Մարկ Բիրիգիթի

Մարկ Ռոմանո Բիրիգիտի (անգլ.՝ Mark Romano Birighitti, ապրիլի 17, 1991(1991-04-17)[1][2][3], Պերթ, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, «Սենտրալ Կոստ Մարինես» ակումբի և Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ։

Մարկ Բիրիգիթի
Քաղաքացիությունը Ավստրալիա և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 17, 1991(1991-04-17)[1][2][3] (33 տարեկան)
ԾննդավայրՊերթ, Ավստրալիա
Հասակ188 սանտիմետր
Քաշ86 կիլոգրամ
Դիրքդարպասապահ

Ակումբային կարիերա

Բիրիգիտին «Ադելաիդա Յունայթեդ» ակումբի սան է։ 2008 թվականի հոկտեմբերի 17-ին «Բրիսբեն Ռոար»-ի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել A-Լիգա[4]։ 4-րդ մրցաշրջանում Մարկը չի կարողացել հաղթել Յուջին Գելեկովիչի մրցակցությունը և 2012 թվականին լքել է թիմը։ Հուլիսին Բիրիգիտին պայմանագիր է ստորագրել «Նյուքասլ Յունայթեդ Ջետս»-ի հետ։ Հոկտեմբերի 7-ին իր նախորդ թիմի՝ «Ադելիդա Յուանթեդ»-ի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[5]։ Նորամուտը այնքան էլ տպավորիչ չի ստացվել, Մարկը հեռացվել է դաշտից երկրորդ խաղակեսում։ 2014 թվականին նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել գերմանական «Բայեր Լևերկուզեն» ակումբը[6][7], բայց տրանսֆերը խափանվել է։

2015 թվականի սկզբին Բիրիգիտին մեկ ու կես տարվա վարձակալության իրավունքով տեղափոխվել է իտալական «Վերեզե» ակումբ[8]։ Ապրիլի 25-ին «Վիչենցի»-ի դեմ մրցախաղերում նորամուտ է ունեցել իտալական Սերիա-B[9]։ Վարձակալության ավարտից հետո Մարկը վերադարձել է «Նյուքասլ Յունայթեդ Ջետս»։

2016 թվականի ամռանը նրա պայմանագիրը ակումբի հետ լրացել է, և Մարկը ազատ գործակալի իրավունքով 2 տարվա համաձայնագիր է ստորագրել «Սուոնսի Սիթի» ակումբի հետ[10]։

Միջազգային կարերա

2010 թվականին Մարկը Ավստրալիայի պատանեական հավաքականի կազմում նվաճել է Ասիայի պատանեական գավաթը։ 2011 թվականին Ավստրիալիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Կոլուբիայում Աշխարի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում նա խաղացել է Էկվադորի[11], Իսպանիայի[12] և Կոստա-Ռիկայի[13] թիմերի դեմ մրցախաղերում։

2013 թվականի հունլիսի 28-ին Մարկը նորամուտ է ունեցել Չինաստանում Արևելյան Ասիայի գավաթի մրցախաղում Ավստրիալիայի հավաքականի դեմ[14]։

Ձեռքբերում

Ավստրալիա (մինչև 17 տարեկան)
  • Արևելյան Ասիայի գավաթի հաղթող՝ 2010

Ծանոթագրություններ