Մարշա Բլեկբերն

ամերիկացի քաղաքական գործիչ

Մարշա Բլեկբերն (անգլ.՝ Marsha Blackburn, հունիսի 6, 1952(1952-06-06), Laurel, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ներկայացնում է ԱՄՆ հանրապետական կուսակցությունը։ 2003 թվականի հունվարի 3-ից Թենեսիի 7-րդ կոնգրեսի շրջանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ Թենեսի նահանգից սենատոր (2019 թվականից)[4]։

Մարշա Բլեկբերն
 
Կուսակցություն՝ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝Միսիսիպի մահանգի համալսարան (1973)[1] և Northeast Jones High School?[2]
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և գործադիր տնօրեն
Դավանանքպրեսբիտերականներ[3]
Ծննդյան օրհունիսի 6, 1952(1952-06-06) (72 տարեկան)
ԾննդավայրLaurel, Միսսիսիպի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
 
Կայք՝blackburn.senate.gov
marshablackburn.com

Կենսագրություն

Ավարտել է Միսիսիպիի համալսարանը։ 1999-2003 թվականներին եղել է Թեննեսի նահանգի սենատոր։

2017 թվականի հոկտեմբերին` այն բանից հետո, երբ գործող սենատոր Բոբ Կորկերը հրաժարվել է վերընտրվել երրորդ ժամկետով, Բլեկբերնը հայտարարել է իր մասնակցությունը 2018 թվականի Սենատի ընտրություններին։ Նա հաղթել է Թենեսիի նախկին նահանգապետ, դեմոկրատ Ֆիլ Բրեդիսենին։

2018 թվականի ապրիլին Բլեկբերնը նամակ է ստորագրել, որը պաշտոնապես առաջադրել է Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար[5]։

Բլեկբերնն ամուսնացած է, ունի 2 երեխա[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարշա Բլեկբերն» հոդվածին։