Մենք Միլլերներն ենք
«Մենք Միլլերներն ենք» (անգլ.՝ «We're the Millers»), 2013 թվականի ամերիկյան կատակերգություն, որի ռեժիսորն է Ռոուսոն Մարշալ Թորբերը։ Գլխավոր դերերում են Ջենիֆեր Էնիսթոնը, Ջեյսոն Սուդեյկիսը, Էմմա Ռոբերթսը և Ուիլ Պոուլտեր։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի օգոստոսի 7-ին։
Սյուժե
Դեյվիդ Բերկը զբաղվում է թմրանյութերի մանրածախ վաճառքով։ Նրա հաճախորդների թվում են խոհարարներ և տնային տնտեսուհիներ։ Երեխաներին նա թմրանյութ չի վաճարում՝ իրեն համարելով սկզբունքային մարդ։ Դեյվիդն իրոք բավական լավ է վերաբերվում երեխաներին, բայց դա չի մնում անպատիժ. նա փորձում է օգնել դեռահաս տղային, ով փորձանքի մեջ էր ընկել, բայց նրա վրա հարձակվում են և խլում թմրանյութը և փողերը։ Դեյվիդը անելանելի իրավիճակի մեջ է, քանի որ չի կարող հատուցել իր մատակարար Բրեդին։ Միակ ելքը թմրանյութերի մեծ քանակություն անցկացնելն է Մեքսիկա-ԱՄՆ սահմանով։
Դերերում
- Ջեյսոն Սուդեյկիս - Դեյվիդ Քլարկ / Դեյվիդ Միլլեր
- Ջենիֆեր Էնիսթոն - Սառա Օ'Ռիլի / Սառա Միլլեր
- Էմմա Ռոբերթս - Քեյսի Մեթսի / Քեյսի Միլլեր
- Ուիլ Պոուլտեր - Քենի Ռոսմոր / Քենի Միլլեր
- Էդ Հելմս - Բրեդ Ֆիցգերալդ
- Նիք Օֆերման - Դոն Ֆիցջերալդ
- Քեթրին Հան - Էդիթ Ֆիցջերալդ
- Մոլի Քուին - Մելիսա Ֆիցջերալդ
- Թոմեր Սիսլի - Պաբլո Չակոն
- Մեթյու Ուիլինգ - միաչքանի
- Լուիս Գուզման - մեքսիկացի ոստիկան
- Թոմաս Լենոն - Ռիկ Նաթանսոն
- Մարկ Լ. Յանգ - Սքոթի
- Քեն Մարինո - Թոդ
- Լորա-Լեյգ - Քիմբերլի