Մարկիոնականություն, վաղ քրիստոնեական դուալիստական հավատք, որը հիմվել է Հռոմում մոտ 144 թվականին՝ Մարկիոնի (85-180) վարդապետությունից[1]։ Մարկիոնը վաղ քրիստոնեական աստվածաբան[2], ավետարանիչ[2] էր, որը կարևոր դեր է ունեցել վաղ քրիստոնեությունուն[2][3]։ Նա ՊոնտոսիՍինոպ քաղաքի եպիսկոպոսի որդին էր։ 2-րդ դարի կեսին (140-155) ճանապարհորդել է դեպի Հռոմ, որտեղ միացել է Սիրիացի գնոստիկ Կերդոնին[4]։
Մարկիոնի կանոնը, հավանաբար երբևէ կազմված առաջին քրիստոնեական կանոնը, պարունակում էր տասնմեկ գրքից. մեկ ավետարանից, որը Ղուկասի ավետարանի կարճ տարբերակ էր և Պողոս առաքյալի տասը թղթերից[2][3][6]։ Մարկիոնի կանոնը մերժում էր Հին կտակարանը ամբողջությամբ, ինչպես նաև բոլոր այն թղթերն ու ավետարանները, որոնք հետագայում դարձել են Նոր կատակարանի 27 կանոնական գրքերը, որն իր կյանքի ընթացքում դեռ չէր հավաքվել[2][3][7][8]։ Պողոս առաքյալի թղթերը կարևոր դեր ունեին Մարկիոնական կանոնում, քանի որ Մարկիոնը համարում էր, որ Պողոսը Հիսուսի միակ ճշմարիտ առաքյալն է[2][3][8]։
Եկեղեցու հայրերը մարկիոնականությունը հերետիկոսություն են համարել։ Մարկիոնականության դեմ կարևոր աշխատություններից է Տերտուղիանոսի 208 թվականի «Մարկիոնի դեմ» լատին․՝ Adversus Marcionem հինգ գրքերից կազմված տրակտատը[2][3]։ Հավատքի դեմ հակաճառություններ են գրել նաև Հուստինոսը, Թեոփիլոս Անտիոքցին, Իրենիոսը, Եզնիկ Կողբացիը և ուրիշներ։ Մարկիոնի աշխատությունները չեն պահպանվել, չնայած դրանք լայնորեն կարդացվել են և ենթադրաբար գոյություն են ունեցել բազմաթիվ ձեռագրեր[2][3]։ Սակայն, հետազոտողները պնդում են, որ հնարավոր է վերակառուցել վաղ մարկիոնականության մեծ մասը՝ օգտվելով քննադատների, հատկապես Տերտուղիանոսի, աշխատությունների վրա[2][3][9]։
Կոստանդինոս Մեծի օրոք (306-337) մարկիոնականությունը պաշտոնապես արգելվեց Հռոմեական կայսրությունում[փա՞ստ]։ Արևելքում գոյատևեց մինչև 5-րդ դարի կեսը՝ աստիճանաբար ձուլվելով մանիքեությանը[փա՞ստ]։
Baker, David L., Two Testaments, One Bible (second edn; Leicester: Inter-Varsity, 1991): pp. 35, 48–52.
Legge, Francis, Forerunners and Rivals of Christianity, From 330 B.C. to 330 A.D. (1914), reprinted in two volumes bound as one, University Books New York, 1964. LC Catalog 64-24125.
McGowan, Andrew Brian (2001). «Marcion's Love of Creation». Journal of Early Christian Studies. 9 (3): 295–311. doi:10.1353/earl.2001.0045. S2CID 170522717.
Riparelli, Enrico, Il volto del Cristo dualista. Da Marcione ai catari, Peter Lang, Bern – Berlin – Bruxelles – Frankfurt am Main – New York – Oxford – Wien 2008, 368 pp. 978-3-03911-490-0
Pollock, Benjamin (2012). «On the Road to Marcionism: Franz Rosenzweig's Early Theology». Jewish Quarterly Review. 102 (2): 224–55. doi:10.1353/jqr.2012.0020. S2CID 170094655.