Մաքս ֆոն Սյուդով

շվեդ դերասան

Մաքս ֆոն Սյուդով (շվեդ.՝ Max Carl Adolf von Sydow, իսկական անուն ազգանունը՝ Կառլ Ադոլֆ ֆոն Սյուդով, ապրիլի 10, 1929(1929-04-10)[1][2][3][…], Լունդ, Լունս-ստադ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[4] - մարտի 8, 2020(2020-03-08)[5][6][7][…], Seillans, Վար, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիա[4]), շվեդ դերասան, առավել նշանավոր են նրա շվեդ հայտնի ռեժիսոր Ինգմար Բերգմանի ֆիլմերում խաղացած դերերը։

Մաքս ֆոն Սյուդով
շվեդ.՝ Max von Sydow
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1929(1929-04-10)[1][2][3][…]
ԾննդավայրԼունդ, Լունս-ստադ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[4]
Մահացել էմարտի 8, 2020(2020-03-08)[5][6][7][…] (90 տարեկան)
Մահվան վայրSeillans, Վար, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Շվեդիա և  Ֆրանսիա
Մայրենի լեզուշվեդերեն
ԿրթությունKatedralskolan? (1947) և Dramatens elevskola? (1951)
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, ռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան
Ամուսին

Կերստին Օլին (1951-1979, 2 երեխա)

Քեթրին Բրելետ (1997-ից մինչ օրս, 2 երեխա)
Ծնողներհայր՝ Carl Wilhelm von Sydow?, մայր՝ Maria Margareta, Friherrinna Rappe?[8]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներCedric Brelet von Sydow?
ԿայքIMDb-ում էջ
 Max von Sydow Վիքիպահեստում

Կենսագրություն

Մաքս ֆոն Սյուդովը ծնվել է 1929 թվականին Շվեդիայի Լունդ քաղաքում։ Հայրը՝ Կառլ Վիլհելմ ֆոն Սյուդովը երաժշտագետ էր և դասավանդում էր Լունդի համալսարանում, մայրը՝ Մարիա ֆոն Սյուդովը (իսական անուն ազգանունը Գրետա Ռապե) ուսուցչուհի էր։

1951 թվականին Սյուդովը ավարտում է Ստոկհոլմի «Դրամատեն» թատրոնին կից դերասանական ստուդիան։ 1955 թվականին տեղափոխվում է Մալմյո, որտեղ ծանոթանում է շվեդ մեծ ռեժիսոր Ինգմար Բերգմանի հետ, հետագայում հանդես գալով նրա նշանավոր շատ ֆիլմերում։

1960-ական թվականների վերջին ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ, բնակություն հաստատելով Լոս Անջելեսում։ 1970-ական թվականների կեսերին տեղափոխվում է Հռոմ, որտեղ ընկերանում է իտալացի հայտնի դերասան Մարչելլո Մաստրոյանիի հետ։

Չնայած պատկառելի տարիքին, մինչև 2018 թվականը դեռևս շարունակվել է նկարահանվել կինոյում՝ խաղալով ոչ մեծ դերեր։ Մահացել է 2020 թ. մարտի 8-ին 90 տարեկան հասակում։

Մրցանակներ

23 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 9-ի, որոնց թվում.

Ֆիլմագրություն

Խաղացել է 130-ից ավելի՝ ինչպես շվեդական, այնպես էլ ամերիկական ֆիլմերում։
Առավել նշանավոր ֆիլմերից են.

տարիֆիլմռեժիսորխաղընկերներ
1951«Ֆրյոկեն Յուլիա»Ալֆ ՇյոբերգԱնիտա Բյորք
1957«Մորու բացատը»Ինգմար ԲերգմանԻնգրիդ Թուլին
Գուննար Բյորնստրանդ
1957«Յոթերորդ կնիքը»Ինգմար ԲերգմանԳուննար Բյորնստրանդ
1958«Դեմքը»Ինգմար ԲերգմանԻնգրիդ Թուլին
Գուննար Բյորնստրանդ
1960«Աղջկական աղբյուր»Ինգմար Բերգման
1961«Մուգ ապակու միջով»Ինգմար ԲերգմանԳուննար Բյորնստրանդ
1963«Ձմեռային լույս»Ինգմար ԲերգմանԻնգրիդ Թուլին
Գուննար Բյորնստրանդ
1965«Երբևէ պատմված պատմություններից ամենամեծը»Դևիդ Լին
Ջորջ Սթիվենս
Ժան Նեգուլեսկո
Չառլթոն Հեսթոն
Թելլի Սավալաս
Մարտին Լանդաու
Կլոդ Ռեյնս
Խոսե Ֆերրեր
Դեյվիդ Հեդիսոն
Դոնալդ Պլեզենս
Ջոն Ուեյն
1966«Քվիլլերի Մեմորանդումը»Մայքլ ԱնդերսոնՋորջ Սիգալ
Ալեք Գինես
Ջորջ Սանդերս
1968«Ամոթ»Ինգմար ԲերգմանԼիվ Ուլման
Գուննար Բյորնստրանդ
1968«Գայլի ժամը»Ինգմար ԲերգմանԼիվ Ուլման
Ինգրիդ Թուլին
1969«Կիրք»Ինգմար ԲերգմանԼիվ Ուլման
Բիբի Անդերսոն
1970«Նամակներ Կրեմլից»Ջոն ՀյուսթոնՋորջ Սանդերս
Օրսոն Ուելս
1973«Սատանա քշողը»Ուիլյամ ՖրիդկինԷլլեն Բերստին
Լինդա Բլեր
Լի Ջեյ Կոբբ
1975«Քոնդորի երեք օրերը»Սիդնի ՓոլաքՌոբերտ Ռեդֆորդ
Ֆեյ Դանաուեյ
Կլիֆֆ Ռոբերտսոն
1975«Վերջին ռազմիկը»Ռոբերտ ԿլաուզՅուլ Բրիններ
1980«Ֆլեշ Գորդոն»Մայք ՀոջեսԹիմոթի Դալտոն
Օռնելլա Մուտի
1981«Փախուստ դեպի հաղթանակ»Ջոն ՀյուսթոնՍիլվեստր Ստալոնե
Մայքլ Քեյն
Պելե
Բոբբի Մուր
1981«Կոնանը բարբարոս»Ջոն ՄիլիուսԱռնոլդ Շվարցենեգեր
Ջեյմս Էռլ Ջոնս
1983«Երբեք մի ասա «երբեք»Իրվին ԿերշներՇոն Քոների
Քիմ Բեսինջեր
Ռոուեն Ատկինսոն
1984«Դյունա»Դեյվիդ ԼինչՊատրիկ Ստյուարտ
Խոսե Ֆերրեր
Սթինգ
1986«Հաննան և նրա քույրերը»Վուդի ԱլենՎուդի Ալեն
Միա Ֆերրոու
Մայքլ Քեյն
Ջոն Թուրթուրո
Դայան Վեսթ
1987«Պելլեն-նվաճող»Բիլլի Ավգուստ
1990«Արթնացում»Պեննի ՄարշալՌոբին Ուիլյամս
Ռոբերտ Դե Նիրո
Պենելոպե Էնն Միլլեր
1991«Երբ կգա աշխարհի վերջը»Վիմ ՎենդերսՍեմ Նիլ
Ուիլյամ Հյորտ
Ժաննա Մորո
1991«Եվրոպա»Լարս ֆոն ԹրիերԺան-Մարկ Բարր
1993«Պետքական իրեր»Ֆրեյզեր Կլարկ ՀեսթոնԷդ Հարրիս
1995«Քաղաքացի Իքս»Քրիս ՋերոլմոՍթիվեն Ռի
Դոնալդ Սազերլենդ
1995«Դատավոր Դրեյդը»Դեննի ՔեննոնՍիլվեստր Ստալոնե
Արմանդ Ասսանտե
Ռոբ Շնայդեր
Ջոան Չեն
Դայան Լեյն
1998«Ուր են տանում երազանքները»Վինսենթ ՈւորդՌոբին Ուիլյամս
Կուբա Գուդինգ կրտսեր
2000«Նյուրնբերգ»Իվ ՍիմոնոԱլեք Բոլդուին
Քրիստոֆեր Պլամմեր
Մայքլ Այրոնսայդ
2007«Պիկ ժամ 3»Բրեթ ՌեթներՋեքի Չան
Քրիս Թաքեր
Ռոման Պոլանսկի
2007«Թյուդորներ (հեռուստասերիալ)»
2007«Սկաֆանդր և թիթեռնիկ»Ջուլիան ՇնեբելՄաթյո Ամալրիկ
Էմմանուել Սենյե
2009«Սողոմոն Քեյն»Մայքլ ԲասսետՋեյսոն Ֆլեմինգ
Փիթ Փոսթլեթուեյթ
2010«Անիծվածների կղզի»Մարտին ՍկորսեզեԼեոնարդո ԴիԿապրիո
Բեն Քինգսլի
Միշել Ուիլյամս
2010«Ռոբին Հուդ»Ռիդլի ՍքոթՌասսել Քրոու
Քեյթ Բլանշետ
Ուիլյամ Հյորտ
Օսկար Այզեկ
2012«Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ»Սթիվեն ԴոլդրիԹոմաս Հորն
Թոմ Հենքս
Սանդրա Բալոք
Ջոն Գուդմեն
Վիոլա Դևիս
2016«Գահերի խաղը»
2017«Կուրսկ»Թոմաս ՎինտերբերգՄաթիաս Շոնարտ
Լեա Սեյդու
Քոլին Ֆերթ
Միքայել Նյուկվիսթ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս ֆոն Սյուդով» հոդվածին։