Մեծ մողոլների կայսրություն


Մեծ մողոլների կայսրություն (ուրդու՝ مغلیہ سلطنت - Mug̱ẖliyah Salṭanat, ինքնանվանում՝ պարս.՝ گورکانیان - Gurkâniyân), վաղ ժամանակակից կայսրություն Հարավային Ասիայում[3]։ Իր գոյատևման երկու դարերի ընթացքում կայսրությունը ձգվում էր Ինդոսի ավազանից արևմուտքից հյուսիսային Աֆղանստան հյուսիս արևմուտքումից և Կաշմիր հյուսիսից ներկայիս Ասսամի ու Բանգլադեշի բարձրավանդակ դեպի արևելք և Հարավային Հնդկաստանի Դեկանի սարահարթ[4]։ Իր հզորության գագաթնակետին, այն Հարավային Ասիայի պատմության ամենախոշոր կայսրություններից մեկն էր[5]։

Մեծ մողոլների կայսրություն
 
Քարտեզ


(1700)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք
  • Ագրա (1526–1540; 1555–1571; 1598–1648)
  • Ֆատեհպուր-Սիկրի (1571–1585)
  • Լահոր (May 1586 – 1598)
  • Շահջանաբադ, Դելի (1648–1857)
Լեզու
  • պարսկերեն (պաշտոնական և արքունիքի լեզու)[1]
  • արաբերեն (կրոնական ծիսակատարությունների համար)
  • Չագաթայ թուրքերեն (միայն սկզբում)
  • Ուրդու (վերին խավի լեզու, հետագայում տրվեց պաշտոնական կարգավիճակ)[2]
  • Հարավային Ասիայի այլ լեզուներ
Կրոն

Մողոլների կայսրությունը համարվում է հիմնադրված 1526 թվականին Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուրի կողմից, ով ցեղապետ էր ներկայիս Ուզբեկստանից և նաև գործունեություն է ծավալել հարևան Սեֆյանների և Օսմանյան կայսրություններում[6]` պարտության մատնելով Դելիի սուլթան Իբրահիմ Լոդիին Պանիպատի առաջին ճակատամարտում։ Այնուամենայնիվ Մողոլների կայսրության ձևավորման տարեթիվ շատ ժամանակ նշվում է 1600 թվականը, Բաբուրի թոռ Աքբար Մեծի կառավարման ժամանակաշրջանը[7]։ Կայսրեական ձևաչափը պահպանվեց մինչև 1720 թվականը վերջին մեծ կայսր Աուրանգզեբի մահից շատ ժամանակ չանցած[8][9], ում կառավարման օրոք կայսրությունը հասել էր իր հզորության գագաթնակետին։ Կայսրությունն արագորեն մասնատվեց և փոքրացավ Հին Դելիի շուրջ, այդ ժամանակ Բրիտանական արևելահնդկական ընկերությունը սկսեց վերահսկել Հնդկաստանի մեծ մասը։ Կայսրությունը պաշտոնապես փլուզվեց Բրիտանական Հնդկաստանի կողմից 1857 թվականի Հնդկական ժողովրդական ապստամբությունից հետո։

Մողոլների օրոք ձևավորվեց հզոր ռազմական ներուժ[10][11][12], այն մեծ մասամբ չճնշեց մշակույթներին և ժողովուրներին իր տիրապետության ներքո, բայց ներմուծեց նոր վարչական համակարգ[13][14] և տարանջատեց ղեկավարող էլիտային` բերելով ավելի արդյունավետ, կենտրոնացված և կարգավորված կառավարում[15]։ Երկարաժամկետ խաղաղության պահպանումը կայսրությունում 17-րդ դարում բերեց Հնկաստանի տնտեսության բուռն զարգացման[16]։ Կայսրության եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսական հարկերն էին, որը ներմուծել էր Աքբար կայսրը[17][18]։ Մողոլական Հնդկաստանը նաև դարձավ համաշխարհային առաջատար արդյունաբերական արտադրանքի[19] մասով, ում բաժին էր ընկնում համաշխարհային արդյունաբերության 25%-ը մինչև 18-րդ դարը[20]։ Եվրոպական ներկայության աճը Հնդկական օվկիանոսում և նրա աճող պահանջարկը հնդկական արտադրանքի նկատմամբ բերեց մողոլ կառավարիչների հարստեցմանը[21]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ մողոլների կայսրություն» հոդվածին։