Մաքս Ֆակտոր
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Մաքս Ֆակտոր լեհ.՝ Maksymilian Faktorowicz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1872(1872-09-15)[1] կամ սեպտեմբերի 15, 1877(1877-09-15)[2] |
Ծննդավայր | Զդունյան-Վոլյա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 30, 1938(1938-08-30)[3] |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, ԱՄՆ |
Գերեզման | Hillside Memorial Park |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս, ձեռնարկատեր, դիմահարդար, գիտնական, գյուտարար և գործարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Max Factor, Jr.? և Louis Factor? |
Կայք | maxfactor.com |
![]() |
Մաքս Ֆակտոր, իսկական անունը Մաքսիմիլիան Աբրամովիչ Ֆակտորովիչ (անգլ.՝ Max Factor, սեպտեմբերի 15, 1872(1872-09-15)[1] կամ սեպտեմբերի 15, 1877(1877-09-15)[2], Զդունյան-Վոլյա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1938(1938-08-30)[3], Բևերլի Հիլզ, ԱՄՆ), Ռուսական կայսրությունից գաղթած հրեական ծագմամբ ամերիկացի գործարար։ «Max Factor» ընկերության հիմնադիր։
Մաքսիմիլիան Ֆակտորովիչը Լեհաստանի հրեա է, որը ծնվել է Լոձում աշխատող աշխատավոր ընտանիքում։ Նա յոթ տարեկանում թատրոնում կոնֆետ է վաճառել, ութ տարեկանում աշխատել է դեղատանը, ինը տարեկանում դարձել է կեղծամ պատրաստող ենթավարպետ, տասներեքում՝ բեռլինցի հայտնի վարսավիրի աշակերտ է եղել։ 14 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա և աշխատել է Մեծ թատրոնում՝ որպես գրիմարարի օգնական։ Թատրոնում ձեռք բերված հմտությունները Ֆակտորին հետագայում շատ են օգնել։
Ֆակտորովիչը պարտադիր զինվորական ծառայության է անցել ռուսական բանակում, զորացրումից հետո 1895 թվականին Ռյազանում բացել է իր սեփական խանութը, որտեղ վաճառել է իր կողմից պատրաստած կարմրաներկ, քսուքներ, օծանելիք և կեղծամներ։ Տունը, որտեղ գտնվել է նրա առաջին խանութը, պահպանվել է․ այն գտնվում է Ռյազան քաղաքում՝ Սաբորնի փողոց, տուն 48։
Մի անգամ Ռյազանում թատերական խումբ է ժամանել և մի քանի շաբաթ անց լեհաստանցի հրեայի արտադրանքն արդեն ճանաչում էին արքունիքում։
![]() |
| ![]() |
Ավելի ուշ նա տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աշխատել է Օպերային թատրոնում, զբաղվել է բեմական հագուստի մոդելավորմամբ և դիմահարդարումով։ Մասք Ֆակտորի դիմահարդարած դերասանները խաղացել են Նիկոլայ II-ի և շուտով դիմահարդարի անունը լայն ճանաչում է գտնում արիստոկրատների շրջանում։ Մի քանի տարի նա աշխատել է ռուսական արքունիքի կայսրական թատրոնում որպես կոսմետիկայի մասնագետ[4]։
1904 թվականին ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ[4]։ Հիմնադրել է «Max Factor» ընկերությունը։
Մահացել է 65 տարեկանում՝ Բևեռլի Հիլզում։
Նրան անվանում են «ժամանակակից կոսմետիկայի հայր»[5][6]։ Մաքս Ֆակտորի մահից հետո՝ 1938 թվականին, նրա գործը շարունակել է որդին՝ Ֆրենկը, որը փոխել է անունը՝ անվանվելով Մաքս Ֆակտոր կրտսեր։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Ֆակտոր» հոդվածին։ |
|