Մարիա Շուկշինա

Մարիա Վասիլևնա Շուկշինա (ռուս.՝ Мария Васильевна Шукшина, մայիսի 27, 1967(1967-05-27)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2008)[3]։

Մարիա Շուկշինա
ռուս.՝ Мария Васильевна Шукшина
Ծնվել էմայիսի 27, 1967(1967-05-27)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, հաղորդավար, թարգմանչուհի, հեռուստահաղորդավարուհի, ռեժիսոր և յություբեր
Ժանրերհեռուստատեսային կենտրոն և Կինեմատոգրաֆիա
Ծնողներհայր՝ Վասիլի Շուկշին, մայր՝ Լիդիա Ֆեդոսեևնա-Շուկշինա
Պարգևներ և մրցանակներ

Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի և դերասան, կինոռեժիսոր, գրող Վասիլի Շուկշինի ավագ դուստրն է։

Կենսագրություն

Մարիա Շուկշինան ծնվել է 1967 թվականի մայիսի 27-ին Մոսկվայում։ Ունի կրտսեր քույր՝ Օլգա Շուկշինան (ծնվ.՝ 1968), ինչպես նաև ավագ համամայր քույր՝ Անաստասիա Վյաչեսլավովնա Վորոնինա-Ֆրանսիշկան, որը ծնվել է 1960 թվականին[4]։ Հոր կողմից քույրը՝ Եկատերինա Վասիլևնա Շուկշինան, ծնվել է 1965 թվականին։

Մեկուկես տարեկան հասակում նկարահանվել է «Տարօրինակ մարդիկ» ֆիլմի «Братка» նովելում (1969), 1972 թվականին Մարիան և նրա քույր Օլգան կատարել են Ռաստորգուևների դուստրերի դերերը «Печки-лавочки» ֆիլմում, իսկ երկու տարի անց Մարիա Շուկշինան խաղացել է Մաշայի դերը (Վիշնյակովի դուստրը) «Թռչուններ քաղաքի վրա» ֆիլմում (ռեժ.՝ Ս. Նիկոնենկո, 1974)։ 1984 թվականին ավարտել է № 1531 դպրոցը։

Ավարտել է Մոսկվայի Մորիս Տորեզի անվան օտար լեզուների ինստիտուտի թարգմանչական ֆակուլտետը[5]։

1999 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 19-ը եղել է Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Սպասիր ինձ» հեռուստահաղորդման համահաղորդավար։ 2018 թվականի հունվարի 21-ից հունիսի 3-ը վարել է նույն հեռուստաալիքի «Հյուր առավոտյան» (ռուս.՝ «В гости по утрам») հեռուստահաղորդումը[6]։

2020 թվականի հուլիսի 13-ին ստեղծել է Youtube-ալիք՝ հրապարակելու համար իր վավերագրական ֆիլմերը Կենտրոնական Ուրալի կանանց վանքի և նախկին սհիիգումեն Սերգիյի (Ռոմանով) մասին[7]։

2021 թվականի դեկտեմբերին անցել է «ВРАЛ պատվավոր ակադեմիկոս» մրցանակի եզրափակիչ բժշկական անվանակարգում՝ «կեղծ գիտության և պսևդոգիտության զարգացման ու տարածման գործում նշանակալի ավանդի» համար[8][9]։

Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ է[10]։

Անձնական կյանք

  • Առաջին ամուսինը՝ Արտեմ Տրեգուբենկո, թարգմանիչ,
    • Դուստր՝ Աննա Տրեգուբենկո (ծնվ.՝ հուլիսի 2, 1988), սովորել է ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետում[11],
      • Թոռը՝ Վյաչեսլավ Տրեգուբենկո (ծնվ.՝ նոյեմբերի 21, 2014),
  • Երկրորդ ամուսինը՝ Ալեքսեյ Կասատկին, գործարար,
    • Որդի՝ Մակար Կասատկին (ծնվ.՝ նոյեմբերի 20, 1997)[12],
      • Թոռ՝ Մարկ (ծնվ.՝ 20 ապրիլի 2018),
  • Երրորդ ամուսինը՝ Բորիս Վիշնյակով, իրավաբան և գործարար[13][14],
    • Երկվորյակ որդիներ՝ Ֆոմա և Ֆոկա (ծնվ.՝ հուլիսի 31, 2005)։

Հասարակական դիրքորոշում

Դեմ է արտահայտվել SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստումներին[15]։

2022 թվականի մարտին ստորագրել է դիմում՝ ի պաշտպանություն Ռուսաստանի ռազմական ներխուժման Ուկրաինա[16]։

2022 թվականի ապրիլի սկզբին Մարիա Շուկշինան հրապարակել է Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի խորհրդի անդամ Ալեքսեյ Գորինովի հակապատերազմական ելույթի տեսանյութի հղումը՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Ահա այսպիսին են մեր պատգամավորները։ Եվ ոչ թե ինչ-որ տեղ, այլ հենց Կրեմլի քթի տակ» (ռուս.՝ «Вот такие депутаты у нас! И не где-нибудь, а под самым носом у Кремля»)։ Կարծիք կա, որ Շուկշինայի ելույթը Գորինովի դեմ քրեական գործ հարուցելու պատճառ է դարձել։ 2022 թվականի հուլիսի 8-ին Մոսկվայի Մեշչանսկի դատարանը Ա. Ա. Գորինովին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին «ֆեյքերի» տարածման գործով[17]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1969ֆՏարօրինակ մարդիկСтранные люди (նովել «Братка»)Մաշենկա
1972ֆПечки-лавочкиՌաստորգուևների դուստր (լուսագրերում նշված չէ)
1974ֆԹռչուններ քաղաքի վրաПтицы над городомՄաշա, Վիշնյակովի դուստրը
1990ֆՀավերժ ամուսինВечный мужԿատերինա Ֆեդոսեևնա
1995ֆԱմերիկյան դուստրըАмериканская дочьՀելեն Սայմոն, Էննի մայրը
1995ֆԻնչ հրաշալի խաղ էКакая чудная играՕլյա
1995ֆՌուսական ռուլետկաРусская рулеткаԳալինա
1998ֆԿրկեսն այրվել է, և ծաղրածուները ցրվել ենЦирк сгорел, и клоуны разбежалисьԼենա, Նիկոլայի երկրորդ կինը
(դերը հնչյունավորել է այլ դերասանուհի)
2001ֆԻդեալական զույգИдеальная параլրագրողուհի
2001սՄարդիկ և ստվերներЛюди и тениԼարիսա Ստրելեցկայա
2002ֆՄոգի արկածներըПриключения магаկախարդուհի Կատերինա
2004ֆԻմ մեծ հայկական հարսանիքըМоя большая армянская свадьбаՆադյա
2004ֆԹանկագին Մաշա ԲերեզինաДорогая Маша БерезинаԿատյա Կրուգլովա
2004ֆՆեղ կամուրջУзкий мостՆատաշա, Վլադիմիր նախկին կինը
2004ֆՈչ բոլոր կատուներն են գորշНе все кошки серыՎանդա
2004ֆԵս քեզ սիրում եմЯ тебя люблюԱլեքսանդրա Օրդինցևա
2005սԲրեժնևБрежневԵլիզավետա, բուժքույր
2006ֆПапа на все рукиՅուլյա Սլավինա
2007ֆՈւղեպայուսակ լուսավոր ապագայովСаквояж со светлым будущимԿատերինա Կոլցովա
2007սՎստահության ծառայությունСлужба доверияՄարինա Սազոնովա
2008ֆԱնմեղ մեղավորներըБез вины виноватыеՏաիսա Իլյինիչնա Շելավինա
2008ֆՎերցրու ինձ քեզ հետВозьми меня с собойՄարգարիտա
2008ֆԻնդիգոИндигоԻրինա Սերգեևնա Արդաշնիկովա
2008ֆԱհաբեկչուհի ԻվանովաТеррористка ИвановаՊոլինա Իվանովնա Իվանովա
2009ֆԳայլերի արդարադատությունըПравосудие волковԻրինա
2009ֆԹաղեք ինձ շրիշակի հետևումПохороните меня за плинтусомՕլգա, Սաշա Սավելևի մայրը
2009ֆՏանիքКрышаՏատյանա Պետրովնա, դպրոցի տնօրեն
2009ֆՎերցրու ինձ քեզ հետ 2Возьми меня с собой 2Մարգարիտա Կարետնիկովա
2010ֆՀոկայդոյի ոստիկանություն։ Ռուսական բաժինПолиция Хоккайдо. Русский отдел
2010ֆԱրևից խոնջացածները 2։ ՀակամարտությունУтомлённые солнцем 2: ПредстояниеԶինաիդա
2011սՊատրաստված է ԽՍՀՄ-ումСделано в СССРՏատյանա Ֆերտման
2011ֆԳաստրոնոմի գործ № 1Дело гастронома № 1Զոյա Պլատոնովա
2011ֆԻմ խենթ ընտանիքըМоя безумная семьяԼիդիա Նիկոլաևնա, Վիկայի մայրը
2011ֆ20 տարի առանց սիրո20 лет без любвиՆինա Պետրովնա Կրիչևսկայա
2012ֆՈ՞վ, եթե ոչ եսКто, если не я?Նինա Բերկուտովա
2012ֆՔարե հյուրըКаминный гостьԷլեոնորա, դատախազ
2013սՍտանիցաСтаницаՄարինա Նիկոլաևնա Գորոբեց
2013ֆՏոնածառեր 3Ёлки 3Նատաշա
2014ֆՄանեքենուհինМанекенщицаՎադիմի մայրը
2014ֆУходящая натураՎերոնկա Ալեքսեևնա, Զվոնարյովի կինը
2014սՑտեսություն, տղանե՛րДо свидания, мальчики!Եվդոկիա Մատվեևնա, Կոլյայի մայրը
2015սՀարազատ օտարըСвоя чужаяԱլեքսանդրա Անատոլևնա Մարինեց, ոստիկանության փոխգնդապետ
2015ֆԿանչով ամուսինМуж по вызовуՌիմա
2016ֆՏոնածառեր 5Ёлки 5Նատաշա
2016ֆԱյսպիսի աշխատանքТакая работаՅանա Կովալյովա, լրագրող
2017սԱրծաթե բորСеребряный борՏատյանա Միխայլովնա Արխիպովա
2017ֆՍեր ճապոնական ձևովЛюбовь по-японскиԼիլյա Զոլոտարյովա
2018ֆՄակՄաֆիաМакМафияՕքսանա Գոդման
2019ֆԴեպի մառախուղ հեռացածներըУшедшие в туманնեյրոֆիզիոլոգ
2019սՈչ մի քայլ հետНи шагу назад!Լիդիա Սերգեևնա Սուխովա
2020ֆՀին կադրերСтарые кадрыԱլեքսանդրա Տոկարևա
2020ֆԾնողըРодительՔսենյա
2020ֆՔրաշКрашԷլյա
2020ֆԽաղացողըИгрокՆատաշա

Կրկնօրինակում

Տեսահոլովակներ

  • 2006 – Նիկոլայ Տրուբաչ – «Разлюбившая»
  • 2007 – ՌԴ ԿԸՀ ագիտացիոն հոլովակներ[18]

Մրցանակներ

«ՌԴ վաստակավոր արտիստի» կոչման շնորհման ժամանակ Դմիտրի Մենդելեևի հետ, 2008 թվական

Պետական պարգևներ

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի մեդալ (27 նոյեմբերի, 2006) – հայրենական հեռուստառադիոհեռարձակման զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բեղմնավոր գործունեության համար[19]
  • «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում (14 հուլիսի, 2008) – հայրենական կինեմատոգրաֆի զարգացման գործում ունեցած վաստակի համար[3]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (12 դեկտեմբերի, 2017) - հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[20]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի մեդալ (23 նոյեմբերի, 2020) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[21]

Այլ մրցանակներ

  • Սանկտ Պետերբուրգի կառավարության 2009 թվականի մրցանակ գրականության, արվեստի և ճարտարապետության բնագավառում «Կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար» (17 հունիսի, 2010) – «Թաղեք ինձ շրիշակի հետևում» (ռուս.՝ «Похороните меня за плинтусом») ֆիլմի ստեղծման համար (2009)[22]
  • «Նիկա» (2010) - «Թաղեք ինձ շրիշակի հետևում» ֆիլմում երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (2009)
  • «Կեմերովոյի մարզը 75 տարեկան է» հոբելյանական մեդալ (5 մարտի, 2018)[23]
  • Ֆիգարո (2022) – «Ճշմարտության համար արվեստում և կյանքում» անվանակարգում[24]

Վավերագրական ֆիլմեր

  • «Մարիա Շուկշինա։ Պատմեք ինձ իմ հոր մասին» (ռուս.՝ «Мария Шукшина. „Расскажите мне о моём отце“», «Առաջին ալիք», 2009)[25]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Շուկշինա» հոդվածին։