Մելիքսեթ Խաչիյան

հայ շախմատիստ

Մելիքսեթ Խաչիյան (ծնվել է 1970հուլիսի 6-ին, Բաքվում), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2006), այժմ ներկայացնում է ԱՄՆ-ը, ԱՄՆ-ի կանանց հավաքականի մարզիչն է։

Մելիքսեթ Զավենի Խաչիյան
2007 թվականին
Պետություն(ներ)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվհուլիսի 6, 1970(1970-07-06) (53 տարեկան)
ԾննդավայրԲաքու
ԿոչումԳրոսմայստեր (2006)
Միջազգային վարպետ (1995)
Առավելագույն վարկանիշ2546 (ապրիլ, 2009)
Ներկայիս վարկանիշ2433
ՖԻԴԵ համար13300512
365chessMelikset_Khachiyan
Chesstempo համար103003
ICCF համար103003
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1996[1]
gmkhachiyan.com

Կենսագրություն

Մելիքսեթ Խաչիյանը ծնվել է 1970-ին, Բաքվում։ Շախմատ սկսել է խաղալ ութ տարեկանում[2]։ Երկու տարի անց հաղթել է Բաքվի պատանեկան առաջնությունում՝ լրացնելով առաջին կարգ։ 12 տարեկանում դարձել է ԽՍՀՄ վարպետության թեկնածու։ Եվս վեց տարի անց նա ստացել է վարպետի կոչում։ Մանկական տարիներին՝ 1983-1984 թթ.-ին, նրան շախմատի դասեր է տվել աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Նրան մարզել են նաև անվանի մարզիչներ Ալեքսանդր Նիկիտինը և Ալեքսանդր Շաքարովը, որոնք հայտնի են աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ աշխատանքով։ 1995 թ.-ին նա ստացել է միջազգային վարպետի կոչում։ Գրոսմայստերի կոչում ստացել է 2006 թ.-ին՝ ԱՄՆ մշտական բնակության տեղափոխվելուց հետո։

Հայաստանի երկրորդ հավաքականի կազմում մասնակցել է 1996 թ.-ին Երևանում կայացած համաշխարհային օլիմպիադային, որտեղ երկրորդ խաղատախտակի վրա 8 հնարավորից վաստակել է 3½ միավոր[3]։ 1997 թ.-ին Լյուցեռնում (Շվեյցարիա) մասնակցել է նաև աշխարհի թիմային առաջնությանը, որտեղ եղել է երկրորդ պահեստային խաղացողը (2 հնարավորից՝ 1 միավոր)[4]՝ արժանանալով թիմային բրոնզե մեդալի։

Շախմատիստի կարիերային զուգահեռ 1990 թ.-ից Մելիքսեթ Խաչիյանը սկսել է ծավալել նաև մարզչական գործունեություն։ 1991-1997 թթ.-ին նա եղել է Հայաստանի շախմատի այսօրվա առաջատար Լևոն Արոնյանի առաջին մարզիչը[5]։ Այդ տարիներին Լևոնը երրորդ կարգային շախմատիստից դարձավ միջազգային վարպետ։ 1995 թ.-ին Արոնյանը, հաղթելով ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին, դարձավ պատանիների աշխարհի չեմպիոն։ Դա Մելիքսեթ Խաչիյանի մարզչական կարիերայի ընթացքում մեծագույն նվաճումն է[6]։ Բացի Արոնյանից Խաչիյանի ևս երեք աշակերտ՝ Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը, Էլինա Դանիելյանը և Սթիվեն Ցիրկը, դարձել են տարբեր տարիքային խմբերի աշխարհի չեմպիոն։ 1995 թ.-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչմանը։ Նույն թվականին նրան շնորհվել է նաև Մոլդովայի Հանրապետության վաստակավոր մարզչի կոչմումը։

1998 թ.-ին նա բացել է շախմատի փորձարարական դպրոց, որի ամենահայտնի շրջանավարտներից է Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերներից մեկը՝ Տիգրան Լ. Պետրոսյանը։ Նա այսօր էլ համացանցի օգնությամբ խորհուրդներ է ստանում Մելիքսեթ Խաչիյանից։

2001 թ.-ին Խաչիյանը մշտական բնակության է տեղափոխվել ԱՄն։ Այնտեղ նա մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցաշարերի և դարձել հաղթող։

Այժմ նա ԱՄՆ-ում մարզում է մի շարք տաղանդավոր պատանի շախմատիստների, որոնց թվում է խոստումնալից Սամվել Սևյանը։

2010 թ.-ից մինչ օրս Մելիքսեթ Խաչիյանը ԱՄՆ-ի կանանց հավաքականի մարզիչն է[7]։

Մելիքսեթ Խաչիյանը ընտանիքի հետ ապրում է Գլենդեյլում (Կալիֆոռնիա)։ Նրա հետ են բնակվում հայրը՝ Զավենը, կինը՝ Լադան, որդին՝ Դավիթը։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[8][9]
ՏարիՀնվՓտրՄրտԱպրՄայՀունՀուլՕգսՍեպՀոկՆոյԴեկտՏարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1991243024302430
19922430246524652430
19932415241524152415
19942390237023902370
19952400242024202400
19962440248024802440
19972465252025202465
19982525249525252495
19992478248024802478
200024622462246624662462
2001248124812480246524812465
2002246124772471248124812461
2003248624912473246424912464
2004243124682476246824762431
2005246224732494249824982462
2006248224652463246224822462
2007248024752490250625062475
2008252025002504250825202500
20092519254625162528253025462516
201025372542253925222510251725422510
201125182511249225052481247425182474
201224812482247824782478247324732479247924822473
201325012498250725182518250225082508250925142515251925192498
201425222533252925362544253625382538253825382538253825442522
201525262529252925292521252125152515251525242524252425292515
201625242524252425312531253125312531253025302541253625412524
201725302530253025302530252625262526252625262526252225302522
201825222522252525272525252525252525252125092509250925272509
201925092509250925092509250525052505250525052493250325092493
202024812481248124812481248124812481248124812481248124812481
202124812481248124742447244924812447
202224462446243624382436243224462432
2023241624182425241424402438243024402414
202424332430241424332414


Ծանոթագրություններ

Աղբյուրներ