Մարիբոր

Մարիբոր (սլովեն.՝ Maribor, գերմ.՝ Marburg an der Drau), մեծությամբ Սլովենիայի երկրորդ քաղաքը (քաղաքի բնակչությունը 2013 թվականի տվյալներով կազմում է 94,9 հազար մարդ)[3]։ Մարիբորը գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում, Պոդրավսկա տարածաշրջանում, Դրավա գետի վրա, Պոգորե լեռան ստորոտում։ Քաղաքը համարվում է Ստորին Շտիրիյա պատմական շրջանի կենտրոնը։

Քաղաք
Մարիբոր
սլովեն.՝ Maribor
ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Առաջին հիշատակում1164
Այլ անվանումներՄարբուրգ ան դեր Դրաու
Մակերես42,1 կմ²
ԲԾՄ275[1] մ
Բնակչություն96 302 մարդ (2022)[2]
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ02
Փոստային դասիչ2000
Ավտոմոբիլային կոդMB
Պաշտոնական կայքmaribor.si
Մարիբոր (Սլովենիա)##
Մարիբոր (Սլովենիա)

Պատմություն

Միջնադարյան Մարիբորը

Մարկբուրխ ամրոցի առաջին հիշատակումը վերաբերում է 1164 թվականին։ 1254 թվականին Մարիբորը ստացել է քաղաքային իրավունքներ։ Հաբսբուրգների դինաստիայի հաստատումից հետո (1278) քաղաքը սկսեց արագ զարգանալ և դարձավ տարածաշրջանի կարևորագույն կենտրոններից մեկը։ 1532 և 1683 թվականներին Մարիբորը հաջողությամբ դիմացել է թուրքերի պաշարմանը։

Ի սկզբանե քաղաքը ենթարկվել է Շեկաուն եպիսկոպոսությանը, սակայն, 1859 թվականին սկսել է ենթարկվել Լավանտ եպիսկոպոսությանը, որն էլ 1962 թվականին ստացել է իր Մարիբորսկ եպիսկոպոսություն անվանումը։ 2006 թվականին Հռոմի Բենեդիկտոս XVI պապը քաղաքին շնորհեց արքեպիսկոպոսական կարգավիճակ։

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ քաղաքի բնակչության 80 %-ը եղել են գերմանացիներ, 20 %-ը՝ սլովենացիներ։ Միևնույն ժամանակ տարածաշրջանի գյուղական բնակչությունը սլովենացիներ էին։ Պատերազմի ժամանակ Շտիրիյան և Կարինտիյան մեծ թվով սլովենացիների հայտարարել են Ավստրիական պետության թշնամիներ և զրկել պետական պաշտոններից։ Դա ուժեղացրել է քաղաքի սլովենացի և գերմանացի բնակչության անտագոնիզմը։ Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումից հետո Մարիբորը պահանջ է ներկայացրել Ավստրիական Հանրապետությանը և Հարավսլավիայի թագավորությանը։ 1919 թվականի հունվարի 27-ին Մարիբոր քաղաքը գերմանացիների կողմից սլովենացի Ռուդոլֆ Մայստերի ջոկատները գրոհի են ենթարկվել։ Արդյունքնում սպանվել է 13 մարդ և ավելի քան 60 հոգի վիրավորվել է։

Մարիբոր քաղաքը Հարավսլավիային միանալուց հետո բազմաթիվ գերմանացիներ լքել են՝ ներգաղթելով Ավստրիա։ Փակվել են գերմանական դպրոցները և կազմակերպությունները։ Այնուամենայնիվ, 1930-ական թվականներին Մարիբոր քաղաքի գերմանական բնակչության մասնաբաժինը կազմել է 25 %։

1941 թվականին Մարիբորը Շտիրիայի հետ միասին բռնակցվել է նացիստական Գերմանիային։ Նույն տարվա ապրիլին Մարիբոր է այցել Ադոլֆ Հիտլերը։ Քաղաքային ամրոցում նրա համար կազմակերպվել է ճոխ հյուրասիրություն։ Պատերազմի տարիներին քաղաքում գործում էին խոշոր ռազմական գործարաններ։ Քաղաքը բազմիցս ենթարկվել է դաշնակիցների ավիացիոն ռմբակոծությունների։ Պատերազմի ավարտից հետո գերմանացի բնակչության մնացած մասը արտաքսվել է երկրից։

Մարիբորի ազատագրումից հետո քաղաքը սկսել է արագ զարգանալ։ Արդյունքում քաղաքը դարձել է Սլովենիայի տրանսպորտային, արդյունաբերական և մշակութային կենտրոնը։ 1991 թվականին քաղաքը ճգնաժամ է ապրել, որի արդյունքում քաղաքի գործազրկության մակարդակը հասել է 25 %-ի։ Ներկայումս տնտեսական վիճակը զգալիորեն բարելավվել է՝ շնորհիվ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման։

2012 թվականին Մարիբորը Պորտուգալիայի Գիմարայնշ քաղաքի հետ մեկտեղ ճանաչվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։

Մարիբորը ճանաչվել է «Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաք 2013» մրցույթի հաղթող[4]։

Բնակչություն

Բնակչության թվաքանակի դինամիկան[5]


Տեսարժան վայրեր

Գլխավոր հրապարակը

Գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերն են՝ Մարիբորի Սուրբ Հովհաննես Մկրտչի գոթական տաճարը (12-րդ դար), քաղաքապետարանի շենքը, որը կառուցվել է Վերածննդի ոճով և Մարիբորի 15-րդ դարի ամրոցը։ Քաղաքում գտնվում է Մարիբոր համալսարանը, որը կառուցվել է 1961 թվականին։ Գլխավոր հրապարակում կան շենքեր, որոնք կառուցված են բարոկկո ոճով՝ Սուրբ Ալոիզիա եկեղեցին, քաղաքապետարանը և Կույս Մարիամի արձանը[7]։

Պագորե լեռան վրա ձմռանը զբաղվում են դահուկային սպորտով, որտեղ կառուցվել է դահուկամրցության ուղի։

Քաղաքում գտնվում է Սլովենիայի երկրորդ օդանավակայանը։

Կլիմա

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մարիբոր քաղաքի
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
բացարձակ առավելագույնը (°C)−21,0−20,2−15,2−5,1−1,13,66,35,5−1,0−5,9−12,7−17,6−21,0
միջին առավելագույնը (°C)3,66,411,215,420,623,625,725,421,215,58,64,515,1
միջին ջերմաստիճանը (°C)−0,31,75,810,115,118,220,119,615,410,14,40,810,1
միջին նվազագույնը (°C)−3,6−2,11,35,29,813,014,914,710,96,21,1−2,25,8
բացարձակ նվազագույնը (°C)17,421,526,028,030,934,735,836,831,427,221,520,736,8
տեղումների քանակը (մմ)424764739111911512210310091661034
Աղբյուր՝ 1

Եղբայր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիբոր» հոդվածին։