Մարիա Գոլդինա

օպերային երգչուհի

Մարիա Սոլոմոնովնա Գոլդինա (ռուս.՝ Мари́я Соломо́новна Го́льдина, ապրիլի 29 (մայիսի 11), 1899, Պոչինոկ, Yelninsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 4, 1970(1970-11-04), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս երգչուհի, երաժշտության ուսուցչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1941)։

Մարիա Գոլդինա
Ծնվել էապրիլի 29 (մայիսի 11), 1899
Պոչինոկ, Yelninsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 4, 1970(1970-11-04) (71 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ

Կենսագրություն

Մարիա Գոլդինան ծնվել է 1899 թվականին Ռուսական կայսրության Սմոլենսկի մարզի Պոչինոկ քաղաքում։ 1916 թվականին սովորել է Պետրոգրադի կոնսերվատորիայում (չի ավարտել միջոցների բացակայության պատճառով)[2][3]։ 1924 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության Երաժշտա-դրամատիկական ուսումնարանը` Եվգենիա Զբրուևայի դասարանը։

Եղել է Կ. Ս. Ստանիսլավսկու օպերային ստուդիայի (1923 թվականից) և Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի (1941 թվականից) մեներգչուհի[2][3][4]։

Ելույթներ է ունեցել կամերային համերգներում, Մոսկվա, Լենինգրադ և ԽՍՀՄ մի շարք քաղաքներում։ 1941-1945 թվականներին մեկնել է ռազմաճակատ մոսկովյան արտիստների կազմում[3][2]։

ՀամԿ(բ)Կ անդամ էր 1941 թվականից։ 1949 թվականից Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի մանկավարժ էր և ռեժիսոր[3][2]։

Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը (3 տեղամաս, 65-րդ շարք)[5]։

Ընտանիք

Ամուսինը` Նիկոլայ Ալեքսանդրովիչ Սեմաշկոն է։

Ստեղծագործություններ

Նրա կատարումները առանձնանում էին խանդավառությամբ և բնական խաղով, բարձր վոկալ մշակույթով։ Առաջին օպերային երգչուհիներից էր, որ հաստատեց Կ. Ս. Ստանիսլավսկու համակարգը օպերային բեմում[3][2][5][4]։

Օպերային դերեր

Օպերետային դերեր

  • Միրաբելլա «Գնչու բարոնը» Ի. Շտրաուս
  • Պերիկոլլա «Պերիկոլա» Ժ. Օֆֆենբախ
  • Լանժ «Մադամ Անգոյի դուստրը», Շ. Լեկոկ
Кат. №
(Матр. №)
Ստեղծագործություն (կոմպոզիտոր)Կատարող, ՈւղեկցումՁայնագրության ամսաթիվՊիտակ
389Լաուրայի 1-ին երգը («Քարե հյուրը», Ալեքսանդր Դարգոմիժսկի)Մ. Ս. Գոլդինա, Աբրամ Մակարով (դաշնամուր)1934, ՄոսկվաГрампластрест НКТП
390Առավոտ, ռոմանս (Ժորժ Բիզե, խոսք` Գալկինի)Մ. Ս. Գոլդինա, Աբրամ Մակարով (դաշնամուր)1934, ՄոսկվաГрампластрест НКТП
6293Թիավարության մրցավազք Վենետիկում, երգ (Ջոակինո Ռոսսինի, խոսք` Ալեքսանդրա Սանտագանո-Գոաչակովի)Մ. Ս. Գոլդինա, Լարիսա Բորիսոգլեբսկայա, Մ. Գ. Գրիգորև (դաշնամուր)1937, ՄոսկվաԱպրելևսկի գործարան
7635Ձկան որս, երգ (Ջոակինո Ռոսսինի, խոսք` Ալեքսանդրա Սանտագանո-Գոաչակովի)Մ. Ս. Գոլդինա, Լարիսա Բորիսոգլեբսկայա, Բ. Լ. Ժիլիսնկի (դաշնամուր)1938, ՄոսկվաԱպրելևսկի գործարան

Պարգևներ

  • Պատվո նշան շքանշան
  • ՌՍՖՍՌ ժողովրդական արտիստ (1941)[2]

Գրականություն

  • М. Р. Гольдина Мария Соломоновна // Театральная энциклопедия / Глав. ред. П. А. Марков. - М.: Советская энциклопедия, 1963. - Т. 2. - С. 47.
  • Зарубин В. И. Гольдина Мария Соломоновна // Музыкальная энциклопедия. - М., 1973. - Т. 1. - С. 1044.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ