Մեկնես

քաղաք Մարոկկոյում

Մեկնես (արաբ․՝ مكناس‎‎‎), Մարոկկոյի չորս կայսերական քաղաքներից մեկը, որը գտնվում է երկրի հյուսիսային հատվածում։ Համարվում է թագավորության վեցերորդ խոշորագույն քաղաքը՝ ըստ բնակչության։

Քաղաք
Մեկնես
مكناس‎
Զինանշան

Հնավայր Մեկնեսում
ԵրկիրՄարոկկո Մարոկկո
Մակերես370 կմ²
ԲԾՄ549 մ
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն536 322 մարդ (2004)
Փոստային ինդեքս50000
Փոստային դասիչ50000
Մեկնես (Մարոկկո)##
Մեկնես (Մարոկկո)

Քաղաքի հին թաղամասն ընդգրկված է Մարոկկոյում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Տեղակայված է մայրաքաղաք Ռաբաթից 130, իսկ Ֆեսից՝ 60 կմ հեռավորության վրա։

Պատմություն

Քաղաքի տեղանքում բնակչություն հաստատվել է 8-րդ դարում, որից հետո բնակավայրը հայտնի է դարձել Կասբա անվանումով (حصن, արաբերենից թարգմանաբար նշանակում է ամրոց)։ Բերբերական ցեղերը քաղաքը կոչել են Միկնասա և այնտեղ բնակություն հաստատել 10-րդ դարում։ Մեկնեսը առավել հայտնի է դարձել 11-12-րդ դարերում՝ Ալ-Մորավիների պետության օրոք։

1673 թվականին Իսմայիլ իբն Շերիֆը Մեկնեսը դարձրել է իր թագավորության մայրաքաղաքը։ Նրա մահից հետո՝ 1727 թվականին, քաղաքը կորցրել է իր նշանակությունը և մայրաքաղաքից վերածվել է շարքային քաղաքի։

1911 թվականին քաղաքը գրավվել է ֆրանսիական զորքերի կողմից, որից հետո դարձել Մարոկկոյի ֆրանսիական պրոտեկտորատի մաս։ Եվրոպացիների գերիշխանության տարիներին քաղաքից առանձնացվել է հին թաղամասը, որը հետագայում դարձել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

2010 թվականի փետրվարի 19-ին քաղաքի հին թաղամասում գտնվող Բաբ Բերդայինի մզկիթում ուրբաթօրյա նամազի ժամանակ տեղի է ունեցել զինված հարձակում, որի արդյունքում զոհվել է 41 մարդ։

Աշխարհագրություն

Մկնես քաղաքը գտնվում է Մարոկկոյի հյուսիսային հատվածում՝ ծովի մակարդակից 549 մետր բարձրության վրա։ Բարձրալեռնային դիրք ունեցող այս բնակավայրը զբաղեցնում է 73,4 կմ² տարածք։

Մեկնեսը մայրաքաղաք Ռաբաթից գտնվում է 130 կմ հեռավորության վրա։ Կլիման միջերկրածովյան է։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 25.4 °C։ Տարվա ամենաշոգ ամիսներին (հուլիս-օգոստոս) ջերմաստիճանը տատանվում է 29 և 38 °C, իսկ դեկտեմբեր ամսին կարող է իջնել մինչև 2-4 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 500 մմ։

Մեկնեսի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)26.9
(80.4)
28.7
(83.7)
32.6
(90.7)
36.4
(97.5)
40.4
(104.7)
43.9
(111)
45.2
(113.4)
46.2
(115.2)
43.0
(109.4)
37.7
(99.9)
36.4
(97.5)
27.1
(80.8)
46.2
(115.2)
Միջին բարձր °C (°F)15.3
(59.5)
16.6
(61.9)
18.6
(65.5)
20.0
(68)
23.8
(74.8)
27.8
(82)
32.7
(90.9)
32.6
(90.7)
29.6
(85.3)
24.5
(76.1)
19.3
(66.7)
15.6
(60.1)
23.0
(73.4)
Միջին օրական °C (°F)10.2
(50.4)
11.5
(52.7)
12.9
(55.2)
14.4
(57.9)
17.7
(63.9)
21.2
(70.2)
25.2
(77.4)
25.3
(77.5)
22.9
(73.2)
18.7
(65.7)
14.2
(57.6)
10.7
(51.3)
17.1
(62.8)
Միջին ցածր °C (°F)5.2
(41.4)
6.3
(43.3)
7.2
(45)
8.8
(47.8)
11.5
(52.7)
14.6
(58.3)
17.7
(63.9)
17.9
(64.2)
16.2
(61.2)
12.8
(55)
9.1
(48.4)
5.8
(42.4)
11.1
(52)
Ռեկորդային ցածր °C (°F)−4.2
(24.4)
−2.6
(27.3)
−0.8
(30.6)
0.5
(32.9)
0.4
(32.7)
5.2
(41.4)
7.2
(45)
9.0
(48.2)
5.0
(41)
2.2
(36)
0.0
(32)
−3.0
(26.6)
−4.2
(24.4)
Տեղումներ մմ (դյույմ)89.4
(3.52)
84.4
(3.323)
78.4
(3.087)
74.3
(2.925)
42.6
(1.677)
12.5
(0.492)
2.1
(0.083)
1.9
(0.075)
14.1
(0.555)
47.4
(1.866)
79.6
(3.134)
81.2
(3.197)
607.9
(23.933)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}})10.510.19.910.37.33.50.91.43.47.69.89.684.3
% խոնավություն75787675726857576270727770
Միջին ամսական արևային ժամ174.3176.2226.6236.9283.4305.5347.8328.4264.4227.7176.5165.82913,5
Աղբյուր #1: NOAA[1]
Աղբյուր #2: կլիմա[2]

Տեսարժան վայրեր

Քույր քաղաքներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեկնես» հոդվածին։