Մարիա Մակապագալ Առոյո

Մարիա Գլորիա Մակապագալ Առոյո (անգլ.՝ Maria Gloria Macapagal-Arroyo, ապրիլի 5, 1947, Սան Խուան, Ֆիլիպիններ)[8], քաղաքական գործիչ, Ֆիլիպինների 14-րդ նախագահը 2001-2010 թվականներին, վարչապետը՝ 1998-2001 թվականներին և 2010 թվականից Ներկայացուցիչների պալատի անդամ, որը ներկայացնում է Պամպանգա 2-րդ շրջանը։ Երկրի երկրորդ կին նախագահն էր (Կորասոն Ակինոյից հետո) և նախկին նախագահ Դիոսդադո Մակապագալի դուստրը։ Առոյոն նաև առաջին օրինական ընտրված կին վարչապետն է Ֆիլիպիններում[9]։

Մարիա Մակապագալ Առոյո
անգլ.՝ Maria Gloria Macaraeg Macapagal Arroyo
 
Կուսակցություն՝Lakas–CMD?
Կրթություն՝Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոց, Ջորջթաունի համալսարան, Ատենեո դե Մանիլա համալսարան, Ֆիլիպինների համալսարան և Assumption College San Lorenzo?
Մասնագիտություն՝տնտեսագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
ԱզգությունKapampangan people?
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օրապրիլի 5, 1947(1947-04-05)[1][2][3] (77 տարեկան)
ԾննդավայրՍան Խուան, Ռիսալ, Ֆիլիպիններ
Քաղաքացիություն Ֆիլիպիններ[4]
Ի ծնե անունանգլ.՝ Maria Gloria Macaraeg Macapagal
ՀայրԴիոսդադո Մակապագալ[5]
ՄայրEva Macapagal?
ԱմուսինԽոսե Միգել Առոյո
ԶավակներՄայքի Առոյո, Դիոսդադո Մակապագալ Առոյո և Evangelina Lourdes Arroyo-Bernas?[6]
 
Կայք՝macapagal.com/gma
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Առոյոն տնտեսագիտության պրոֆեսոր էր Ատենեո դե Մանիլա համալսարանում, որտեղ նրա ուսանողներից էր Բենիգնո Ակինո III-ը։ Կառավարություն մուտք գործեց 1987 թվականին՝ որպես նախարարի օգնական, իսկ նախագահ Կորասոն Ակինոյի հրավերով նաև Առևտրի և արդյունաբերության նախարարության փոխնախարար։ 1992-1998 թվականներին սենատոր լինելուց հետո Ջոզեֆ Էստրադայի նախագահության ժամանակ ընտրվեց փոխնախագահ՝ թեև ընդդիմադիր թևից էր։ Երբ Էստրադան մեղադրվեց կաշառակերության մեջ, Առոյոն հրաժարական տվեց Սոցիալական ապահովման և զարգացման նախարարի պաշտոնից և միացավ գործող նախագահի դեմ հանդես եկող ընդդիմադիրների աճող բանակին․ նախագահին անվստահություն հայտնեցին։ 2001 թվականին Ֆիլիպինների ազգային հեղափոխության արդյունքում Էստրադան շուտով հեռացվեց իր պաշտոնից, և Առոյոն 2001 թվականի հունվարի 20-ին դարձավ նախագահ։ 2004 թվականի մայիսին կայացած հակասական ընտրություններում ընտրվեց նախագահ 6 տարի ժամկետով, երդման արարողությունը կայացավ 2004 թվականի հունիսի 30-ին։ Նախագահության ժամկետն ավարտվելուց հետո ընտրվեց Ներկայացուցիչների պալատի անդամ՝ Ֆիլիպիններում դառնալով երկրորդ նախկին նախագահը՝ Խոսե Լաուրելից հետո, որն ավելի ցածր պաշտոն զբաղեցրեց։

2011 թվականի նոյեմբերի 18-ին Առոյոն ձերբակալվեց ընտրակեղծիքի համար հարուցված քրեական գործի արդյունքում։ Նա գտնվում էր հսկողության տակ Կեսոն քաղաքի Veterans Memorial Medical Center-ում՝ ընտրակեղծիքների համար, սակայն 2012 թվականի հուլիսին ազատ արձակվեց գրավի դիմաց[10][11]։ Հոսպիտալում եղած ժամանակ՝ 2012 թվականի հոկտեմբերին, կրկին ձերբակալվեց պետբյուջեից $8.8 մլն ԱՄՆ դոլար չարաշահելու համար[12]։ 2016 թվականի հուլիսի 19-ին 11-4 քվեարկության արդյունքում արդարացվեց Գերագույն դատարանի կողմից[13]։ Ֆիլիպինների իսպաներեն լեզվի ակադեմիայի անդամ է։

Վաղ տարիներ

Մարիա Գլորիա Մակարաեգ Մակապագալը ծնվել է 1947 թվականի ապրիլի 5-ին քաղաքական գործիչ Դիոսդադո Մակապագալի և կնոջ՝ Էվանգելինա Մակարաեգ Մակապագալի ընտանիքում։ Դոկտոր Դիոսդադո «Բոբոյ» Մակապագալ կրտսերի և Սիելո Մակապագալ Սալգադոյի քույրն է։ 5 տարի անց է կացրել Լուբաոյում՝ հոր առաջին ամուսնությունից ծնված 2 քույր-եղբայրների հետ[8]։ 4 տարեկանից 3 տարի ապրել է մայրական տատի հետ Իլիգան քաղաքում[14], այնուհետև մինչև 11 տարեկանը ապրել է և՛ Մինդանաոյում, և՛ Մանիլայում[14]։ Ազատ հաղորդակցվում է անգլերեն, թագալոգ, իսպաներեն և ֆիլիպինյան այլ լեզուներով, որոնցից հատկանշական են կապամպանգան, իլոկաներենը և սեբուաներենը։

1961 թվականին, երբ Առոյոն 14 տարեկան էր, հայրը դառնում է նախագահ։ Ընտանիքի հետ տեղափոխվում է Մանիլայի Մալականանգ պալատ։ Համայնքը նրա պատվին կոչվում է Գլորիա։ Հաճախում էր Assumption Convent դպրոց, որը 1964 թվականին ավարտելուց հետո 2 տարի սովորեց Ջորջթաուն համալսարանի Էդմունդ Ա. Վալշի անվան դիվանագիտական ծառայության դպրոցում, (Վաշինգտոն), որտեղ նա ապագա ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի համադասարանցին էր[15]։ Այնուհետև Assumption College-ում ստացավ տնտեսագիտության բակալավրի աստիճան։

1968 թվականին Առոյոն ամուսնացավ փաստաբան և գործարար Խոսե Միգել Առոյոյի հետ, ում հետ ծանոթացել էր դեռահաս ժամանակ[8]։ Նրանք 3 երեխա ունեն՝ Խուան Միգելը (1969), Էվանգելինա Լուրդեսը (1971) և Դիոսդադո Իգնասիո Խոսե Մարիան (1974)։ Ատենեո դե Մանիլա համալսարանում 1978 թվականին ստացավ տնտեսագիտության մագիստրոսի որակավորում, իսկ 1985 թվականին Ֆիլիպինների Դիլիման համալսարանում՝ դոկտորի աստիճան[16]։ 1977-1987 թվականներին դասավանդում էր որոշ ուսումնական հաստատություններում, որոնցից հատկանշական են Ֆիլիպինների համալսարանը և Ատենեո դե Մանիլա համալսարանը։ Առոյոն դարձավ նաև Assumption College-ի տնտեսագիտության բաժնի վարիչը։

1987 թվականին նախագահ Կորասոն Ակինոն Առոյոյին հրավիրեց միանալու կառավարությանը՝ Առևտրի և արդյունաբերության նախարարի օգնականի պաշտոնում։ 2 տարի անց դարձավ փոխնախարար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մակապագալ Առոյո» հոդվածին։