Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան

Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան (իսպ.՝ Universidad Nacional Autónoma de México, հանրային գիտահետազոտական համալսարան Մեքսիկայի Մեխիկո քաղաքում, ամենամեծ համալսարանը Լատինական Ամերիկայում[1]։

Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Изображение логотипа
ՀապավումՄԱԻՀ
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և համալսարան
ԿարգախոսPor mi raza hablará el espíritu
Հիմնադրված էսեպտեմբերի 22, 1910
ՏիպՀամալսարան
ՌեկտորԽոսե Նառո Ռոբլես
Ուսանողներ330.382 (2012-2013)[1]
Բակալավրիատ111.982 (2012-2013)[1]
Մագիստրատուրա190.707 (2012-2013)[1]
Ասպիրանտուրա26.878 (2012-2013)[1]
Դոկտորանտուրա4.667 (2011)[1]
Դասախոսներ37.610 (2013)[2],11.889 de tiempo completo (2013)[2]
ԱնդամակցությունANUIES?[3], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[4], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[5], Open Education Global?[6], International Council for Open and Distance Education?[7] և Editoriales Universitarias y Académicas de México?[8]
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[9]
ՏեղագրությունՄեխիկո
Պարգևներ
Կայքunam.mx/index/en
Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան (Մեքսիկա)##
Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան (Մեքսիկա)
Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան, Մեքսիկա
 National Autonomous University of Mexico Վիքիպահեստում

Պատմություն

ՄԱԻՀ հիմնադրվել է 1910 թվականի սեպտեմբերի 22-ին Ջուստո Սիերայի կողմից[11][12][13]` որպես Մեքսիկայի արքայական համալսարանին հաջորդող ազատ այլընտրանքային կառույց (հիմնադրվել է 1551 թվականի սեպտեմբերի 21-ին հռոմեացի կայսր Չարլզ V-ի արքայական հրովարտակով և 1867 թվականին վերջնական փակվել է լիբերալների կողմից)։ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանն ակադեմիական գործունեության համար օգտագործում է Մեխիկոյի կենտրոնում գտնվող կառույցները, որոնք մի ժամանակ պատկանել են Մեքսիկայի արքայական համալսարանին[14]։

Համալսարանը ինքնավարություն ստացել է 1929 թվականին, երբ արդեն կարող էր ազատ տնօրինել իր ժամանակացույցը, սահմանել բյուջեն` առանց կառավարության միջամտության[15]։

ՄԱԻՀ հրատարակչական գործունեություն է իրականացնում տարբեր բնագավառներում՝ մաթեմատիկա, ֆիզիկա, պատմություն։ Մեքսիկայի միակ համալսարանն է, որի շրջանավարտներն արժանացել են Նոբելյան մրցանակի՝ Ալֆոնսո Գարսիա Ռոբլես (Խաղաղության Նոբելյան մրցանակ), Օկտավիո Պազ (Նոբելյան մրցանակ գրականությունից) և Մարիո Մոլինա (Նոբելյան մրցանակ քիմիայից).

Բացի Լատինական Ամերիկայի ամենահայտնի համալսարանը լինելուց, ՄԱԻՀ համալսարանական տարածքն ամենամեծն է ու աչքի է ընկնում իր գեղարվեստական առանձնահատկությամբ։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության արժեք է, որն ստեղծվել է 20-րդ դարի մեքսիկացի ճարտարապետների կողմից։ Համալսարանական գլխավոր տարածքի պատերը նկարազարդված են մեքսիկացի հայտնի արվեստագետներ Խոսե Դավիդ Սիկեյրոսի և Դիեգո Ռիվերայի կողմից։

ՄԱԻՀ իսպանախոս ամենաառաջատար համալսարանն է։

Շրջանավարտներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Jiménez Rueda, Julio. Historia Jurídica de la Universidad de México. Mexico City։ Imprenta Universitaria 1955.
  • Mabry, Donald J. The Mexican University and the State. College Station։ Texas A&M Press 1982.
  • Mayo, Sebastián, La educación socialista en México: El Asalto a la Universidad Nacional. Mexico։ El Caballito 1985.
  • Wences Reza, Rosalío, La Universidad en la historia de México. Mexcio։ Editorial Línea 1984.

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան» հոդվածին։