Մելորա Հարդին

ամերիկացի դերասանուհի

Մելորա Դայեն Հարդին (անգլ.՝ Melora Diane Hardin, հունիսի 29, 1967(1967-06-29)[1][2][3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և կինոռեժիսոր։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Ճուտիկը» (2002 թ.), «Շնորհակալություն ծխելու համար» (2005 թ.), «Հայրիկը կրկին 17 տարեկան է» (2009 թ.) գեղարվեստական ֆիլմերից, ինչպես նաև «Օֆիս» և «Բացահայտ» հեռուստասերիալներից։

Մելորա Հարդին
անգլ.՝ Melora Hardin
Հարդինը «Դու» ֆիլմի կինոպրեմիարայի ժամանակ (2009)
Ծնվել էհունիսի 29, 1967(1967-06-29)[1][2][3] (57 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունՍարա Լուրենսի քոլեջ, Գրանթ ավագ դպրոց և Young Actors Space?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան1977–այժմ
ԸնտրանիՃուտիկը
Հայրիկը կրկին 17 տարեկան է
Օֆիս
Ծնողներհայր՝ Ջերի Հարդին
Ամուսին(ներ)Գիլդարտ Ջեքսոն
(1997–այժմ)
melora.com

Կենսագրություն

Ծնվել է Հյուստոն քաղաքում՝ դերասան Ջերի Հարդինի և դերասանական արվեստի մասնագետ Դայան Հիլլի ընտանիքում (վերջինս նույնպես դերասանուհի է եղել նախկինում[4])։ Մելորան չորս տարեկան է եղել, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո։ Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է Սառա Լոուրենսի անվան քոլեջում[5]։ 1997 թվականին Մելորան ամուսնացել է Ջիլդարտ Ջեքսոնի հետ։ Ամուսնական զույգը երկու զավակ ունի[6][7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելորա Հարդին» հոդվածին։