Մարկոս Պիզզելլի

բրազիլական Ֆուտբոլիստ
(Վերահղված է Մարկոս Պիզելլիից)

Մարկոս Պինեյրո Պիզզելլի (հոկտեմբերի 3, 1984(1984-10-03)[2][3], Պիրասիկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Ակտոբե ակումբում։ Մարկոսը ունի նաև Հայաստանի քաղաքացիություն և հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։

Մարկոս Պիզզելլի
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՄարկոս Պինեյրո Պիզզելլի
Քաղաքացիությունը Բրազիլիա և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 3, 1984(1984-10-03)[2][3] (39 տարեկան)
ԾննդավայրՊիրասիկաբա, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ178 սմ[1]
Քաշ74 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՍաուդյան Արաբիա Ալ-Ռաեդ
Համար25
Պատանեկան կարիերա
2000-2005Բրազիլիա Սան Կառլոս
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2006-2008
2008-2009
2009-2011
2011-2012
2012-2013
2013-2014
2014
2015
2016—
ՀայաստանԱրարատ
ՖրանսիաԱրարատ Իսսի
ՀայաստանՓյունիկ
ՈւկրաինաՄետալուրգ Դոնեցկ
ՌուսաստանԿուբան
ՌուսաստանԿրասնոդար
ՂազախստանԱկտոբե
ՂազախստանԱկտոբե
Սաուդյան ԱրաբիաԱլ-Ռաեդ
79 (44)
? (?)
49 (31)
18 (4)
31 (8)
6 (0)
28 (8)
27 (5)
1 (0)
Ազգային հավաքական
2008-ներկա{{{2}}} Հայաստան35 (7)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Ապրիլի 14, 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Մարտի 5, 2014

Ակումբային կարիերա

Արարատ Երևան

Մարկոսը իր կարիերան սկսել է բրազիլական Սան Պաուլո ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Տեսնելով երիտասարդ տաղանդի խաղը՝ Երևանի Արարատը փորձում է պայմանագիր կնքել Պիզզելլիի հետ և ստացվում է։ 2006 թվականի, ապրիլի 30-ին Պիզզելլին իր առաջին խաղն անցկացրեց Ուլիսի դեմ։ Պիզզելլին դաշտ դուրս եկավ 58-րդ րոպեին՝ փոխարինելով Տիգրան Յեսայանին։ Պիզզելլին Արարատի կազմում իր առաջին գոլը խփեց հունիսի 16-ին՝ Ուլիսի դեմ մեկ այլ խաղում։ 2007 և 2008 թվականների Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն Պիզզելլին էր։ Ֆինանսական խնդիրների պատճառով Արարտը Պիզզելլիին վարձակալության հիմունքներով տվեց Ֆրանսիայի 5-դ դիվիզիոնում հանդես եկող Արարատ Իսսի-ին։

Փյունիկ

6 ամիս անց Պիզզելլիի պայմանագիրը Արարատի հետ ավարտվեց և նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Փյունիկ։ Փյունիկի հետ Պիզզելլին հաղթեց 2009 և 2010 թվականների Հայաստանի առաջնությունը և 2009, 2010 թվականների Հայաստանի գավաթը, ինչպես նաև 2010 թվականի սուպերգավաթը։ 2010 թվականի Հայաստանի առաջնության 10-րդ տուրի խաղը 100-րդն էր Պիզզելլիի համար Հայաստանի առաջնությունում։ Այդ մրցաշրջանում Պիզզելլին Գեվորգ Ղազարյանի հետ միասին դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։ 2011 թվականին առաջնության միջնամասում նա խփեց 6 գնդակ, սակայն տեղափոխվեց Մետալուրգ Դոնեցկ։

Մետալուրգ Դոնեցկ

2011 թվականի հունիսին Պիզզելլին պայմանագիր կնքեց Դոնեցկի Մետալուրգի հետ։ Պիցելիի առաջին գոլը Մետալուրգի կազմում Չեռնոգորեցի դեմ էր, որը այդ խաղի միակ գնդակն էր։ Սակայն հետագայում, Մարկոսը, ինչպես որ խաղում էր Հայաստանի առաջնությունում և գոլեր խփում, չկարողացավ նույն կերպ շարունակել Դոնեցկում։

Կուբան

2012 թվականի հունիսին Մարկոսը միացավ Կրասնոդարի Կուբանին։ 2011 թվականին կայացած Ռուսաստան-Հայաստան խաղի ժամանակ Կուբանի գլխավոր մարզիչն ասել էր, որ իրեն հետաքրքրում է Պիզզելլիի խաղը։

Նվաճումներ

Թիմային

Արարատ Երևան

Փյունիկ

Ակտոբե[4]

  • Ղազախստանի չեմպիոն։ 2014

Անհատական

Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու (3)։ 2007 (22 գոլ), 2008 (17 գոլ), 2010 (16 գոլ)

Մասնագիտական ակումբային կարիերա

ՄրցաշրջանԱկումբԱռաջնությունԳավաթԵվրոգավաթԸնդհանուր
2009ՓյունիկՀԲԽ??ՀԱԳ??ՉԼ????
2010ՀԲԽ00ՀԱԳ43ՉԼ2063
Ընդհանուր կարիերայում00432063

Աղբյուր ffa.am

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Պիզզելլի» հոդվածին։