Մեղավորը (ֆիլմ)

Մեղավորը (դան․՝ Den skyldige), դանիական քրեական թրիլեր՝ թողարկված 2018 թվականին։ Պրոդյուսերը Գուստավ Մոլերն է․ ֆիլմը նրա առաջին աշխատանքն է[6]։ Ֆիլմը մասնակցել է 2018 թվականի Sundance ֆիլմի փառատոնի World Cinema Dramatic մրցույթ բաժնին[7]։ Ֆիլմը տարածվել է ԱՄՆ-ում Magnolia Pictures-ի միջոցով[8]։ Օսկարի 91-րդ մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգը[9][10][11][12]։

Մեղավորը
դան․՝ Den skyldige
Երկիր Դանիա
Ժանրդրամա, քրեական ֆիլմ[1] և թրիլեր[1]
Թվականհունիսի 14, 2018, հոկտեմբերի 26, 2018, հոկտեմբերի 19, 2018 և հոկտեմբերի 18, 2018[2]
Լեզուդանիերեն
ՌեժիսորGustav Möller?
ՊրոդյուսերLina Flint?[3]
Սցենարի հեղինակGustav Möller?[3] և Emil Nygaard Albertsen?[3]
ԴերակատարներՅակոբ Սեդերգրեն, Omar Shargawi?, Johan Olsen?, Laura Bro?, Մորտեն Սուրբալլե, Morten Thunbo?, Anders Brink Madsen?, Jakob Lohmann?[4], Katinka Evers-Jahnsen?[4], Peter Christoffersen?[4], Jessica Dinnage?[4], Simon Bennebjerg?[4], Jeanette Lindbæk?[4] և Camilla Lau?[4]
ՕպերատորJasper Spanning?[1]
ՄոնտաժCarla Luffe Heintzelmann?[1]
ԿինոընկերությունNordisk Film
Տևողություն85 րոպե
Բյուջե500 000 €
Շահույթ4 598 051 $[5] և 207 140 $[5]

Սցենար

Ասգեր Հոլմը Կոպենհագենի ոստիկանության սպա է, ով սպասում է իր դատին՝ 19 տարեկան տղայի սպանելու մեղադրանքով, դեպքից հետո նա փողոցում աշխատելու փոխարեն պատասխանում է Կոպենհագենի արևելյան մասի Արտակարգ իրավիճակների զանգերին։ Դատի նախորդ օրը զանգահարում է մի կին՝ Իբեն Օստերգարդ անունով, ով չի ասում, որ իր մոտ արտակարգ իրավիճակ է և ձևացնում է, որ խոսում է երեխայի հետ։ Ասգերը հասկանում է, որ Իբենը մենակ չէ և տալիս է հարցեր, որոնց կինը պետք է պատասխաներ միայն «այո» կամ «ոչ»․ պարզ է դառնում, որ կնոջը առևանգել են մեքենայով՝ սպիտար բեռնատար։ Ազգերը կապնվում է ամենամոտ հեռախոսակայանի՝ Հյուսիսային Զելանդիայի հետ և ասում, որ փնտրեն դեպի հյուսիս գնացող սպիտակ բեռնատար։ Նոր Զելանդիայի օպերատորը ասում է, որ չկան մանրամասն տեղեկություններ և մեքենայի համարներն ու տեղանքը պարտադիր պետք է նշվի։ Ասգերը զանգում է Նոր Զելանդիայի պարեկային մեքենային և խնդրում փնտրել սպիտակ բեռնատար, որը նրանք գտնում են, սակայն ներսում կնոջ չեն գտնում։

Ասգերը արխիվում փնտրում է տեղեկություն Իբեն Օստերգարդի մասին և գտնում է տան հեռախոսահամար ու զանգում։ Պատասխանում է Իբենի 6 ամյա դուստր Մաթիլդան։ Վերջինս պատմում է, որ, չնայած նրա ծնողները ամուսնալուծված են, բայց իր հայրը՝ Միչել Բերգը նրանց տանն էր, ով սպիտակ բեռնատար մեքենա ունի։ Ասում է նաև, որ Միչելը գնացել է Մաթիլդայի փոքր եղբոր՝ Օլիվերի սենյակ և բղավել է Օլիվերի վրա։ Միչելը կոպտորեն բռնել է Իբենին և հեռացել տնից։ Մաթիլդան Ասգերին է տալիս իր հոր հեռախոսահամարը։ Ասգերը ասում է Մաթիլդային գնալ Օլիվերի սենյակ ու մնալ նրա հետ, զանգում է Հյուսիսային Զելանդիայի ոստիկանություն, որպեսզի նրանք գնան Իբենի տուն և հետևեն Մաթիլդային և Օլիվերին։ Ասգերը պարզում է, որ Միչելը նախկինում բանտարկված է եղել։

Գիշերային հերթափոխը գալիս է, սակայն Ասգերը չի հեռանում, այլ տեղափոխվում է առանձին սենյակ և շարունակում հետևել Իբենի դեպքին։ Ասգերը նորից է խոսում Իբենի հետ, որը ասում էր, որ չի ուզում փակված մնալ։ Խոսում է Օստերգարդի տան ոստիկանների հետ, ովքեր տեղեկացնում են, որ Մաթիլդան արյունով է պատված, ստուգում են Օլիվերի սենյակը և տեսնում վերջինիս կտրատված։ Ասգերը հոգեպես կոտրվում է և խնդրում իր աշխատակից Ռաշիդին մտնել Միչելի տուն և դեպքի հետ կապված բանալիներ գտնել, որոնք կօգնեն բացահայտել կատարվածը։ Բացահայտվում է, որ Ասգերը և Ռաշիդը կեղծ վկայություն են տվել, ինչը անհանգսացնում էր Ռաշիդին։ Դրանից հետո Ասգերը զանգում է Միչելին և կռվում, խոսակցության վերջում Ասգերը բղավում է, որ Միչելը պետք է մահապատժի ենթարկվի։

Բեռնատարը ուղևորվում է Էլսինոր, Ասգերը խոսում է Իբենի հետ։ Անհանգստացած, որ Միչելը կարող է սպանել Իբենին, Ասգերը Իբենին հրահանգում է հարվածել նախկին ամուսնուն աղյուսով։ Իբենը ասում է, որ Օլիվերը արդեն լավ է և այլևս չի լացում։ Ասգերը հարցնում է, թե ինչ է դա նշանակում, Իբենը պատասխանում է, որ Օլիվերի ստամոքսում օձեր կային, որոնց պատճառով նա անդադար լաց էր լինում, բայց նա արդեն հանել է օձերը և անհանգստանալու բան այլևս չկա։ Կապը ընդատվում է, Ասգերը շոկի է ենթարկվում։ Նա զանգ է ստանում Ռաշիդից, ով դեռ Միչելի տանն էր, նա գտել էր թղթեր, որոնցից պարզ է դառնում, որ Իբենը փակված է եղել Էլսինորի հոգեբուժարանում։ Ասգերը հասկանում է, որ Միչելը Իբենին հոգեբուժարան էր տանում, որովհետև նա իր որդուն էր սպանել։ Ասգերը Ռաշիդին թույլ է տալիս չխաբել դատի ընթացքում և նորից զանգում Միչելին, ով ասում է, որ Իբենը հարվածել է նրան և փախչել։ Ասգերը զանգ է ստանում Իբենից, ով ցանկանում էր նետվել կամրջից, այն բանից հետո, երբ հասկացավ, որ սպանել է որդուն։ Ոստիկանը խոստովանում է Իբենին, որ մարդ է սպանել, ինչը ներկայացվել էր որպես ինքնապաշտպանություն և իրականությանը չէր համապատասխանում, Ասգերը ասում է, որ ի տարբերություն իրեն, կինը չի ցանկացել ինչ-որ մեկին վնասել։ Ոստիկանների ձայնից պարզ է դառնում, որ նրանք արդեն Իբենի մոտ են, Ասգերը խնդրում է Իբենին հանձնվել ոստիկաններին, որից հետո կապը ընդատվում է։ Որոշ ժամանակ անց նրան են զանգում Նոր Զելանդիայից և շնորհավորում գերազանց աշխատանքի համար։ Նա վեր է կենում իր նստարանից և դանդաղորեն դուրս գալիս սենյակից, իսկ իր աշխատակիցները, ովքեր լսել էին խոսակցությունը անվստահ հայացքով նայում են նրան։

Անձնակազմ

  • Յակոբ Սեդերգրեն՝ Ասգեր Հոլմի դերում
  • Ջեսիկա Դինեյջ՝ Իբեն Օստերգարդի դերում (ձայն) as Iben Østergård (voice)
  • Օմար Շարգավի՝ Ռաշիդի դերում (ձայն)
  • Յոհան Օլսեն՝ Միչել Բեգի դերում (ձայն)
  • Կատինկա Էվերս-Յահնսեն՝ Մաթիլդա Օստերգարդի դերում (ձայն)
  • Յակոբ Լոհման՝ Բոյի բերում (ձայն)
  • Սայմոն Բենեբյերգ՝ Նիկոլայ Յենսենի դերում (ձայն)
  • Լաուրա Բրո՝ Տանյա Բրիքսի դերում (ձայն)
  • Մորտեն Տունբո՝ Տորբենի դերում

Արտադրություն

Ֆիլմի միտքը ծագել է ՅուԹյուբյան մի հոլովակից, որտեղ առևանգված կինը զանգում է արտակարգ իրավիճակների օպերատորին այն ժամանակ, երբ առևանգողը նրա կողքին էր։ Մոլերին զարմացրեց այն փաստը, թե միայն ձայնագրությունը՝ առանց հոլովակի ինչքան տպավորիչ կարող է լինել։ «Զգացողություն էր, որ ես տեսել եմ այդ կնոջը, ես պատկերացնում էի, ինչպիսին է մեքենան և ճանապարհը, որով նրանք ուղևորվում էին»։ Ազդեցություն է ունեցել նաև 1999 թվականի Մերիլենդից աշակերտի սպանության մասին պատմող հեռուստասերիալը։ «Յուրաքանչյուր էպիզոդից ես նոր տեղեկություն էի ստանում ներգրավված մարդկանց տեղանքի և դեպքերի մասին։ Ամեն էպիզոդից հետո փոխվում էին մարդկանց մասին պատկերացումներս»[13]։ Մոլերը և համահեղինակ Էմիլ Նիգարդ Ալբերտշտենը ուսումնասիրություն են կատարել Դանիական օպերատորական կենտրոններում և կերպարները հենց այդտեղից են ընտրվել՝ նույնիսկ գլխավոր հերոսը․ քննվող ոստիկան, ով դրսում հերթապահությունից տեղափոխվել էր և զանգերի էր պատասխանում[14]։

Ուսումնասիրությունից հետո է ընտրվել նաև սենյակը, որտեղ տեղի են ունեցել նկարահանումները։ «Ես ավելի բարձր տեխնոլոգիաներ էի սպասում տեսնել սենյակներում երբ ես դուրս եկա առաջին օպերատորական կենտրոնից։ Հետո ես տեսա մի սենյակ, որը շատ անշուք էր և ես սիրեցի այն։ Սիրեցի այն, որ ոստիկանները խոսում էին կյանքից, մահից և աշխատում էին՝ նստած ձանձրալի, կեղտոտ սենյակում։ Այստեղից էլ ընտրել եմ նկարահանման սենյակը»․ ասել է Մոլերը[14]։

Մեկ սենյակում նկարահանումները օգնեց ֆիլմի բյուջեն կրճատել մինչև €500,000, չնայած՝ ֆիլմարտադրողները ստիպում էին ավելի շատ տեսարաններ նկարահանել[13]։ Մոլերը և իր նկարահանումների տնօրեն Յասպեր Սպանինգը, ֆիլմը բաժանեցին ութ մասի, որոնցից յուրաքանչյուրի համար փոխում էին տեսախցիկների ոսպնյակները և կինեմատիկական մոտեցումը։ Յուրաքանչյուր մասի տևողությունը 5-ից 35 րոպե է։ Նկարահանումների համար օգտագործվել են երեք տեսախցիկ, տևել է 13 օր։ Նկարահանումներից հետո տեղի ունեցած խմբագրումները տևեց ևս ութ շաբաթ[13]։

«Մեղավորը» ֆիլմի թողարկումից հետո Մոլերը ստացավ հայտեր ամբողջ աշխարհից՝ ֆիլմի իրավունքները վերանայելու համար, բայց մերժեց դրանք և նախընտրեց աշխատել նոր ծրագրերի վրա[14]։

Ընդունում

Քննադատների արձագանքը

2020 թվականի հունիսի դրությամբ ֆիլմը ունի 97% դրական քվեարկություն Rotten Tomatoes կայքում՝ հիմնված 114 արձագանքի վրա, իսկ միջին գնահատականը 7.94/10 է։ Կայքի քննադատները ասել են․ «Հարթ, լավ դերասականակ խաղով և տրամաբանորեն մշակված «Մեղավորը» ֆիլմը բարձր կոնցեպտուալ թրիլեր է, որը մեծ ազդեցություն է ունենում»[15]։ Metacritic կայքը ֆիլմը 100-ից գնահատել է 83՝ հիմնված 23 քննադատների կարծիքի վրա, պիտակել «համաշխարհային ճամաչում ունեցող ֆիլմ»[16]։

Մրցանակներ

ՄրցանակՀանդիսության ամսաթիվԿատեգորիաՍտացող(ներ)ԱրդյունքRef(s)
Օսթին ֆիլմի քննադատների ասոցիացիա2019 թվականի հունվարի 7Լավագույն օտարալեզու ֆիլմԱռաջադրված[17]
Բոդիլ մրցանակ2019 թվականի մարտի 2Լավագույն դանիական ֆիլմԳուստավ ՄոլերԱռաջադրված[18][19]
Լավագույն դերասանՅակոբ ԿեդերգրենՀաղթանակ
Տաղանդավոր բլոքբաստերԳուստավ ՄոլերՀաղթանակ
ԱՄՆ-ի քննադատների ազգային միություն2018 թվականի նոյեմբերի 27Լավագույն 5 օտարալեզու ֆիլմերՀաղթանակ[20]
Սեթլայթ մրցանակ2019 թվականի փետրվարի 17Լավագույն օտարալեզու ֆիլմԱռաջադրված[21]
Սբ․ Լուիի ֆիլմի քննադատների ասոցիացիա2018 թվականի դեկտեմբերի 16Լավագույն օտարալեզու ֆիլմԱռաջադրված[22]
Ռոբերտ մրցանակ2019 թվականի փետրվար
Լավագույն դաիական ֆիլմԳուստավ ՄոլերՀաղթանակ
Լավագույն դերասանՅակոբ ԿեդերգրենՀաղթանակ[23]
Լավագույն պրոդյուսերԳուստավ ՄոլերՀաղթանակ

Վերարտադրություն

2018 թվականի հայտարարվեց, որ Nine Stories-ը և Ջեյք Ջիլենհոլը գնել են «Մեղավորը» ֆիլմի ամերիկյան իրավունքները[24]։ 2020 թվականին հայտարարվեց, որ ֆիլմի պրոդյուսերը լինելու է Էնթնի Ջիլենհոլը, իսկ ադապտացիան կատարելու է Նիք Պիզոլատոն։ Ֆիլմը նախատեսվում է նկարահանել նոյեմբերին Լոս Անջելեսում, որը ունենալու է մեկ տեսարան[25]։ 2020 թվականի սեպտեմբերին Նեթֆիլքսը 30 միլիոն դոլարով գնեց ֆիլմի համաշխարհային տարածման իրավունքը[26]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ