Մարիաննա Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարիաննա Մխիթարյան (ապրիլի 2, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն[1][2]։
Մարիաննա Մխիթարյան | |
---|---|
Ծնվել է | 1967 ապրիլի 2 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | մայր՝ Մարգարիտա Յախոնտովա |
Պարգևներ և մրցանակներ | |
Թատերագետ Մարգարիտա Յախոնտովայի դուստրն է։
Կենսագրություն
1988-1992 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Ուսանողական տարիներին խաղացել է Երևանի Էքսպերիմենտալ թատրոնում։ 1992 թվականից Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Խաղացել է ավելի քան 30 դեր, որոնցից են՝ Անյա՝ Չեխովի «Բալենու այգի», Պրուդենսիա՝ Լորկայի «Բեռնարդան և նրա աղջիկները», Գլաֆիրա Ալեքսեևնա՝ Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ», Արփինե՝ Խոդիկյանի «Կինը անձրևից հետո», Ռոզալիա՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Լեդի Մակդուֆ՝ Շեքսպիրի «Լեդի Մակբեթ» և այլն։ 2008 թվականից հանդիսանում է Հայաստանի Թատերական գործիչների միության քարտուղարը և «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրենը[3]։ 2011-2013 թվականներին նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում[4]։ 2017-2018 թվականներին նկարարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում։
Մրցանակներ
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2006
- ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2016
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2017[5]