Մեյնդերտ Հոբբեմա

Մեյնդերտ Հոբբեմա, (հոլ.՝ Meindert Hobbema, հոկտեմբերի 31, 1638(1638-10-31)[1][2][3][…], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն - դեկտեմբերի 7, 1709(1709-12-07)[1][4][5][…], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), հոլանդացի նկարիչ։ Յակոբ վան Ռյոյսդալի ավանդների հետևորդ, հավանաբար նաև՝ աշակերտը։

Մեյնդերտ Հոբբեմա
հոլ.՝ Meindert Hobbema
Ծնվել էհոկտեմբերի 31, 1638(1638-10-31)[1][2][3][…]
ԾննդավայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Վախճանվել էդեկտեմբերի 7, 1709(1709-12-07)[1][4][5][…] (71 տարեկան)
Մահվան վայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներLandscape near Deventer?, Cottages in a Forest? և The Avenue at Middelharnis?
ՈւսուցիչՅակոբ վան Ռյոյսդալ
 Meindert Hobbema Վիքիպահեստում

Հիմնականում նկարել է անտառային տեսարաններ։ Հոբբեմայի պատկերներն աչքի են ընկնում դինամիկ կոմպոզիցիայով, բնապատկերի վավերական կերպարով, հարուստ նրբերանգներով ու հյութեղ կոլորիտով։ Նրա արվեստում արդեն նշմարելի են XVIII դարի բնանկարչության սզբունքները։ Հոբբեմայի ամենահայտնի կտավն է «Ծառուղի Միդդելհառնիսում», 1689 թ.։ Այժմ այն գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյնդերտ Հոբբեմա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 498