Մեռյալ ծով

Մեռյալ կամ Աղի ծով[4] (եբրայերեն՝ ים המלחՅա՛մ հա-մէ՛լախ - «Աղի ծով»; արաբ․՝ البَحْر المَيّت‎‎ ’Ալ-Բահր Ալ-Մայիտ — «Մեռյալ ծով»), աղի լիճ Իսրայելի և Հորդանանի միջև։ Լճի աստվածաշնչյան անունն է Աղի ծով։ Հանդիպում են նաև Արավայի ծով (ים הערבה, Յա՛մ հա-Արաւա՛) և Արևելյան ծով (ים המזרחי, Յա՛մ հա-միզրախի՛) անունները։ Մեռյալ ծովի բարձրությունը ծովի մակարդակից 423մ ցածր է, և յուրաքանչյուր տարի իջնում է ևս մեկ մետրով։ Լճի մակարդակի նվազումը կանխելու նպատակով Իսրայելը նախատեսում է Կարմիր ծովից պոմպերով ջուր հասցնել Մեռյալ ծով։ Մեռյալ ծովը Երկրի ցամաքի ամենացածր կետն է։ Մեռյալ Ծովը նաև աշխարհի ամենաաղի լիճն է, աղիությունը հասնում է մինչև 342գ/կգ, կամ 34,2 % (2011)։ Այն 9.6 անգամ ավելի աղի է քան օվկիանոսը և ունի 1.24կգ/լիտր խտություն, որն էլ թույլ է տալիս լողալ ծովի մակերևույթին ու չսուզվել։ Լճի շրջակայքի ցեխը հաճախ օգտագործվում է բուժական նպատակներով և բավականին գրավիչ է զբոսաշրջիկների և կոսմետիկայի արդյունաբերության համար։

Մեռյալ ծով
եբրայերեն՝ ים המלח

Լճի արբանյակային լուսանկարը տարբեր տարիներին
31°31′58″ հս․. լ. 35°29′31″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
ՏեղագրությունԱռաջավոր Ասիա
ԵրկիրԻսրայել Իսրայել
Հորդանան Հորդանան
Պաղեստին Պաղեստին
Հայելու բացարձակ բարձրությունը-427[1][2] մ
Ավազանի մակերեսըմոտ 810 կմ²
Ծավալը147 (ի սկզբանե 325) կմ³
Ամենամեծ խորությունը306[3] մ
Աղիությունը300—350 ‰
Թափվող գետերըՀորդանան
Մեռյալ ծով (Հորդանան)##
Մեռյալ ծով (Հորդանան)
Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեռյալ ծով» հոդվածին։