Մաքսիմիլիան Շելլ

(Վերահղված է Մաքսիմիլլիան Շելլից)

Մաքսիմիլիան Շելլ (գերմ.՝ Maximilian Schell, դեկտեմբերի 8, 1930(1930-12-08)[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] - փետրվարի 1, 2014(2014-02-01)[1][2][3][…], Ինսբրուք, Ավստրիա[4]), ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Մաքսիմիլիան Շելլ
գերմ.՝ Maximilian Schell
Ծնվել էդեկտեմբերի 8, 1930(1930-12-08)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4]
Մահացել էփետրվարի 1, 2014(2014-02-01)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրԻնսբրուք, Ավստրիա[4]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Ցյուրիխի համալսարան, Բազելի համալսարան և Bern Academy of Arts?
Քաղաքացիություն Շվեյցարիա և  Ավստրիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ինքնակենսագիր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և ռեժիսոր
Ծնողներհայր՝ Հերման Ֆերդինանդ Շելլ, մայր՝ Margarethe Noé von Nordberg?
Ամուսին(ներ)Նատալիա Անդրեյչենկո և Iva Mihanović?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Մաքսիմիլիան Շելլը ծնվել է Ավստրիայում շվեյցարացի գրող Գերման Ֆերդինանդ Շելլի և վիեննացի դերասանուհի Մարգարետ Նոե ֆոբ Նորդբերգի ընտանիքում։ Նա ընտանիքի ամենափոքր երեխան էր և ուներ 2 քույր և մեկ եղբայր՝ Մարիա, Իմմի և Կառլ։ 1938 թվականին նրանց ընտանիքը Ավստրիայից տեղափոխվեց Շվեյցարիա։ Մաքսիմիլիան Շելլի մանկությունը այդպիսով անցել է Ցյուրիխում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ցյուրիխը դարձել էր Եվրոպայի յուրօրինակ մշակութային կենտրոններից մեկը, ինչը նպաստել է Շելլի մշակութային դաստիարակությանը։

Կրթություն

Պատանի տարիքից նա ուսումնասիրել է գերմանագիտություն, արվեստի և գրականության պատմություն, երաժշտություն և թատրոն։ Միաժամանակ նա նաև մարզվում էր ֆուտբոլով և համարյա դարձել էր շվեյցարական «Գրասհոպեր» ֆուտբոլային ակումբի անդամ։ Այժմ էլ Շելլի սիրված ակումբը մնում է «Գրասհոպեր»ը։

Կարիերա

Սկսած 1952 թվականից Մաքսիմիլիան Շելլը սկսում է ավելի խորը ուսումնասիրել դերասանական վարպետություն և արդեն մեկ տարի անց սովորելով Բեռնի կոնսերվատորիայում բազելի քաղաքային թատրոնում սկսում է աշխատել որպես դերասան, ռեժիսոր և դրամատուրգ։ 1959 թվականին մի քանի տեղեր աշխատելուց հետո մնում է հիմնական աշխատանքի Մյունխենի Կամերային թատրոնում։ Նույն թվականին ռեժիսոր Գուստաֆ Գրյունդգենսը նրան հրավիրում է Համբուրգ, որտեղ նա աշխատում է տեղի թատրոնում մինչև 1963 թվականը՝ ռեժիսորի մահը։

Դրանից հետո մեկնում է աշխատանքի Լոնդոնում, որտեղ զբաղվում է նաև Շեքսպիրյան պիեսների թարգմանությամբ։ 2007 թվականին Մաքսիմիլիան Շելլը բեմադրեց Յոհան Շտրաուսի «Վիեննական արյուն» օպերետը բաց բեմի վրա։

Կինոկարիերա

Մաքսիմիլիան Շելլին ճանաչում ու հռչակ բերեց նրա աշխատանքները կինոյում և հեռուստատեսությունում։ Իր առաջին մեծ դերը կինոյում 1955 թվականին էր «Երեխաներ, մայր և գեներալ» ֆիլմում։ 1958 թվականին նրան հրավիրում են Հոլիվուդ նկարահանվելու Մառլոն Բրանդոյի հետ «Երիտասարդ առյուծներ» ֆիլմում։

Իր ամենաաստղային դերերից մեկը դարձավ ռեժիսոր Սթենլի Կրամերի «Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմը, որի համար նա սատացավ «Օսկար» մրցանակ որպես լավագույն դերասան։ Մյուս նշանավոր դերասանական աշխատանքներից կարելի է առանձնացնել «Տոպկապի» (1964) ֆիլմը Պիտեր Ուստինովի հետ հետ, «Ջուլիա» դրաման, «Կամուրջը շատ հեռու է» պատերազմական ֆիլմը և «Բախում անդունդի հետ» (1998) գիտաֆանտաստիկ ֆիլմը, որոնցում հանդես են գալիս մի շարք հայտնի դերասաններ։

Մաքսիմիլիան Շելլը նաև զբաղվել է սցենարներ գրելով, ռեժիսորական և պրոդյուսերական գործունեությամբ։ Նրա առաջին մեծ ռեժիսորական աշխատանքը «Առաջին սեր» ֆիլմն էր (1970), որը լավ ընդունելություն ունեցավ կինոաշխարհում, ներկայացվեց նաև Օսկարի։ Դրան հաջորդեցին «Հետիոտն» (1974), «Դատավորը և նրա դահիճը» (1975) Ֆրիդրիխ Դյուրենմատի համանուն գրվածքի հիման վրա, նաև «Մառլեն» (1984) վավերագրական ֆիլմը Մառլեն Դիտրիխի մասին, «Իմ քույր Մարիան» (2002) հարազատ քրոջ՝ Մարիա Շելլի մասին, ով այդ ժամանակ տառապում էր դեմենցիայով՝ մտավոր թուլությամբ։

Անձնական կյանք

Մաքսիմիլիան Շելլը մոտ 3 տարի սիրավեպի մեջ էր Իրանի վերջին շահի կնոջ՝ Սորայ Էսֆանդիարի Բախտիարի հետ։ 1985 թվականին Շելլը ամուսնացավ ռուս դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոյի հետ և 1989 թվականին նրանք ունեցան աղջիկ՝ Նաստյա։

Թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում աշխատելուց բացի Շելլը նաև գրում է զբաղվում է գեղանկարչությամբ։ Նա մեծ մասամբ բնակվում է Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատանը։ Շելլը հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի կնքահայրն է։ 1975 թվականին Ջոլիի հայրը՝ դերասան Ջոն Վոյթը խաղաց գլխավոր դերերից մեկը «Դատավորը և նրա դահիճը» պիեսի էկրանավորման մեջ։

1985 թվականին Շելլը ամուսնացել է ռուս դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոյի հետ, 1989 թվականին ունեցել են մեկ աղջիկ՝ Նաստյա։ 2005 թվականին ամուսնալուծվել են[6]։ Շելլը հարաբերությունների մեջ էր իրենից 47 տարով երիտասարդ վիեննացի թանգարանային մասնագետ Էլիզաբեթ Միխիչի հետ[7]։

Մաքսիմիլիան Շելլը մահացել է 2014 թ. փետրվարի 1-ին Ավստրիայում[8]։

Ֆիլմագրություն

Մ. Շելլը «Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմում
Մ. Շելլը կանցլեր Վիլլի Բրանդտի հետ դերասանների հանդիպման ժամանակ,
1971 թ. լուսանկար
իտալուհի դիզայներ Կլաուդիա վոն Ապոնտեի հետ,
2006 թ. լուսանկար

Մաքսիմիլիան Շելլը խաղացել է 100-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, որոնցից առավել նշանավորներն են

տարիֆիլմռեժիսորխաղընկերներ
1955«Երեխաներ, մայր և գեներալ»Լասլո Բենեդեկ
1958«Երիտասարդ առյուծներ»Էդվարդ ԴմիտրիկՄառլոն Բրանդո
Մոնտգոմերի Կլիֆտ
1961«Նյուրնբերգյան դատավարություն»Սթենլի ԿրամերՍփենսեր Թրեյսի
Բերտ Լանկաստեր
Մոնտգոմերի Կլիֆտ
Ռիչարդ Ուիդմարկ
Մառլեն Դիտրիխ
Ջուդի Գառլենդ
1962«Ալտոնայի մենակյացները»Վիտորիո դե ՍԻկաՍոֆի Լորեն
Ֆրեդրիկ Մարչ
1964«Տոպկապի»Ջուլիս ԴասսենՊիտեր Ուստինով
1966«Ինքնասպանի գործը»Սիդնի ԼյումետՋեյմս Մեյսոն
Սիման Սինյորե
1974«ՕԴԵՍՍԱ գործը»Ռոնալդ ՆիմՋոն Վոյթ
1975«Մարդը ապակյա վանդակի մեջ»Արթուր Հիլլեր
1977«Շտայներ»Սեմ ՊեկինպաՋեյմս Քոբեռն
Ջեյմս Մեյսոն
1977«Կամուրջը շատ հեռու է»Ռիչարդ ԱթենբորոուՇոն Քոնների
Մայքլ Քեյն
Լոուրենս Օլիվիե
Ջեյմս Կան
Ջին Հեքմեն
Էնթոնի Հոփքինս
Ռոբերտ Ռեդֆորդ
Լիվ Ուլման
1977«Ջուլիա»Ֆրեդ ՑինեմանՋեյն Ֆոնդա
Վանեսա Ռեդգրեյվ
Մերիլ Սթրիփ
Ջեյսոն Ռոբարդս
1979«Սև անցք»Գերի ՆելսոնԷռնեստ Բորգնայն
Էնթոնի Փերքինս
1981«Ընտրյալները»Ջերեմի ԿեյգենՌոդ Սթայգեր
1991«Երիտասարդ Եկատերինան»Մայքլ ԱնդերսոնՋուլիա Օրմոնդ
Քրիստոֆեր Պլամմեր
Վանեսա Ռեդգրեյվ
1994«Աստվածաշնչյան պատմություններ»Ջոզեֆ ՍարջենտՌիչարդ Հարրիս
Բարբաբար Հերշի
1994«Փոքրի Օդեսսա»Ջեյմս ԳրեյԹիմ Ռոթ
1998«Վամպիրները»Ջոն ԿարպենտերՋեյմս Վուդս
Դանիել Բոլդուին
1998«Բախում անդունդի հետ»Միմի ԼեդերԷլայջա Վուդ
Թեա Լեոնի
Մորգան Ֆրիման
Ռոբերտ Դյուվալ
Վանեսա Ռեդգրեյվ
Ջեյմս Քրոմվել
Լիլի Սոբեսկի
1999«Ժաննա դ'Արկ» (հեռուստասերիալ)Քրիստիան ԴյուգեյԼիլի Սոբեսկի
Պիտեր Օ'Թուլ
2008«Բլում եղբայրները»Ռայան ՋոնսոնԷդրիան Բրոուդի
Ռեյչել Վայս
Մարկ Ռուֆֆալո

Մրցանակներ

Մաքսիմիլիան Շելլը համարվում է ամենահաջողակ և հայտնի գերմանալեզու դերասաններից մեկը։ Ընդհանուր թվով ստացել է 19 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 8-ի, որոնց թվում՝

Օսկար

3 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն դերասանի համար
«Նյուրնբերգյան դատավարություն» - ստացել է լավագույն դերասան անվանակարգում
«Մարդը ապակյա վանդակի մեջ» - ներկայացվել է լավագույն դերասան անվանակարգում
«Ջուլիա» - ներկայացվել է երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում

Ոսկե Գլոբուս

4 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը
«Նյուրնբերգյան դատավարություն» - ստացել է լավագույն դերասան անվանակարգում
«Մարդը ապակյա վանդակի մեջ» - ներկայացվել է լավագույն դրամայի դերասան անվանակարգում
«Ջուլիա» - ներկայացվել է երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում
«Ստալին» - ստացել է երկրորդ պլանի սերիալի լավագույն դերասան անվանակարգում

2 անգամ ներկայացվել է Էմմիի, 1 անգամ ներկայացվել է BAFTA-ի, ստացել է Սան Սեբաստիանի և Բավարիայի կինոփառատոնների մրցանակ։ 2002 թվականին ստացել է «Բեմբի» կինոմրցանակ, կինոյում ունեցած ավանդի համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիան Շելլ» հոդվածին։