130[115]
Պանուչի, ՔրիստիանՔրիստիան Պանուչի  ԻտալիաՊՇ1993–199713412[116]
Դեսայի, ՄարսելՄարսել Դեսայի  Ֆրանսիա /  ԳանաԿՊ1993–19981867[117]
Վեա, ՋորջՋորջ Վեա  Լիբերիա /  ՖրանսիաՀՐ1995–199914758[118]
Ամբրոզինի, ՄասսիմոՄասսիմո Ամբրոզինի  ԻտալիաԿՊ1995–1997,
1998–2013
48936[119]
Լեոնարդո, Լեոնարդո  ԲրազիլիաՀՐ1997–2001,
2002–2003
12430[120]
Բիրհոֆֆ, ՕլիվերՕլիվեր Բիրհոֆֆ  ԳերմանիաՀՐ1998–200111944[121]
Հելվեգ, ԹոմասԹոմաս Հելվեգ  ԴանիաՊՇ1998–20031472[122]
Աբբիատի, ՔրիստիանՔրիստիան Աբբիատի  ԻտալիաԴՊ1999–2005,
2008–
3610[123]
Շևչենկո, ԱնդրեյԱնդրեյ Շևչենկո  ՈւկրաինաՀՐ1999–2006,
2008–2009
322175[124]
Սերժինիո, Սերժինիո  ԲրազիլիաՊՇ1999–200828124[125]
Գատտուզո, ՋեննարոՋեննարո Գատտուզո  ԻտալիաԿՊ1999–201246811[126]
Դիդա, Դիդա  ԲրազիլիաԴՊ2000–2001,
2002–2010
3020[127]
Կալաձե, ԿախաԿախա Կալաձե  ՎրաստանՊՇ2001–200928413[128]
Բրոկկի, ՔրիստիանՔրիստիան Բրոկկի  ԻտալիաԿՊ2001–2005,
2006–2008
1616[129]
Ինձագի, ՖիլիպպոՖիլիպպո Ինձագի  ԻտալիաՀՐ2001–2012300126[130]
Ռուի Կոշտա, Ռուի Կոշտա  ՊորտուգալիաԿՊ2001–200619211[131]
Պիռլո, ԱնդրեաԱնդրեա Պիռլո  ԻտալիաԿՊ2001–201140141[132]
Շիմիչ, ԴարիոԴարիո Շիմիչ  ԽորվաթիաՊՇ2002–20081291[133]
Թոմասսոն, Յոն ԴահլՅոն Դահլ Թոմասսոն  ԴանիաՀՐ2002–200511536[134]
Նեստա, ԱլեսսանդրոԱլեսսանդրո Նեստա  ԻտալիաՊՇ2002–201232610[135]
Զեեդորֆ, ԿլարենսԿլարենս Զեեդորֆ  Նիդերլանդներ /  ՍուրինամԿՊ2002–201243262[136]
Կաֆու, Կաֆու  ԲրազիլիաՊՇ2003–20081664[137]
Կակա, Կակա  ԲրազիլիաԿՊ2003–2009,
2013–2014
307104[138]
Աբատե, ԻնյացիոԻնյացիո Աբատե  ԻտալիաՊՇ2003–2004,
2009–
1771[139]
Ջիլարդինո, ԱլբերտոԱլբերտո Ջիլարդինո  ԻտալիաՀՐ2005–200813244[140]
Յանկուլովսկի, ՄարեկՄարեկ Յանկուլովսկի  ՉեխիաՊՇ2005–20111585[141]
Բոներա, ԴանիելեԴանիելե Բոներա  ԻտալիաՊՇ2006–1850[142]
Պատո, ԱլեշանդրեԱլեշանդրե Պատո  ԲրազիլիաՀՐ2008–201215063[143]
Ֆլամինի, ՄաթյոՄաթյո Ֆլամինի  ՖրանսիաԿՊ2008–20131228[144]
Ձամբրոտտա, ՋանլուկաՋանլուկա Ձամբրոտտա  ԻտալիաՊՇ2008–20121072[145]
Անտոնինի, ԼուկաԼուկա Անտոնինի  ԻտալիաՊՇ2008–20131111[146]
Սիլվա, ՏիագոՏիագո Սիլվա  ԲրազիլիաՊՇ2009–20121196[147]
Բոատենգ, Քևին-ՓրինսՔևին-Փրինս Բոատենգ  ԳանաԿՊ2010–201310017[148]
Ռոբինիո, Ռոբինիո  ԲրազիլիաՀՐ2010–201414432[149]
Էմանուելսոն, ՈւրբիՈւրբի Էմանուելսոն  Նիդերլանդներ /  ՍուրինամԿՊ2011–2013,
2013–2014
1065[150]

Մարզիչների ցանկ

Ներեո Ռոկկո՝ Միլանի ամենատիտղոսակիր մարզիչը

Միլան ֆուտբոլային ակումբի մարզիչների ամբողջական ցանկն է։ Ներառված են նաև մարզիչների ժամանակավոր պաշտոնակատարները։

Ամենահաջողակ մարզիչը Ներեո Ռոկկոն է, ում հետ ակումբը դարձել է հետևյալ մրցությունների հաղթող. երկու անգամ՝ Սերիա A, երեք անգամ՝ Իտալիայի գավաթ, երկուական անգամ՝ Եվրոպայի գավաթ և Գավաթակիրների գավաթ, մեկ անգամ՝ Միջմայրցամաքային գավաթ։


Ոսկեգույն սյունակներում ներկայացված են այն մարզիչները, ովքեր Միլանի հետ հաղթել են նշված տիտղոսները։ Հաշվի են առնված միայն պաշտոնական խաղերը։

ՏարիՄարզիչԽՀՈՊԽԳԲԳՀ%ՆվաճումներՆշումներ
1899-1906 Հերբերտ Կիլպին19946333147.372 Առաջնությունխաղացող մարզիչ
1906-1907 Դանիելե Անջելոնի642017366.671 Առաջնություն
1907-1911 Ջաննինո Կամպերիո3417314716050.00
1911-1915Տեխնիկական հանձնաժողով755114102296168.00
1915-1916 Գուիդո Մոդա1291222975.00պաշտոնակատար
1916-1918 Ալդո Կևենինի252113802384.00պաշտոնակատար-խաղացող
1918-1919Տեխնիկական հանձնաժողով10622281760.00
1919-1921 Գուիդո Մոդա4222515995852.38
1921 - 1922 Չեզարե Լովատի227411293631.82պաշտոնակատար-խաղացող
1922 Ֆրանչեսկո Սոլդերա512251420.00պաշտոնակատար-խաղացող
1922 - 1924 Ֆերդի Օպպենհայմ39141312655835.90
1924 - 1926 Վիտտորիո Պոցցո3313119607539.39
1926 Գուիդո Մոդա13724281553.85պաշտոնակատար
1926 - 1928 Հերբերտ Բերջեսս6430142011910046.88
1928 - 1931 Էնգելբերտ Քյոնիգ10041253418013841.00
1931 - 1933 Յոժեֆ Բանաշ6826192311410238.24
1933 - 1934 Յոժեֆ Վիոլա3412913504935.29
1934 - 1936 Ադոլֆո Բալոնչերի74242327949232.43
1936 - 1937 Ուիլլիամ Գարբաթ261385432650.00
1937 - 1938 Հերման Ֆելսներ
Յոժեֆ Բանաշ
42171510584040.48
1938 - 1939 Յոժեֆ Բանաշ17647262135.29
1939 - 1940 Յոժեֆ Վիոլա
Յոժեֆ Բանաշ
3715913564540.54
1939 - 1940 Յոժեֆ Բանաշ9333121333.33
1940 - 1941 Անտոնիո Բուզինի
Գուիդո Արա
3213109603740.63
1941 - 1943 Մարիո Մանյոցցի6926172611811637.68
1943 - 1945 Ջուզեպպե Սանտագոստինո3411914475232.35
1945 - 1946 Անտոնիո Բուզինի
Ադոլֆո Բալոնչերի
4220913665447.62
1946 - 1947 Անտոնիո Բուզինի
Ջուզեպպե Բիգոնյո
3819127755250.00
1947 - 1948 Ջուզեպպե Բիգոնյո4021712764852.50
1948 - 1949 Անտոնիո Բուզինի
Ջուզեպպե Բիգոնյո
382189835255.26
1949 - 1952 Անտոնիո Բուզինի
Լայոշ Ցեյզլեր
11675241732112664.661 Սերիա A
1 Լատինական գավաթ
1952 - 1953 Անտոնիո Բուզինի
Մարիո Սպերոնե
341798643450.00
1953 Անտոնիո Բուզինի
Գուննար Գրեն
21014650.00Գրենը՝ որպես մարզչի պաշտոնակատար-խաղացող
1953 Անտոնիո Բուզինի
Արրիգո Մորսելլի
9432181144.44
1953 - 1955 Բելա Գուտտման4425118934956.82
1955 - 1956 Էտտորե Պուրիչելլի592916141378249.151 Սերիա A
1 Լատինական գավաթ
1956 - 1958 Ջուզեպպե Վիանի8037212215911146.251 Սերիա A
1958 - 1960 Ջուզեպպե Վիանի
Լուիջի Բոնիցցոնի
8747251519110054.021 Սերիա A
1960 - 1961 Ջուզեպպե Վիանի
Պաոլո Տոդեսկինի
3619198714452.78
1961 - 1963 Ջուզեպպե Վիանի
Ներեո Ռոկկո
945421192009057.451 Սերիա A
1 Եվրոպական գավաթ
1963 - 1964 Ջուզեպպե Վիանի
Լուիս Կարնիգլիա
301886553353.33
1964 - 1965 Ջուզեպպե Վիանի
Նիլս Լիդհոլմ
4930118723761.221 Սերիա A
1965 - 1966 Նիլս Լիդհոլմ3315108443345.45հեռացել է հիվանդության պատճառով
1966 Ջովաննի Կատոցցո11245101218.18պաշտոնակատար
1966 - 1967 Արտուրո Սիլվեստրի4217169533940.481 Իտալիայի գավաթ
1967 - 1972 Ներեո Ռոկկո229117793334316051.091 Սերիա A
1 Իտալիայի գավաթ
1 Գավաթակիրների գավաթ
1 Եվրոպական գավաթ
1 Միջմայրցամաքային գավաթ
1972 - 1973 Ներեո Ռոկկո
Չեզարե Մալդինի
4630115893965.221 Իտալիայի գավաթ
1 Գավաթակիրների գավաթ
1973 - 1974 Ներեո Ռոկկո12552181341.67
1973 - 1974 Ներեո Ռոկկո
Չեզարե Մալդինի
14806151757.14
1974 Չեզարե Մալդինի11425182036.36
1974 Ջովաննի Տրապատտոնի102445720.00
1974 - 1975 Գուստավո Ջանիոնի4722178623246.81
1975 - 1976 Ներեո Ռոկկո
Ջովաննի Տրապատտոնի
371999533351.35
1976 Ներեո Ռոկկո
Պաոլո Բարիսոն
51227820.00
1976 - 1977 Ջուզեպպե Մարկիորո257126302928.00
1977 Ներեո Ռոկկո221084361945.451 Իտալիայի գավաթ
1977 - 1979 Նիլս Լիդհոլմ783728131136647.441 Սերիա A
1979 - 1981 Մասսիմո Ջակոմինի79362617946045.57
1981 Իտալո Գալբիատի1001010.001 Սերիա Bպաշտոնակատար
1981 - 1982 Լուիջի Ռադիչե23689182026.09
1982 Իտալո Գալբիատի
Ֆրանչեսկո Ցագատտի
17746211941.181 Միտրոպայի գավաթպաշտոնակատարներ
1982 - 1984 Իլարիո Կաստանյեր783632101388646.151 Սերիա B
1984 Իտալո Գալբիատի832381037.50պաշտոնակատար
1984 - 1987 Նիլս Լիդհոլմ12046413321210038.33
1987 Ֆաբիո Կապելլո73317342.86պաշտոնակատար
1987 - 1991 Արրիգո Սակկի196106622830112154.081 Սերիա A
1 Իտալիայի սուպերգավաթ
2 Եվրոպական գավաթ
2 Եվրոպայի սուպերգավաթ
2 Միջմայրցամաքային գավաթ
1991 - 1996 Ֆաբիո Կապելլո249142773041016957.034 Սերիա A
3 Իտալիայի սուպերգավաթ
1 Չեմպիոնների Լիգա
1 Եվրոպայի սուպերգավաթ
1996 - 1997 Օսկար Տաբարես
Ջորջիո Մորինի
22877362736.36
1996 - 1997 Արրիգո Սակկի247710273329.17
1997 - 1998 Ֆաբիո Կապելլո44161414535236.36
1998 - 2001 Ալբերտո Ձակկերոնի12554442721215543.201 Սերիա A
2001 Չեզարե Մալդինի
Մաուրո Տասսոտտի
12543221141.67
2001 Ֆաթիհ Թերիմ
Անտոնիո Դի Ջեննարո
13832271261.54
2001 - 2009 Կառլո Անչելոտտի4202381018170837756.671 Սերիա A
1 Իտալիայի գավաթ
1 Իտալիայի սուպերգավաթ
2 Չեմպիոնների Լիգա
2 ՈՒԵՖԱ Սուպերգավաթ
1 Աշխարհի ակումբային առաջնություն
2009 - 2010 Լեոնարդո48231312725547.92
2010 - 2014 Մասսիմիլիանո Ալլեգրի17891493830317751.121 Սերիա A
1 Իտալիայի սուպերգավաթ
2014 Մաուրո Տասսոտտի110031100.00պաշտոնակատար
2014 Կլարենս Զեեդորֆ221129282650.00
2014 – 2015 Ֆիլիպպո Ինձագի40141313585235.00
2015 – 2016 Սինիշա Միխայլովիչ3819109573750.00
2016 Քրիստիան Բրոկկի72237928.57
2016-2017 Վինչենցո Մոնտելլա46241012744852.171 Իտալիայի սուպերգավաթ
2018-ներկաՋենարո Գատուզո

Մարզչական շտաբ

ՊաշտոնԱնուն
Գլխավոր մարզիչՋենարո Գատուզո
Մարզչի օգնականԼուիջի Ռիչի
Դարպասապահների մարզիչԱլֆրեդո Մագնի
Տեխնիկական օգնականներ
Նիկոլա Կասիա
Ջուզեպպե Իրերա
Ատլետիկայի մարզիչԷմանուելե Մառա
Վիդեո վերլուծաբաններ
Սիմոնե Մոնտենարո
Ռիկարդո Մաննո
Բժշկական տնօրենՍտեֆանո Մացոնի
Թիմի բժիշկՄարկո Ֆրեսկի

Ներկա կազմ

2017 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ:

Միլանի մեկնարկային կազմը 2017-18 մրցաշրջանում։

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
2 ՊՇԴավիդե Կալաբրիա
4 ԿՊԽոսե Մաուրի
5 ԿՊՋակոմո Բոնավենտուրա
7 ՀՐՆիկոլա Կալինիչ (վարձավճարով Ֆիորենտինայից)
8 ՀՐՍուսո
9 ՀՐԱնդրե Սիլվա
10 ԿՊՀական Չալհանօղլու
11 ՀՐՖաբիո Բորինի (վարձավճարով Սանդերլենդից)
12 ՊՇԱնդրեա Կոնտի
13 ՊՇԱլեսսիո Ռոմանյոլի
15 ՊՇԳուստավո Գոմես
17 ՊՇՔրիստիան Սապատա
18 ԿՊՌիկկարդո Մոնտոլիվո
19 ՊՇԼեոնարդո Բոնուչի
20 ՊՇԻնյացիո Աբատե
21 ԿՊԼուկաս Բիլիա
ԴիրքԽաղացող
22 ՊՇՄատեո Մուսակիո
23 ԿՊԽոսե Սոսա
29 ՊՇԳաբրիել Պալետտա
30 ԴՊՄարկո Ստորարի
31 ՊՇԼուկա Անտոնելլի
45 ԿՊՆիկոլո Ձանելատո
46 ՊՇՄատեո Գաբիա
63 ՀՐՊատրիկ Կուտրոնե
68 ՊՇՌիկարդո Ռոդրիգես
73 ԿՊՄանուել Լոկատելլի
75 ԴՊԱլեսանդրո Գուարնոնե
79 ԿՊՖրանկ Կեսիե (վարձավճարով Ատալանտայից)
90 ԴՊԱնտոնիո Դոննարումմա
94 ՀՐՄբայե Նյանգ
99 ԴՊՋանլուիջի Դոննարումմա

Ամրագրված համարներ

Նվաճումներ

Ազգային

  • Սերիա Ա (Իտալիա)
    • Չեմպիոն (19)։ 1901, 1906, 1907, 1950–51, 1954–55, 1956–57, 1958–59, 1961–62, 1967–68, 1978–79, 1987–88, 1991–92, 1992–93, 1993–94, 1995–96, 1998–99, 2003–04, 2010–11, 2021-2022
    • Փոխ-չեմպիոն (14)։ 1902, 1910–11, 1911–12, 1947–48, 1949–50, 1951–52, 1955–56, 1960–61, 1964–65, 1968–69, 1970–71, 1971–72, 1972–73, 1989–90, 1990–91, 2004–05, 2011–12
  • Սերիա Բ (Իտալիա)
    • Չեմպիոն (2)։ 1980–81, 1982–83
  • Ֆուտբոլի Իտալիայի գավաթ
    • Գավաթակիր (5)։ 1966–67, 1971–72, 1972–73, 1976–77, 2002–03
    • Եզրափակչի մասնակից (7)։ 1941–42, 1967–68, 1970–71, 1974–75, 1984–85, 1989–90, 1997–98
  • Ֆուտբոլի Իտալիայի սուպերգավաթ
    • Սուպերգավաթակիր (7)։ 1988, 1992, 1993, 1994, 2004, 2011, 2016
    • Եզրափակչի մասնակից (4)։ 1996, 1999, 2003, 2016

Եվրոպական

Միջազգային

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։