Մարիո Էրմոսո

իսպանացի ֆուտբոլիստ

Մարիո Էրմոսո (իսպ.՝ Mario Hermoso, հունիսի 18, 1995(1995-06-18)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Մարիո Էրմոսո
Mario Hermoso
Էրմոսոն Ռեալ Մադրիդ B-ի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունMario Hermoso Canseco
ՔաղաքացիությունըԻսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 18, 1995(1995-06-18)[1] (29 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Հասակ184 սմ
Քաշ75 կգ
Դիրքկենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար22
Պատանեկան կարիերա
2002-2005Իսպանիա Կոնսեպսիոն
2005-2014Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2014-2015Իսպանիա Ռեալ Մադրիդ C34(2)
2015-2017Իսպանիա Ռեալ Մադրիդ B33(1)
2015-2016  Իսպանիա Վալյադոլիդ31(0)
2017-2019Իսպանիա Էսպանյոլ54(4)
2019-ներկաԻսպանիա Ատլետիկո Մադրիդ0(0)
Ազգային հավաքական
2013-2014Իսպանիա Իսպանիա Մ195(2)
2018-ներկաԻսպանիա Իսպանիա3(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 22-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 22-ի, 2019

Ակումբային կարիերա

Ռեալ Մադրիդ

Էրմոսոն Ռեալ Մադրիդի ակադեմիայի սան է[3]։ 2012 թվականի սեպտեմբերի 28-ին նա խաղադաշտ դուրս եկավ Սանտիագո Բերնաբեուի գավաթի Միլյոնարիոսի դեմ ընկերական խաղում[4]։ 2015 թվականի հուլիսի 16-ին Էրմոսոն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ռեալ Վալյադոլիդ[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 22-ին՝ Կորդովայի դեմ խաղում[7]։ Դեկտեմբերի 13-ին նա գոլային փոխանցում տվեց Ալբասետեի դեմ խաղում՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[8]։ Վալյադոլիդի կազմում Էրմոսոն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[9]։

Էսպանյոլ

2017 թվականի հուլիսի 12-ին Էրմոսոն 3 տարվա պայմանագիր կնքեց Էսպանյոլի հետ[10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 9-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[12][13]։ Նոյեմբերի 4-ին նա հեռացվեց խաղադաշտից Ալավեսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 39-րդ րոպեին[14]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի հունվարի 28-ին՝ Լեգանեսի դեմ խաղում, սակայն դառնալով նաև 2 ինքնագոլի հեղինակ[15]։ Օգոստոսի 18-ին Էրմոսոն գոլի հեղինակ դարձավ Սելտա Վիգոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[16]։ Սեպտեմբերի 25-ին իսպանացին խփեց Էյբարի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[17]։ Էսպանյոլի կազմում Էրմոսոն անցկացրեց 59 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

Ատլետիկո Մադրիդ

2019 թվականի հուլիսի 18-ին Էրմոսոն 5 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[18][19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 29 միլիոն եվրո[21][22][23]։

Միջազգային կարիերա

Էրմոսոն ներկայացրել է Իսպանիան մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Իսպանիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերի 8-ին՝ Խորվաթիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղերի համար[24][25][26]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում[27]։ 2019 թվականի մարտի 26-ին Էրմոսոն գոլային փոխանցում տվեց Ալվարո Մորատային Մալթայի դեմ խաղում՝ օգնելով Իսպանիային հաղթել 2-0 հաշվով[28]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի հուլիսի 22-ի դրությամբ[29]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Վալյադոլիդ (վարձավճար)2015–16Սեգունդա Դիվիզիոն31000310
Ռեալ Մադրիդ B2016–17Սեգունդա Դիվիզիոն B331331
Էսպանյոլ2017–18Լա Լիգա22120241
2018–1932330353
Ընդհանուր544500000594
Ատլետիկո Մադրիդ2019–20Լա Լիգա0000000000
Կարիերայի ընդհանուր11855000001235

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի հուլիսի 22-ի դրությամբ[29]

Իսպանիա
ՏարիԽաղերԳոլեր
201810
201920
Ընդհանուր30

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Էրմոսո» հոդվածին։