Մաքս Շրեք

Ֆրիդրիխ Գուստավ Մաքսիմիլիան «Մաքս» Շրեք[3] (գերմ.՝ Friedrich Gustav Max Schreck, սեպտեմբերի 6, 1879(1879-09-06)[1], Բեռլին, Գերմանական կայսրություն[2] - փետրվարի 20, 1936(1936-02-20), Մյունխեն, Նացիստական Գերմանիա[2])[4][5], գերմանացի դերասան, ով հայտնի է «Նոսֆերատու։ Սարսափի սիմֆոնիա» (1922) դասական սարսափ ֆիլմում խաղացած իր Կոմս Օռլոքի դերով։

Մաքս Շրեք
գերմ.՝ Max Schreck
Ծնվել էսեպտեմբերի 6, 1879(1879-09-06)[1]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն[2]
Մահացել էփետրվարի 20, 1936(1936-02-20) (56 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Նացիստական Գերմանիա[2]
ԳերեզմանԲրանդենբուրգ
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  Նացիստական Գերմանիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
Ամուսին(ներ)Ֆաննի Շրեք

Կենսագրություն

Մաքսիմիլիան Շրեքը ծնվել է 1879 թ. սեպտեմբերի 6-ին։ Դերասանական նախապատաստությունը ստացել է Բեռլինի պետական թատրոնում, որտեղ սովորել է մինչև 1902 թվականը[4]։ Իր դեբյուտը կատարել է Շպայեր քաղաքի թատրոնի բեմում, այնուհետև, երկու տարվա ընթացքում հյուրաղաղերի մեջ է գտնվել ամբողջ Գերմանիայով, ելույթ ունենալով Ցիտաուում, Էրֆուրտում, Լյուցեռնում, Բրեմենում, Գեռայում և Մայնի Ֆրանկֆուրտում[4]։ Վերադառնալով Բեռլին, նա միացել է փառաբանված Մաքս Ռայնհարդի դերասանակ խմբին[6]։ Այդ թատերախմբի շատ անդամներ, ինչպես Մաքսը, հետագայում մեծ ներդրում ունեցան կինեմատոգրաֆիայում[6]։

1915 թվականից մինչև 1918 թվականները, Շրեքը մասնակցեք Առաջին համաշխարհային պատերազմին։ 1919 թվականին, նա մտավ Մյունխենի կամերային թատրոնի կազմի մեջ, որտեղ ելույթ ունեցավ երեք տարի։ Մյունխենում, նրա ամենանշանավոր դերը Բերտոլդ Բրեխտի դեբյուտային «Թմբուկները գիշերով» պիեսում խաղացած հրեշների կրկեսի տնօրենն էր։ Այդ ժամանակ նա իր առաջին քայլերն արեց կինոյում։ Որոշ ֆիլմերում իր հետ հայտնվեց նաև իր կինը՝ Ֆաննի Նորմանը, որոնց հարսանիքը տեղի էր ունեցել 1910 թվականին։

1922 թվականին, «Prana Film» կինոընկերությունը Մաքսին հրավիրեց «Նոսֆերատու։ Սարսափի սիմֆոնիա» իր առաջին ֆիլմում կոմս Օռլոքի դերում խաղալու։ Ֆիլմի թողարկումից անմիջապես հետ, ընկերությունն իրեն սնանկ հայտարարեց, որպեսզի խուսափի Բրեմ Սթոքերի հեղինակային իրավունքների համար սահմանված գումարը նրա այրի կնոջը՝ Ֆլորենսին վճարելուց[6]։ Ճաղատ, նիհար, կաշվոտ ձեռքերով և երկար եղունգներով կոմս Օռլոքը, որի կերպարը ստեղծել էր Մաքսը, հանրության վրա սարսափելի տպավորություն թողեց։

Երկու տարի անց, Շրեքը նկարահանվեց «Նոսֆերատու»-ի ռեժիսոր Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուի ևս մեկ ֆիլմում՝ «Մեծն դքսի ֆինանսները», որը ընդհանրապես ոչ մի հաջողություն չունեցավ[6]։ Դրան հաջորդոզ տարիներին, Շրեքը շարունակեց իր կարիերան կինոյում, դրա հետ մեկտեղ չթողնելով Մյունխենի կամերային թատրոնում դերասանի աշխատանքը։ 1936 թվականի փետրվարի 19-ին, Շրեքը «Դոն Կառլոս» պիեսում խաղաց հավատաքննիչի դեր, որի ավարտին իրեն վատ զգաց և բժշկի հրամանով տեղափոխվեց հիվանդանոց։ Հաջորդ առավոտյան, 56 տարեկան հասակում, ինֆարկտից մահացավ Մաքս Շրեքը։

Մաքս Շրեքը փոփ արվեստում

  • 2000 թվականին, դերասան Ուիլեմ Դեֆոն Մաքս Շրեքի դերը կատարեց «Վամպիրի ստվեր» ֆիլմում։ Կինոնկարի սյուժեն հիմնված է այն բանի վրա, որ Մաքս Շրեքն իրականում վամպիր է եղել և այդ պատճառով, նա կարողացել է այդքա լավ կերպավորել կոմս Օռլոքին։
  • Դերասանի պատվին է անվանվել Քրիստոֆեր Ուոքենի խաղացած Թիմ Բարթոնի «Բեթմենը վերադառնում է» ֆիլմի կերպարը

Ընտրված ֆիլմագրություն

  • Նոսֆերատու։ Սարսափի սիմֆոնիա (1922) — Կոմս Օռլոք
  • Փողոց (1923) — կույր մարդ
  • Մեծն դքսի ֆինանսները (1924)

Գրականություն

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Շրեք» հոդվածին։