Մարի Բեռնայս

գերմանացի քաղաքական գործիչ

Մարի Բեռնայս (մայիսի 13, 1883(1883-05-13), Մյունխեն, Գերմանական կայսրություն[1] - ապրիլի 22, 1939(1939-04-22), Թուտլինգեն)[2], գերմանացի քաղաքական գործիչ, մանկավարժ, գրող և կանանց իրավունքների պաշտպան, ակտիվիստ։ Նա եղել է համահիմնադիրը Մանհայմ Կանանց հանրային դպրոցի և ծառայել է Բադեն երկրամասի Լենդթագում (Գերմանիայում և Ավստրիայում տվյալ երկրամասի պառլամենտը) 1921-1925 թվականներին և եղել է Գերմանական ազգային պարտիայի անդամ։

Մարի Բեռնայս
գերմ.՝ Marie Bernays[1]
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1883(1883-05-13)
ԾննդավայրՄյունխեն, Գերմանական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 22, 1939(1939-04-22) (55 տարեկան)
Մահվան վայրԹուտլինգեն
Քաղաքացիություն Գերմանական ռայխ[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, միանձնուհի և Դասղեկ
Ծնողներհայր՝ Michael Bernays?[1], մայր՝ Luise Bernays?[1]
ԿուսակցությունԳերմանական ժողովրդական կուսակցություն
 Marie Bernays Վիքիպահեստում

Կենսագրություն

Բեռնայսը ծնվել է Մյունխենում 1883 թվականին, իսկ 1890 թվականին տեղափոխվել է Կարլսրուե իր ընտանիքի հետ։ 1905 թվականին ընտանիքը կրկին տեղափոխվել է այս անգամ Հայդելբերգ, որտեղ Բերնայսը 1906 թվականին իր հումանիտար ուղղվածությամբ Աբիտուրի որակավորումը ստացել է հումանիտար գիմնազիայում։

1906-1912 թվականներին Բերնայսը սովորել է տնտեսագիտություն Հայդելբերգի համալսարանում[2]։

Բերնայսի ընտանիքը հրեական ծագում ուներ, բայց կրոնափոխվել և դարձել էին բողոքականության[3] հետևորդներ։

Հայրը՝ Միխայել Բերնայսը Մյունխենի համալսարանում պրոֆեսոր էր և դասավանդում էր պատմագիտություն, իսկ մայրը Լուի նե Ռուբկեն էր։ Մարի Բերնայսն ուներ երկու եղբայր՝ Հերմանն Ուհդե Բերնայսը (1873-1965), որը արվեստաբան էր և Ուլրիկե Բերնայսը, որը ակադեմիկոս[2] էր։

Էլիզաբեթ Ալթման-Գոթհայների, Ջուլի Բասերմանի և Ալիս Բենշայմերի հետ համատեղ Մանհայմում 1916 թվականին նա հիմնադրել է Կանանց հանրային դպրոցը (Soziale Frauenschule) և 1919-1932 թվականներին եղել է այդ դպրոցի տնօրենը[4]։ Նա համագործակցել է կոմունիստ-հեղափոխական Եվգենի Լեվինի հետ և 1919 թվականին Հայդելբերգում երեկոյան քննարկումներ են անցկացրել։ 1920 թվականին Մ. Բերնայսը Գերմանիայի ազգային կուսակցության (Deutsche Volkspartei-DVP) թեկնածու է առաջադրվել Վայմար Ռայխստագ ընտրությունների[3] ժամանակ։ Կուսակցության ազգային ցուցակում[4] նրա անունը հայտնվեց տասնչորսերորդ հորիզոնականում։ Նա ընտրվեց 1921 թվականին Բադեն Լենդթագում՝ Բադեն երկրամասի պառլամենտն է, որտեղ աշխատել է մինչև 1925 թվականը։ Նա գրել է շատ հոդվածներ և գրքույկներ կանանց դերը դեմոկրատական հասարակարգում թեմայով, ինչպես նաև երեխայի դաստիարակության և սոցիալական բարօրության[3] թեմաներով։ 1933 թվականին անհանգստացած լինելով Նացիոնալ-սոցիալիզմ գաղափարախոսությամբ և Գերմանիայի ազգային կուսակցության (Deutsche Volkspartei-DVP) աջ թևի քաղաքականությամբ՝ նա կրոնափոխ է լինում և մուտք է գործում դեպի հռոմեական կաթոլիկ եկեղեցի։

Նա մահացել է բնական մահով 1939 թվականին Բոյրոնում, որը գտնվում է Բադեն երկրամասում[3]։

Ծանոթագրություններ

Հետագա ընթերցում

  • Berger, Manfred (1999). «Wer war… Marie Bernays?» [Who was ... Marie Bernays?]. Sozialmagazin (գերմաներեն). Beltz: 6–8. ISSN 0340-8469. OCLC 924788626.
  • Conzelmann, Lore (1962). Das pädagogische Gedankengut in den Schriften des Vereins für Socialpolitik : eine Untersuchung zu der Geschichte der Wirtschaftspädagogik [The pedagogical ideas in the writings of the Verein für Socialpolitik: an investigation into the history of business education] (doctoral) (գերմաներեն). Universität Frankfurt am Main. OCLC 1003862346. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  • Exnert, Konrad (March 2003). «Marie Bernays – eine der ersten Parlamentarierinnen Mannheims» [Marie Bernays - one of Mannheim's first female parliamentarians]. Badische Heimat (գերմաներեն): 507–513. ISSN 0930-7001. OCLC 29800914.
  • Hochreuther, Ina (1992). Frauen im Parlament : südwestdeutsche Abgeordnete seit 1919 [Women in parliament: Southwest German MPs since 1919] (գերմաներեն). Stuttgart: Theiss. ISBN 9783806210125. OCLC 26590392.
  • Keller, Marion (2018). Pionierinnen der empirischen Sozialforschung im Wilhelminischen Kaiserreich [Pioneers of empirical social research in the Wilhelmine Empire] (գերմաներեն). Stuttgart: Franz Steiner Verlag. ISBN 9783515119894. OCLC 1107591056.
  • Pauli, Gundula (2006). «Marie Bernays (1883–1939) und die „Soziale Frauenschule"». In Mümken, Jürgen (ed.). Kapitalismus und Wohnen : ein Beitrag zur Geschichte der Wohnungspolitik im Spiegel kapitalistischer Entwicklungsdynamik und sozialer Kämpfe [Capitalism and Housing: A Contribution to the History of Housing Policy in the Mirror of Capitalist Development Dynamics and Social Struggles] (գերմաներեն). Lich/Hessen: Verl. Ed. AV. ISBN 9783936049640. OCLC 180956320.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Բեռնայս» հոդվածին։