Մարվին Գեյ (ծնվ. Մարվին Փենթց Գեյ կրտսեր, ապրիլի 2, 1939(1939-04-02)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4] - ապրիլի 1, 1984(1984-04-01)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և ձայնագրման պրոդյուսեր։ Գեյը 1960-ական թվականներին օգնել է ձևավորել Motown ձայնագրման ընկերությունը սկզբում որպես սովորական նվագող, ապա և որպես մենակատար արտիստ այնպիսի հիթերով, ինչպիսիք են "Ain't That Peculiar", "How Sweet It Is (To Be Loved By You)" և "I Heard It Through the Grapevine", և զուգերգների ձայնագրմամբ՝ Մերի Ուելսի, Քիմ Ուեսթոնի, Դայանա Ռոսի և Թամի Թերելի հետ։
1970-ական թվականների ընթացքում նա ձայնագրեց What's Going On և Let's Get It On ձայնասկավառակները։
Գեյի հետագա ձայնագրությունների վրա ազդել է ժամանակակից R&B երաժշտությունը, մասնավորապես՝ Quiet storm-ը և նեո սոուլը[6]։ Հաջորդող ժամանակաընթացքում Գեյը 1982 թվականին թողարկեց Գրեմիի մրցանակակիր "Sexual Healing" երգը և նրան ընդգրկող Midnight Love ձայնասկավառակը։
1984 թվականի ապրիլի 1-ին Գեյի հայրը սպանել է նրան Լոս Անջելեսի Ուեսթ Ադամս շրջանի իրենց տանը[7][8]։