Մարկաս Զինգերիս
- Հոդված
- քննարկում
Մարկաս Զինգերիս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1947(1947-01-02) |
Ծննդավայր | Պրենայ, Լիտվական ԽՍՀ |
Վախճանվել է | ապրիլի 20, 2023(2023-04-20) (76 տարեկան) |
Վախճանի վայր | Վիլնյուս, Լիտվա |
Մասնագիտություն | բանաստեղծ և լրագրող |
Լեզու | լիտվերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Մարկաս Զինգերիս (լիտ.՝ Markas Zingeris, հունվարի 2, 1947(1947-01-02), Պրենայ, Լիտվական ԽՍՀ - ապրիլի 20, 2023(2023-04-20), Վիլնյուս, Լիտվա), լիտվացի գրող, բանաստեղծ, թատերագիր, թարգմանիչ, լրագրող։ Վիլնոյի գաոնի հրեական պետական թանգարանի տնօրենն է (2005-2019)[1]։
Ավարտել է Վիլնյուսի համալսարանի լրագրության ֆակուլտետը (1971)։
1971-1977 թվականներին դասավանդել է Կաունասի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Կուսակցության անդամակցել հրաժարվելուց հետո հեռացվել է աշխատանքից և դուրս է եկել փիլիսոփայության ասպիրանտուրայից։
Աշխատել է Կաունասի Վիտաուտասի անվան ռազմական թանգարանում, Լիտվայի գյուղատնտեսական ակադեմիայում (Կաունաս), Վիլնյուսի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ինստիտուտում։
Նա հրատարակել է բանաստեղծությունների մի շարք ժողովածուներ՝ «Տուն մայրի ծառից» («Namas iš kedro», 1984), «Մանկության երեկո» («Vakaras vaikystėje», 1989), «Ինչքան մայրամուտներ» («Šitiek saulėlydžių», 1993), պատմվածքների ժողվածուներ՝ «Պատրանք» («Iliuzionas» (2000)): «Շատրվանների շուրջ» կամ «Փոքրիկ Փարիզ» («Aplink fontaną, arba Mažasis Paryžius», 1998), «Երաժշտությամբ զբաղվել երկուսով» («Grojimas dviese», 2002) վեպերի և այլ ստեղծագործությունների հեղինակ է։ Զինգերիսի ստեղծագործությունները թարգմանվել են ինը լեզուներով՝ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, դանիերեն, ռուսերեն, իդիշ, ֆիններեն, լեհերեն, հունգարերեն։
Նա լիտվերեն է թարգմանել Իսահակ Բաշևիս Զինգերի պատմվածքները, Իոսիֆ Բրոդսկու ստեղծագործությունները։
Լիտվայում նացիստական և խորհրդային օկուպացիոն ռեժիմի հանցագործությունների հետաքննության միջազգային հանձանժողովի ծրագրային տնօրենն է 1999 թվականից։
Լիտվացիների և հրեաների միջև փոխհամաձայնության լիտվական հասարակական կենտրոնի ղեկավարն է։
2009 թվականի փետրվարին Լիտվիայի վարչապետ Անդրյուս Կուբիլյուս խորհրդականն էր հրեաների ցեղասպանության հարցերով[2]։
Լիտվայի Գրողների միության անդամ էր (1990 թվականից), Լիտվիայի PEN միջազգային կազմակերպություն անդամ։
Նա ապրել և աշխատել է Վիլնյուսում։ Կրտսեր եղբայրը լիտվացի քաղաքական գործիչ Էմանուելիս Զինգերիսն է։