Մեր մարմինների ջերմությունը
- Հոդված
- քննարկում
Մեր մարմինների ջերմությունը անգլ.՝ Warm Bodies | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, կատակերգություն զոմբիների մասին, ֆիլմ անչափահասների համար, սարսափ ժանրի կատակերգություն, հետապոկալիպսիսյան ֆիլմ և վեպի էկրանավորում |
Թեմա | օդագնացություն |
Հիմք | Warm Bodies? |
Թվական | 2013, փետրվարի 21, 2013[1], ապրիլի 11, 2013[2] և փետրվարի 7, 2013[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոնաթան Լիվայն[4][5][6][…] |
Պրոդյուսեր | Դևիդ Հոբերման[7] և Թոդ Լիբերման |
Սցենարի հեղինակ | Ջոնաթան Լիվայն[6][7] |
Դերակատարներ | Թերեզա Փալմեր[4][8][6][…], Ռոբ Քորդրի[4][8][6][…], Դեյվ Ֆրանկո[8][6][9][…], Անալի Թիփթոն[4][8][6][…], Քորի Հարդրիքթ[8][6][7], Ջոն Մալկովիչ[8][6][10][…], Նիկոլաս Հոլթ[4][8][6][…] և Վինսենթ Լեկլերս |
Օպերատոր | Խավիեր Ագիռեսարոբե |
Երաժշտություն | Մարկո Բելտրամի և Buck Sanders? |
Մոնտաժ | Նենսի Ռիչարդսոն |
Պատմվածքի վայր | Կանադա |
Նկարահանման վայր | Մոնրեալ |
Կինոընկերություն | Summit Entertainment և Mandeville Films |
Տևողություն | 97 րոպե |
Բյուջե | 35 000 000 $ |
Շահույթ | 116 959 959 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Մեր մարմինների ջերմությունը»[11] (անգլ.՝ Warm Bodies), ռեժիսոր Ջոնատան Լիվայի կողմից նկարահանված ամերիկյան զոմբի կատակերգություն։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2013 թվականի փետրվարի 1-ին[12][13][14]։ Նկարահանումները կատարվել են Մոնրեալ քաղաքում։
Ֆիլմը մի զոմբիի մասին է, ում անունը Էռ է։ Նա իրեն այդպես էր կոչում, որովհետև չի հիշում իր լրիվ անունը։ Էռն ապրում է լքված օդանավակայանում՝ ինքնաթիռի մեջ, իր նմանների շրջապատում։ Նա կարող էր միայն մի քանի տառերից կազմված բառեր ասել, բայց նրա ներաշխարհը ավելի լայն էր։ Էռը չուներ լավ հիշողություն կամ ինչ-որ զգացումներ, բայց ուտելով ուրիշ մարդկանց ուղեղներ՝ նա կարողանում էր տեսնել նրանց հիշողություններն ու զգացումները։
Մի անգամ նա փրկում է Ջուլիա անունով մի կենդանի աղջկա։ Նրանք ընկերանում են։ Էռը և Ջուլիան նույնիսկ չէին էլ մտածում, որ իրենց ձեռքերում աշխարհի փրկության միակ բանալին է։