Մաֆրա

Մաֆրա (պորտ.՝ Mafra), քաղաք Պորտուգալիայում, համանուն մունիցիպալիտետի կենտրոնը Լիսաբոնի շրջանում։ Բնակչությունը 11.3 հազար մարդ է (քաղաք), կոմունայում` 76.7 հազար մարդ։ Քաղաքն ու մունիցիպալիտետը մտնում են Լիսաբոնի շրջանի մեջ` կազմելով Մեծ Լիսաբոնի ագլոմերացիայի մաս։ Վարչական նախկին բաժանումով մտել է Էշտրեմադուրա գավառի մեջ։

Բնակավայր
Մաֆրա
պորտ.՝ Mafra
ԴրոշԶինանշան

ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
Ներքին բաժանումSanto Isidoro?, Encarnação?, Milharado?, Carvoeira?, Mafra?, Էրիսեյրա, Azueira e Sobral da Abelheira?, Enxara do Bispo, Gradil e Vila Franca do Rosário?, Igreja Nova e Cheleiros?, Malveira e São Miguel de Alcainça? և Venda do Pinheiro e Santo Estêvão das Galés?
Հիմնադրված է1189 թ.
Մակերես291,65±0,01000000000003 կմ²
Բնակչություն76 685 մարդ (2011)[1]
Հեռախոսային կոդ261
Փոստային դասիչ2640
Պաշտոնական կայքcm-mafra.pt
Մաֆրա (Պորտուգալիա)##
Մաֆրա (Պորտուգալիա)

Տեղակայություն

Քաղաքը գտնվում է մայրաքաղաքից հյուսիս-արևմուտք Ատլանտյան օվկիանոսի ափից 6 կմ հեռավորության վրա։ Հեռավորությունը Լիսաբոնից 30 կմ է, Սանտարենից` 65 կմ, Լեյրիայից` 101 կմ։

Կոմունան սահմանակցում է.

  • հյուսիսում` Տորեշ Վեդրաշ մունիցիպալիտետի հետ
  • հյուսիս-արևելքում` Սոբրալ դե Մոնտե Ագրասու մունիցիպալիտետի հետ
  • արևելքում` Արուդա դուշ Վինյուշ մունիցիպալիտետի հետ
  • հարավ-արևելքում` Լորեշ մունիցիպալիտետի հետ
  • հարավում` Սինտրա մունիցիպալիտետի հետ
  • արևմուտքում` Ատլանտյան օվկիանոսի հետ։

Բնակչություն

Մաֆրա մունիցիպալիտետի բնակչություն (1801—2011)
1801184919001930196019811991200120042011
420010 73425 02129 75035 73943 89943 73154 35862 00976 685

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է 1189 թվականին։

Տեսարժան վայրեր

  • Մաֆրայի եկեղեցական համալիր - կառուցվել է 1707-1750 թվականներին Ժուան V արքայի մեծ նախագծի արդյունքում։ Ի պատիվ ժառանգորդի ծննդի` նա որոշել էր իրականացնել իր փառասիրական երազանքը` կառուցել համալիր, որ կգերազանցի իսպանական Էսկորիալին։ Ժոզե Սարամագոյի «Հիշողություն եկեղեցու մասին» (պորտ.՝ Memorial do convento, 1982) վեպում։ Վկայություն կա, որ եկեղեցու կառուցմանը մասնակցել է 50.000 մարդ, որոնք պարտադրաբար բերվել են Պորտուգալիայի բոլոր կողմերից։ Հսկայական շինարարության ծախսերը վճարվել են Բրազիլիայից եկող ոսկով ու ադամանդով։ Գլխավոր ճակատամասն ունի 220 մ երկարություն. այնտեղ տեղակայված են 800 հաստատություններ, որոնք դժվար թե ամբողջությամբ բնակեցված լինեին։ Համալիրի ամբողջ մակերեսը կազմում է 40.000 մ², իսկ ամրոցի մարմարե բազիլիկը չափերով համեմատելի է տաճարի հետ։

Մաֆրայի ճարտարապետական վարպետանոցում գերմանացի Յոհան Ֆրիդրիխ Լյուդվիգի և օտարերկրացի այլ ճարտարապետների գլխավորությամբ ձևավորվել է պորտուգալացի շինարարների ու նկարիչների մի խումբ, այդ թվում` հայտնի քանդակագործ Ժոակիմ Մաշադու դե Կաշտրուն։ Հսկայական համալիրը սիմետրիկ կերպով տեղակայված է բազիլիկի շուրջ։ Պալատի` բազիլիկին հպվող թևերը անկյուններում ավարտվում են քառակուսի աշտարակներով, որոնք ունեն սոխանման գմբեթներ։ Եկեղեցու ամենահետաքրքիր շինություններն են հիվանդանոցը, դեղատունը, դորմիտորիումը, խոհանոցը, սակայն ամենից հետաքրքիրը գրադարանն է` մոտ 30.000 հատոր գրքերով։

  • Մաֆրայի այրգելոց-այգի - հիմնադրվել է Ժուան V արքայի օրոք որպես թագավորական հանգստի համար նախատեսված տարածք։ Այգու մակերեսը 8 կմ ² է։ Այստեղ կան եղնիկների, վայրի վարազների, աղվեսների, գիշատիչ թռչունների և այլ կենդանիների բազմաթիվ տեսակներ, որոնք ապրում են այգու բնական միջավայրում։ Այգին բաց է նաև հետիոտնային և հեծանվային զբոսանքների, ձիավարության համար։ Կա նետ ու աղեղից օգտվելու հնարավորություն։

Տնտեսություն

Քաղաքի տնտեսությունը հիմնված է գյուղմթերքի արտադրության ու զբոսաշրջության վրա։

Իրադարձություններ, փառատոներ

  • Փառատոն` նվիրված Նազարեթի Աստվածամորը[2]
  • Ծովամթերքի փառատոն Ռիբամարում

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաֆրա» հոդվածին։