Միացյալ նահանգների հանրապետություն

պետություն Եվրոպայում (1581-1795)

Միացյալ նահանգների հանրապետություն կամ Նիդերլանդների միացյալ նահանգներ, երբեմն պարզապես՝ Միացյալ նահանգներ կամ Հոլանդական հանրապետություն, միջնադարյան դաշնային հանրապետություն, որը հիմնադրվել է 1581 թվականին[1]՝ Ցածրահողերում հոլանդական ինքնահռչակ պետության ստեղծման և Իսպանական կայսրության դեմ հաջող պայքարի արդյունքում[2]։ Գոյություն է ունեցել մինչև 1795 թվականը՝ Բատավյան հեղափոխության արդյունքում Միացյալ պրովիցիաների հանրապետության անկումն ու Ֆրանսիայի գերիշխանության ընդունումը։

Միացյալ նահանգների հանրապետություն
Republiek der Zeven Verenigde Nederlanden

դրոշ

զինանշան

Միացյալ նահանգների հանրապետությունը 1789 թվականին
Պետական կարգդաշնային հանրապետություն
ՄայրաքաղաքՀաագա
Թագավորանիստ ոստանթագավորական իշխանությունը բացակայում է
Պետության գլուխՇտատհալտեր
ԱրքայատոհմՕրանյան-Նասաուական արքայատոհմ
Լեզուհոլանդերեն, արևմտաֆրիզերեն
ԿրոնԿաթոլիկություն, բողոքականություն, լյութերականություն
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջանՈւշ միջնադար
ՀասարակարգԲուրժուական հասարակարգ
Հիմնադրում1581 թվական
Հզորության գագաթնակետՈւտրեխտյան միություն
Անկումհունվարի 19, 1795
  • Բատավյան հեղափոխություն
Ժամանակագրական հաջորդականություն


Ներկայիս տարածքումՆիդերլանդներ Նիդերլանդներ
Բելգիա Բելգիա
 
Պատմության պորտալ

Միացյալ նահանգների հանրապետությունը Ցածրահողերի տարածքում ձևավորված առաջին լիովին անկախ հոլանդական ազգային պետությունն է, որի գոյության ժամանակահատվածը Նիդերլանդների պատմության մեջ հայտնի է որպես ոսկեդարի՝ թռիչքային զարգացման և նվաճումների շրջան։

Մոտ 1,5 միլիոն բնակչութուն ունեցող փոքր հանրապետությունը[3] կարճ ժամանակահատվածում վերածվում է «առտրային հսկայի»՝ դառնալով համաշխարհային առևտրային գերտերություններից մեկը[4]։ Եվրոպայից դուրս նոր տարածքների նվաճմամբ ձևավորվում է Նիդերլանդական գաղութային կայսրությունը, որն իր ռազմական ներուժով մրցունակ էր այնպիսի տերությունների հետ, ինչպիսիք էին Իսպանական և Բրիտանական կայսրությունները։ Միացյալ նահանգների դրոշի ներքո են ձևավորվել Հոլանդական արևելահնդկական և արևմտահնդկական ընկերությունները։

Հոլանդական հանրապետությունը հանդիսացել է ժամանակաշրջանի առաջադիմական պետություններից մեկը, որը ունենալով ռազմաքաղաքական մեծ ներուժ (մասնավորապես, տարածաշրջանում ամենահզոր ռազմածովային նավատորմերից մեկը), խրախուսել է արվեստն ու գիտությունը, պաշտպանել կրոնական հանդուրժողականությունն ու անհատների մտքի ազատությունը։ 17-րդ դարի Հոլանդիայում են ստեղծագործել ականավոր նկարիչներ Ռեմբրանդ վան Ռեյնը, Յան Վերմեերը, գործունեություն ծավալել գիտնականներ Հուգո Գրոտիոսը և Անտոնի վան Լևենհուկը։

Տես նաև

Ծանոթագրություններ