Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինը

«Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինը» (ռուս.՝ «Любимая женщина механика Гаврилова»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Պյոտր Տոդորովսկին 1981 թվականին։ Գլխավոր դերերը կատարել են Լյուդմիլա Գուրչենկոն և Սերգեյ Շակուրովը[2][3]։

Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինը
ռուս.՝ Любимая женщина механика Гаврилова
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊյոտր Տոդորովսկի
Սցենարի հեղինակՍերգեյ Բոդրով
ԴերակատարներԼյուդմիլա Գուրչենկո, Գալինա Սամոխինա[1], Սերգեյ Շակուրով, Նատալյա Նազարովա, Եվգենի Եվստիգնեև, Stanislav Sokolov?, Վսևոլոդ Շիլովսկի, Անատոլի Վասիլև, Միխայիլ Սվետին, Ալեքսանդր Գոլոբորոդկո, Լյուդմիլա Արինինա, Vasily Vekshin?, Պավել Վիննիկ, Նինա Վիխոդցևա, Liliya Yevstigneyeva?, Յանա Դրուզ և Yelena Sotnikova?
ԵրաժշտությունԱլեքսեյ Մաժուկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն77 րոպե

Սյուժե

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Օդեսայում[4]։ Պատմությունն սկսվել է առավոտյան զագսի մոտ, ուր իր սեփական հարսանիքին պետք է գար, բայց չի ներկայացել նավի մեխանիկ Գավրիլովը։ 38-ամյա գեղեցկուհի Ռիտան, որը համակրելի աղջկա՝ բարձր դասարանի աշակերտուհի Տանյայի մայրն է, պատրաստվում էր ամուսնանալ Գավրիլովի հետ։ Սիրահարված Ռիտան ամբողջ օրը սպասում է նրան՝ տառապելով ու հուսալով և հեռու չգնալով նվիրական դռներից։ Սակայն իզուր էր նա սպասում Գավրիլովին իր հյուրերի մոտ, ռեստորանում, փնտրում նավի վրա, նորից սպասում զագսի մոտ։ Գավրիլովը հարսանիքից կես ժամ առաջ փորձել է պաշտպանել անծանոթ կնոջ, որից հետո երկու «լովելասները» հայտնվել են հիվանդանոցում, իսկ նա՝ ոստիկանությունում։ Ֆիլմի գործողություններն ընդգրկում են հերոսուհու կյանքից մեկ օր, որի տրամադրությունը տատանվում է հուսահատության և հույսի միջև։

Դերերում

ԴերասանԴեր
Լյուդմիլա ԳուրչենկոՄարգարիտա Սերգեևնա Սոլովյովա (Ռիտա) ֆոտոստուդիայի աշխատակցուհի Մարգարիտա Սերգեևնա Սոլովյովա (Ռիտա)
Սերգեյ ՇակուրովԼև Գավրիլով նավի մեխանիկ, Ռիտայի փեսացուն Լև Գավրիլով
Սվետլանա ՊոնոմարյովաՏանկա Ռիտայի դուստրը Տանկա
Նատալյա ՆազարովաԼյուսյա վարսավիր, Ռիտայի ընկերուհին Լյուսյա
Եվգենի ԵվստիգնեևՌիտայի քեռին Ռիտայի քեռին
Ստանիսլավ ՍոկոլովՎիկտոր փաստաբան, Լյուսյայի ամուսինը Վիկտոր
Վսևոլոդ ՇիլովսկիՊաշա լուսանկարիչ Պաշա
Անատոլի ՎասիլևՍլավա զորակոչային հանձնաժողովի բժիշկ, Ռիտայի նախկին երկրպագուն Սլավա
Միխայիլ ՍվետինՎիկտոր Միխայլովիչ թատերական երաժիշտ Վիկտոր Միխայլովիչ
Ալեքսանդր Գոլոբորոդենկոհերթապահ հերթապահ
Լյուդմիլա Արինինամատուցողուհի մատուցողուհի
Վադիմ Ալեքսանդրովֆոտոստուդիայի հաճախորդ ֆոտոստուդիայի հաճախորդ
Պավել Վիննիկփողոցային լուսանկարիչ փողոցային լուսանկարիչ
Իննա Վիխոդցևակին կին
Դավիթ ԳիորգոբիանիՌեզո փեսացու Ռեզո
Յանա ԴրուզՅանա ֆոտոստուդիայի աշխատակից Յանա

Նկարահանող խումբ

  • Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Բոդրով-ավագ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Պյոտր Տոդորովսկի
  • Բեմադրող օպերատոր՝ Եվգենի Գուսլինսկի
  • Նկարիչ՝ Եվգենի Չերնյաև
  • Երաժշտություն՝ Ալեքսեյ Մաժուկով
  • Բանաստեղծություններ՝ Իգոր Շաֆերան

Մրցանակներ

  • Միլանի կինոփառատոնում մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար – Լյուդմիլա Գուրչենկո, 1982

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ