Մեխիկո (նահանգ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեխիկո (այլ կիրառումներ)
Մեխիկո նահանգ, (իսպ.՝ Estado de México, արտասանություն: [esˈtaðo ðe ˈmexiko] ( )), պաշտոնական անվանումը՝ Մեխիկոյի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de México), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Ամենամեծ և ամենախիտ բնակչություն ունեցող նահագն է։ Ունի 125 համայնք, մայրաքաղաքը՝ Տոլուկա դե Լերդո։
Մեխիկո իսպ.՝ Estado de México | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | նահանգ | ||||
Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
Վարչկենտրոն | Տոլուկա դե Լերդո | ||||
Ամենաբարձր կետ | Պոպոկատեպետլ | ||||
ԲԾՄ | 2605 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Congress of the Estado de México? | ||||
Բնակչություն (2014) | 16․618․929[1] | ||||
Տարածք | 22351[2] | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 5500[3] մ | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1823 թ. | ||||
Սահմանակցում է | Կերետարո, Իդալգո, Մորելոս, Գեռերո, Միչոական, Տլասկալա, Պուեբլա և Մեխիկո | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
ISO 3166-2 կոդ | MX-MEX | ||||
Փոստային ինդեքսներ | 50-57 | ||||
Ինտերնետ-դոմեն | .mx | ||||
Մականուն | Edomex | ||||
Պաշտոնական կայքը | |||||
Տվյալներ
Նահանգը հաճախ կարճ անվանում են "Edomex" իսպաներեն Estado de México-ից։ Գտնվում է հարավ-կենտրոնական Մեքսիկայում։ Հյուսիսում սահմանակից է Կերետարո և Իդալգո նահանգներին, հարավում՝ Մորելոսին և Գերերոյին, արևմուտքում՝ Միչոականին, արևելքում՝ Տլասկալային և Պուեբլային, ինչպես նաև շրջապատում է Մեխիկո քաղաքը։
Նահանգը կազմավորվել է Ացտեկական կայսրության տարածքում, որը իսպանական գաղութացման շրջանում Նոր Իսպանիայի վարչա-քաղաքական մաս էր։ Անկախության պատերազմից հետո Մեխիկո քաղաքը դարձավ նոր ազգաբնակչության մայրաքաղաքը և նրա տարածքն առանձնացավ նահանգի տարածքից։ Տարիներ անց նահանգը մասնատվեց և կազմավորվեցին Իդալգո, Գերերո և Մորելոս նահանգները։
Նահանգը Մեխիկո է կոչվում համաձայն 1917 թվականի Մեքսիկայի միացյալ նահանգների սահմանադրության։ Մեխիկո քաղաքի հետ չշփոթելու համար այն անվանում են Estado de México (Մեխիկո նահանգ)։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- (Իսպաներեն) State of Mexico Government Արխիվացված 2017-09-04 Wayback Machine
- Bizarro Radio, Radio Station form the zone.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխիկո (նահանգ)» հոդվածին։ |